Շիրակի թեմի առաջնորդ Միքայել եպիսկոպոս Աջապահյանն այսօր մասնակցում էր ՀՀ
արդարադատության նախարարության առաջարկած «Խղճի և կրոնական
ազատությունների մասինե նոր օրենքի նախագծի քննարկմանը: Լրագրողների հետ
զրույցի ժամանակ նա նշեց, որ ներկայացվող օրենքում կարծես թե ցանկություն
կա, որ Առաքելական եկեղեցին հավատացյալ կորցնի. «Վստահեցնում եմ Ձեզ, չի
հաջողվի»:
Աջապահյանը նշեց, որ օրենսդրական առումով որևէ արգելք չի եղել կրոնական
կազմակերպությունների գործունեությանը. «Նույնիսկ պետք եղածից էլ ավել են
բաց եղել դռներն ու լուսամուտները, և դրանով հանդերձ, 20 տարի իրենց
հսկայական ռեսուրսները օգտագործելով, այդ կրոնական կազմակերպությունները
չնչին հաջողության են հասել Հայաստանում: Հայ առաքելական եկեղեցին գործել է
այնպիսի պայմաններում, որոնք այսօրվա պայմաններից շատ ավելի վատ են եղել»:
Նա նշեց, որ Առաքելական եկեղեցին ոչ թե բացասական է վերաբերվում նոր օրենքի
նախագծին
...
Շարունակել ընթերցել »
|
|