
1999թ. ապրիլի 23-24-ը Փարիզում հավաքված՝ ստորև իրենց ստորագրությունը
դրած եվրոպական ասոցիացիաները, որոնք իրենց նպատակն են համարում պայքարել
աղանդավորության ազդեցության դեմ և օգնության հասնել աղանդների զոհերին,
հայտարարում են, որ հավատարիմ են հիմնական ազատություններին, որոնք բխում
են 1948թ. «Մարդու իրավունքների համընդհանուր հռչակագրից», 1950թ. «Մարդու
իրավունքների և հիմնական ազատությունների պաշտպանության եվրոպական
Կոնվենցիայից», 1989թ. «Երեխաների իրավունքների միջազգային կոնվենցիայից», և
եվրոպական տարբեր երկրների կողմից վավերացված «Մարդու և քաղաքացու
իրավունքների հռչակագրից»:
Ստորև իրենց ստորագրությունը դրած ասոցիացիաները վերահաստատում են իրենց
հավատարմությունը խղճի և դավանանքի, խոսքի և միավորվելու (հասարակական,
հասարակական-քաղաքական կազմակերպություններին անդամակցելու)
ազատություններին, ինչպես նաև ժողովրդավարական սկզբունքների վրա հիմնված
իրավական պետության քաղաքացիական հասարակության հիմունքներին:
Ստորև իրենց ստորագրո
...
Շարունակել ընթերցել »
|
|