Հարցազրույց Հայաստանի Աստվածաշնչային ընկերության ծրագրերի տնօրեն Արշավիր Գաբուճյանի հետ
- Ի՞նչ տեղ է զբաղեցնում կրոնը ժամանակակից հայ հասարակության կյանքում:
- Այսօր ես առավել, քան նախկինում կարեւորում եմ կրոնի առկայությունը եւ
դերակատարումը մեր կյանքում ոչ միայն Աստված եւ մարդ, այլեւ մարդ եւ մարդ
փոխհարաբերություններում: Մենք այսօր մեր հասարակության մեջ կորցրել ենք
միմյանց հանդեպ հարգանքը, վստահությունը, բծախնդրությունը,
նախանձախնդրությունը եւ սերը: Իհարկե, ընտանիքի համար հաց վաստակելը
նվիրական գործ է, սակայն անձնական շահը չպետք է մթագնի հասարակականը, եւ
կրոնը պետք է ուսուցանի սա:
Ինչպիսի՞ն է մարդկանց վերաբերմունքը: Մեր ժողովուրդը նվիրված է մեր կրոնին,
բայց նվիրվածությունը պետք է բխի գիտակցությունից: Կրոնական ծեսը,
ծիսակատարությունը մեր ժողովրդի մոտ ավելի շատ ֆոլկլորային բնույթ ունեն,
քան իմացական: Ես չեմ ասում, որ ամեն մարդ պետք է
...
Շարունակել ընթերցել »
|
Տեխասի ատենակալների դատարանը «Հիսուս Քրիստոսի վերջին օրերի սրբերի
եկեղեցի» աղանդի առաջնորդ Ուորեն Ջեֆսին մեղավոր է ճանաչել անչափահասների
դեմ սեռական ոտնձգություն կատարելու համար։ Ինչպես հաղորդում է «Բի-Բի-Սի»-ն, նրան ցմահ ազատազրկում է սպասում։ Ուորենը ձերբակալվել է ոստիկանական շրջայցի ժամանակ 2008թ.։ Նրա ագարակում
ոստիկանությունը հայտնաբերել է ոչ պատշաճ հագնված, ինչպես նաև մի քանի հղի
անչափահաս աղջիկների։
Դատական գործընթացի ընթացքում դատախազը ատենակալներին տրամադրել է
ձայնագրություն, որում Ջեֆսը ցուցումներ է տալիս աղջիկներին, թե ինչպես
բավարարել իր սեռական պահանջները։
Որպես արդարացում՝ աղանդի առաջնորդը հայտարարել է, որ ինքը դարձել է
կրոնական հետապնդման զոհ, իսկ աղջիկների նա «հոգևոր միության մեջ է եղել»։
Իշխանությունները գործ են հարուցել եկեղեցու ևս մի քանի անդամների
նկատմամբ։ Ընդհանուր առմամբ, աղանդ
...
Շարունակել ընթերցել »
|
Կալկաթայի Հայոց Մարդասիրական ճեմարանն կազմակերպում է 8-10 տարեկան
երեխաների ընդունելություն: Ընդունելությունը կատարվում է հարցազրույցով:
Ուսման, կեցության և ուղևորության բոլոր ծախսերը հոգում է Ճեմարանը: Ընդունելության համար պահանջվում են հետևյալ փաստաթղթերը.
• Անձնագիր կամ ծննդյան վկայական
• Համաձայնագիր` ծնողների կամ խնամակալի կողմից
• Դպրոցի վիճակացույց (առաջադիմության թերթիկ)
• Բժշկական տեղեկանք առողջության վերաբերյալ
• Լուսանկար 4x (3 x 4)
• Դիմում
|
|