Թեոսոֆիա բառը ստուգաբանվում է որպես «աստվածային իմաստություն», «աստվածճանաչողություն»: Թեոսոֆները վերամարմնավորման (ռեինկարնացիայի) գաղափարի մեջ դնում են յուրահատուկ իմաստ: Թեոսոֆիան XIX դարի երկրորդ կեսի ծնունդ է, երբ թափ էր հավաքում տեխնիկայի և գիտության առաջընթացը, հաղթանակած կապիտալիզմն ընդհանուր լավատեսություն էր առաջացնում. գիտությունը շուտով ամեն բան կհաղթահարի և ամեն ինչ լավ կլինի: Չարլզ Դարվինի բարեշրջման (էվոլյուցիայի) գաղափարներն այն ժամանակ չափազանց տարածված էին: Ժամանակի ոգու համար ընդունելի էր դարվինյան բարեշրջումը. ամեն ինչ բնաշրջվում է, զարգանում է դեպի լավը՝ ինֆուզորիան դառնում է ծառ, ծառը՝ թռչուն, թռչունը՝ կապիկ, իսկ կապիկն էլ մարդու է վերածվում… Մեկ խոսքով՝ ամեն ինչ ավելի ցածր աստիճանից առաջ էր ընթանում դեպի ավելի կատարյալը: Թեոսոֆները ևս յուրացրեցին այն և իրենց հոգևոր ուսմունքին տվեցին բարեշրջական (էվոլյուցիոն) իմաստ: Վերամարմնավորման գաղափարը վերածվեց բարեշրջման գաղափարի՝ անվերջ պտտվող անիվն վերջացավ, նրա փոխարեն
...
Շարունակել ընթերցել »
|
|