
Օրերս համացանցում և մի քանի հեռուստաալիքներում անհարկի աղմուկ առաջացրին ամենայն Հայոց կաթողիկոսի` Վրաստան այցի տեսանյութի, նրա անձի, Մայր Աթոռի և հուշարձանների պահպանման և այլ թեմաներով: Դրանց հարձակողական և միտումնավոր անպարկեշտ ոճը բացատրվում է կամ մեր որոշ լրագրողների ու մտավորականների էթիկայի ու դաստիարակվածության պակասով կամ հոգևոր անգրագիտությունով կամ վարձկանի նախանձախնդրությամբ կամ էլ այդ բոլորով` միասին վերցրած: Ով է ձեզ իրավունք տվել խոսել բոլորի անունից, հայությանը բանակների բաժանել` հօգուտ կամ դեմ Կաթողիկոսի ու Եկեղեցու, մշակույթի պաշտպանի դափնեպսակ կրելով` հասարակության մեջ սեպ խրելով` ազգասիրություն և հայրենասիրություն «պոռալ», քննադատել ու մեղադրել` վիրավորանքներով և անպատշաճ մտքեր հայտնելով : Դեռ հույն իմաստասերն է ասել` «Թշնամացած ընկերը ոչնչով չի տարբերվում թշնամուց», իսկ վիրավորանքները միշտ էլ անիրավացի մարդկանց փաստարկներն են եղել: Ուզում եմ անդրադառնալ «Հայկական ժամանակում» Հրանտ Տեր-Աբրահամյանի «Գահընկե
...
Շարունակել ընթերցել »
|

«Ջուր ցողելու սովորությունը, ըստ շատ մեկնաբանների, մոտ 4-5 հազար տարվա պատմություն ունի և կապված է Նոյ նահապետի հետ: Երբ նա, Աստծո ողորմությամբ, ջրհեղեղից չկործանվեց, հաջորդ տարի այդ օրը նա ջուր ցանեց իր զավակների վրա և իրենց մեջ օրինադրեց այս կարգը ի հիշատակ այն բանի, որ Աստված ջրհեղեղներով այլևս աշխարհը չի կործանի: Եվ այս սովորությունը նաև մտավ հեթանոսության շրջան, ու հեթանոսներն էլ գործածեցին: Հեթանոսական շրջանից հետո էլ այս սովորույթը փոխանցվեց Քրիստոնեական եկեղեցունե։ Այս մասին այսօր հրավիրված ասուլիսում տեղեկացրեց սուրբ Գրիգոր Լուսավորիչ եկեղեցու հոգևոր հովիվ Տեր Ղազար Քահանա Պետրոսյանը: «Ավելին՝ Աստծո խոսքը մշտապես ջրի հետ է համեմատվում, և ջրով ոռոգելը Աստծու խոսքով ոռոգել է նշանակում: Հետևաբար Վարդավառի Քրիստոնեական մտածողությունը հետևյալն է՝ Աստծո խոսքով ոռոգվեց ամբողջ աշխարհը»: Այնուհետև անդրադառնալով հանգուցյալներին այցելելու խորհրդին՝ հոգևոր հովիվ Տեր Ղազար Քահանան նշեց, որ յուրաքանչյուր տաղավար տոնին հաջորդում է մ
...
Շարունակել ընթերցել »
|

Հուլիսի 29-ին, Երևանում տեղի ունեցավ Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի գրատան բացման արարողությունը` հանդիսապետությամբ Երևանի Ս. Գրիգոր Լուսավորիչ մայր եկեղեցու հոգևոր տեսուչ Տ. Անուշավան եպիսկոպոս Ժամկոչյանի: Մինչ արարողությունը ներկաներին ողջունեց գրատան տնօրեն Կարեն Հակոբյանը` ուրախություն հայտնելով կարևոր այս ծրագիրը կյանքի կոչելու առիթով և վստահեցնելով, որ գրատունը հոգևոր գրականության մատակարարմամբ մեծ ծառայություն կբերի հայ ժողովրդին: Այնուհետև կատարվեց օրհնության արարողությունը, որի ավարտին Անուշավան Սրբազանը շնորհավորեց ամենքին գրատան բացման առիթով: Սրբազանն իր խոսքում մասնավորաբար նշեց. ՙԱմենայն Հայոց Կաթողիկոսի օրհնությամբ Երևանում բացվեց լուսավոր մի կենտրոն` գրքերի աշխարհ: Դժբախտաբար ժամանակի ընթացքում մեր հասարակության մեջ նվազել է ընթերցանությունը, գրատները վերածվել են այլ հաստատությունների: Նորին Սրբությունը, կարևորելով ընթերցանությունն ու գիտելիքը, ցանկացավ, որ բացվի այս գրատունը, որպեսզի հայորդիները հնարավորություն ու
...
Շարունակել ընթերցել »
|

Հուլիսի 29-ին, Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում, Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսն ընդունեց Լեհաստանի նախագահ Բրոնիսլավ Կոմորովսկուն` ուղեկցությամբ ՀՀ Արտաքին գործերի նախարար Էդվարդ Նալբանդյանի: Հանդիպմանը ներկա էին նաև Լեհաստանում ՀՀ արտակարգ և լիազոր դեսպան Աշոտ Գալոյանը և Հայաստանում Լեհաստանի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Զդիսլավ Ռաչինսկին: Ամենայն Հայոց Կաթողիկոսը, ողջունելով Լեհաստանի նախագահի այցը ամենայն հայոց հոգևոր կենտրոն, անդրադարձավ Հայաստանյայց Առաքելական Եկեղեցու դերակատարությանը հայ ժողովրդի կյանքում: Իր խոսքում Նորին Սրբությունը նշեց, որ քրիստոնեական հավատը և արժեքներն են հիմքը կազմում հայ և լեհ ժողովուրդների դարավոր բարեկամության, որից դրդված դարերի ընթացքում հայորդիները տարբեր պատմական հանգամանքներում ապաստան են գտել հավատակից եղբայր լեհ ժողովրդի հյուրընկալ երկրում: Այս առնչությամբ Վեհափառ Հայրապետը, ի դեմս Լեհաստանի նախագահի, շնորհակալություն հայտնեց Լեհաստանի իշխանո
...
Շարունակել ընթերցել »
|

Հակաբեղմնավորիչ բույսերը մարդկությանը ծանոթ են եղել և հղիության արհեստական ընդհատումներ կատարվել են դեռևս հին ժամանակներից: Հին ժամանակներում հղիությունը կանխելու կամ ընդհատելու համար մեծ տարածում ունեին տարատեսակ բույսերի թուրմերը և տարբեր նյութերի մեջ թաթախված տարատեսակ թրջոցներն ու սպունգները։ Հին Եգիպտոսում սևածամ եգիպտուհիները դեռևս 4.000 տարի առաջ պապիրուսներում կարդացել էին հակաբեղմնավորման մեթոդների մասին արձանագրված դեղատոմսեր: Իբրև հակաբեղմնավորիչ մեթոդ նրանք օգտագործում էին ակացիայի ոստերի փոշուց, արմավից և մեղրից պատրաստված խառնուրդներ։ Սրանց մասին հիշատակություններ հանդիպում են հին եգիպտական «Էբերսա» պապիրուսում : Շատերը հղիանալու ժամանակավոր անընդունակություն ապահովվելու համար դիմում էին անգամ մոգական մեթոդների: Հին եգիպտական Պետրիի պապիրուսից հայտնի է, որ Ամենեմհեթ (Ն. Ք. 1849-1801թ.) փարավոնի ժամանակներում երիտասարդ եգիպտուհիները հղիությունից պաշտպանվելու համար օգտագործել են մեղրի և կոկորդիլոսի արտաթորանքի խառնուր
...
Շարունակել ընթերցել »
|
|