"Բացվեց նաեւ մի այլ գիրք` Կյանքի Գիրքը: Եվ մեռելները դատվեցին ըստ գրվածքների` իրենց գործերի համաձայն...: Եվ յուրաքանչյուրը դատվեց ըստ իր գործերի” (Հայտն. Ի 12-13)։
Մարդեղացյալ Աստվածորդին` մեր Տեր եւ Փրկիչ Հիսուս Քրիստոսը, Ով անճառելի մարդեղացմամբ եւ փրկագործության սուրբ խորհրդով ազատագրեց մեղքի ու մահվան ճիրաններում տառապող անկյալ մարդկությանը, փրկագործության վեհ խորհուրդն իրագործելուց հետո հարուցյալ մարմնով երկինք համբարձվեց ու նստեց Հոր աջ կողմում: Սակայն խոստացավ երկրորդ անգամ գալ` աշխարհը դատելու: Քրիստոսի համբարձման հրաշալի իրողությունից ապշած եւ շփոթահար առաքյալներին երեւացած երկու հրեշտակներն էլ նույնն ասացին. "...Այն Հիսուսը, որ ձեր միջից երկինք վերացավ, պիտի գա նույն ձեւով, ինչպես տեսաք Նրա երկինք գնալը” (Գործք առաքելոց Ա 11): Հավատո Հանգանակում նույնպես անխախտ կերպով դավանում ենք, որ մեր Տեր եւ Փրկիչ Հիսուս Քրիստոսը "գալու է նույն մարմնով եւ Հոր փառքով` դատելու կենդանիներին եւ մեռյ
...
Շարունակել ընթերցել »
|
|