Ապրելով խորհրդային ժամանակաշրջանում՝ ազգովի դատապարտվեցինք կրելու պարտադրված անհավատության ընթացքում ծնունդ առած բոլոր հոգեկործան հարվածները՝ աստվածուրացությունը՝ իր տխուր հետեւանքներով: Ավելի քան յոթանասուն տարի առաջնային էր դառնում աշխարհի գոյության մատերիալիստական տեսությունը, համաձայն որի՝ Երկիր մոլորակն այլ բան չէ, քան պատահականության՝ զուգադիպված ֆիզիկական եւ կենսաքիմիական համատեղ տեւական պրոցեսների արդյունք: Այս տեսակետն էր թագավորում ամեն ինչ նյութականի սահմաններում քննող հասարակարգում, որտեղ իշխող դարձան աշխարհի ծագման ու ձեւավորման օպարինյան եւ մարդու ծագման դարվինյան տեսությունները: Բայց երբ դուրս ենք գալիս ճշմարիտ գիտությունը կաղապարող այդ սահմաններից, մտքի թռիքով հասնում բնագիտական հայտնագործություններին եւ ճանաչում այդ գիտությունների վերջին շունչը, արագորեն այն, ինչ մինչ այդ թյուրիմացաբար պատճառ էր աստվածմերժության, դառնում է առիթ աստվածճանաչողության: Միայն թե հարկ է շատ զ
...
Շարունակել ընթերցել »
|
|