(< հուն. επv ισք κοπος – տեսուչ, վերակացու), քրիստոնեական եկեղեցու նվիրապետական կարգի հիմնական աստիճաններից բարձրագույնը: Հայ առաքելական եկեղեցում եպիսկոպոսությունը մի կարգ ցածր է կաթողիկոսությունից: Եպիսկոպոսը թեմի (վիճակի) կամ համայնքի հոգևոր պետն է: Ըստ Պողոս առաքյալի՝ «պետք է, որ եպիսկոպոսն անբասիր լինի, որպես Աստծու տնտես. ոչ հանդուգն, ոչ բարկացող, ոչ անարգող, ոչ կռվարար, ոչ շահասեր, այլ՝ հյուրասեր, բարեսեր, խոհեմ, արդար, սուրբ, ժուժկալ, ամուր կապված վարդապետության հավատի խոսքին, որպեսզի կարողանա հորդորել ողջամիտ վարդապետությամբ և կշտամբել հակառակորդներին» (Տիտ. 1.7–9): Եպիսկոպոսն իր առաքինությամբ, հեզությամբ, սիրով, ողջախոհությամբ, սրբությամբ պետք է նմանվի Հիսուս Քրիստոսին, քանզի նա է բոլոր «Հոգիների հովիվը և տեսուչը» (Ա Պետր. 2.25): Եպիսկոպոսներն առաքյալներից տարբերվում են նրանով, որ եթե առաքյալները կոչված էին իր ականացնելու Քրիստոսի Ընդհանրական եկեղեցու հիմնադրումը, որի համար ավելի մեծ շնորհներով էին օժտված, ապա Ե
...
Շարունակել ընթերցել »
|
|