
Հուլիսի 15-ին, Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում, Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսն ընդունեց Հայկական Բարեգործական Ընդհանուր Միության «Անդրանիկ» սկաուտական բանակումի 150 մասնակիցներին Հայաստանից, Ամերիկայի Միացյալ Նահանգներից և Սիրիայից: Հանդիպման սկզբում Նորին Սրբությանն ընդունելության համար երիտասարդների անունից շնորհակալություն հայտնեց ՀԲԸՄ Հայաստանի ներկայացուցչության փոխտնօրեն Հովիկ Յորդեկյանը` կարևոր նկատելով սկաուտների այցը Մայր Աթոռ Ս. Էջմիածին: Այնուհետև երիտասարդներին իր օրհնությունն ու պատգամը բերեց Ամենայն Հայոց Կաթողիկոսը: «Մեզ համար հաճելի է տեսնել, որ Հայկական Բարեգործական Ընդհանուր Միությունն այսպիսի գեղեցիկ մի նախաձեռնություն է իրականացնում, որ արդեն ավանդույթ է դարձել, և ամեն տարի մեր սիրելի հայորդիք որպես սկաուտներ գալիս են Հայաստան` նորոգելու իրենց ազգային ինքնությունը` հաղորդակցությամբ հայրենական սրբությունների և Հայրենիքի հետ: Մենք վստահ ենք, որ Հայաստանում կեցության այս օրերը
...
Շարունակել ընթերցել »
|
|