Գլխավոր էջ | Գրանցում | Մուտք | RSS
Օրացույց
«  հուլիս 2011  »
երկերեչորհինուրբշաբկիր
    123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031
Մուտքի եղանակը
Մուլտիմեդիա
Роль религии в диалоге цивилизации.pdf
Ինչպես կարդալ Աստվածաշունչը. pdf
Խաչի օծման արարողություն Ապարանում ( Եկե...
Типология сектантства и методы антисе...
խԱՉՔԱՐԵՐԻ ՄԱՍԻՆ
Խաչիկ ծ. վարդապետ Դատեան. Երկերի ծողոված...
Опасные тоталитарные формы религиозных...
Յորժամ. Վարուժան սարկավագ Մարգարյան. mp3
"SOURP-SOURP" L. ZAKARIAN- M.Y...
Անահիտ Պարսամյան. Օշինդրի բույրը կամ Ս. ...
Բաց դուռը սրտիդ. pdf
Ս. Գրիգոր Նարեկացի - ՄԱՏԵԱՆ ՈՂԲԵՐԳՈՒԹԵԱՆ...
Եկեղեցական կյանք. քահանայից ամենամյա հավ...
Աստվածաշունչ (բոլոր գրքերը) Ս. Էջմիիածին...
Լուսինե Զաքարյան. Սուրբ-սուրբ mp3
slaq.am «Ակցիա` ընդդեմ աղանդների»
Введение в сектоведение. В.Ю. Питанов. p...
«Բարև Երկիր» ծրագրի ուղիղ եթերում ՄԱՆԱՆԱ...
Սահակ եպիսկոպոս Մաշալյան Հրաշքների մասին...
Կոմիտաս Ասլամազյան. Շողեր ջան mp3
Տ. Սահակ եպիսկոպոս Մաշալյան Պայծառակերպո...
Ս. Գրիգոր Նարեկացի - ՄԱՏԵԱՆ ՈՂԲԵՐԳՈՒԹԵԱՆ...
Սուրբ Եղիշե վարդապետ. Աստվածաբանական երկ...
Վեհարանի վերանորոգում
Парадокс Человека: Новый Взгляд на Стару...
Օձունի վանքի սբ. Աստվածածին եկեղեցու վեր...
Սբ Կիպրիանոս Կարթագենացի. Գիրք եկեղեցու ...
Նվիրվում է Երուսաղեմի հայոց Պատրիարք Ամե...
Սուրբ Մակար Մեծ. Խրատներ. pdf
Բելլա Բարսեղյան. Հեթում Ա արքան` միջ...
Հովհաննես Գառնեցու Աղոթքները.pdf
Լուսինե Զաքարյան. Ի գերեզման. mp3
Լուսինե Զաքարյան Առավոտ Լուսո mp3
ՍԲ. Պատարագ Կոմիտասյան 04 mp3
Սուրբ Ներսես Շնորհալի. Մեկնություն Մատթե...
Նիկոլայ ավագ քահանա Ագաֆոնով. Յուղաբեր կ...
Билл Мак-Кивер. Мормоны и многобожие pdf
Սահակ եպս. Մաշալյան Գայթակղության, ներմա...
ИНКВИЗИЦИЯ.pdf
Երևանի Ավետարանական աղանդը Հայ Առաքելակա...
Ս. Գրիգոր Նարեկացի - ՄԱՏԵԱՆ ՈՂԲԵՐԳՈՒԹԵԱՆ...
Ս. Գրիգոր Նարեկացի - ՄԱՏԵԱՆ ՈՂԲԵՐԳՈՒԹԵԱՆ...
Վարք Սրբոց Բ. Դեմետրիոս - Թեոփիլոս. pdf
Ջրօրհնեք զորամասում (Եկեղեցական կյանք)
Անկանիմք
Սահակ եպս. Մաշալյան Կանայի հարսանիքը (տե...
Դպրության տվչության կարգ Վազգենյան հոգևո...
Վազգեն Վարդապետ. Մեր Պատարագը. pdf
Սահակ եպս. Մաշալյան Հարստության մասին (...
Կոմիտաս Ասլամազյան. Խումար mp3
Գլխավոր էջ » 2011 » հուլիս » 14 » Ինչ է նշանակում թեմ, վիճակ, առաջնորդություն

20:57
Ինչ է նշանակում թեմ, վիճակ, առաջնորդություն


Թեմ, վիճակ, եպիսկոպոսություն, առաջնորդություն, Հայաստանյայց առաքելական եկեղեցու հոգևոր վարչատարածքային միավոր: IV–V դդ. Հայ եկեղեցու հոգևոր-վարչական սահմանները հիմնականում համապատասխանել են Հայաստանի վարչաքաղաքական սահմաններին: Թերի առաջին տարատեսակները Հայաստանում ձևավորվել են վաղ քրիստոնեական Համայնքների (ծխերի) հիման վրա: IV դ. սկզբին Գրիգոր Ա Լուսավորիչը Հայաստանի գավառներում և նահանգներում հիմնել է առաջին Թեմերը՝ որպես եպիսկոպոսություններ, տեսչություններ, հովվություններ և վերակացություններ, դրանց գլուխ կարգել առաջնորդների, որոնք կոչվել են, համապատասխանաբար՝ եպիսկոպոս, տեսուչ, հովիվ, վերակացու: Թ. անվանումն առաջացել է VII դ., Բյուզանդական կայսրության արևելյան նահանգների վարչական միավորների՝ Թ-երի անունից: Հայ եկեղեցու վարչ. միավորների բոլոր տարատեսակները կոչվել են Թեմեր (չնայած ունեցել են տարբեր տարածք և ազդեցություն): Գլխավորել են Հայոց կաթողիկոսի կոնդակով նշանակված արքեպիսկոպոսները կամ եպիսկոպոսները՝ տեղերում տնօրինելով հոգևոր, կրթական, մշակութային, անգամ հասարակական, իրավաքաղաքական խնդիրներ: X դ. Հայոց կաթողիկոսությանը ենթակա Թեմեր գործել են նաև Հայաստանից դուրս: Խաչիկ Ա Արշարունի կաթողիկոսը (973–992) եպիսկոպոս. Թեմեր է հաստատել նաև Անտիոք, Տարսոն, Տրայանուպոլիս քաղաքներում: Հայ եկեղեցու վարչական սահմաններն արդեն որոշվել են ոչ թե քաղական, այլ դավանական բաժանումով: Անկախ բնակության վայրից, Հայ եկեղեցուն են ենթարկվել բոլոր հակաքաղկեդոնական հայերը: Թեմերը եղել են ավատական կենտրոններ և սոց-քաղական մեծ ուժ ներկայացրել: Թեմերը կրել է այն երկրամասի կամ բնակավայրի անունը, որտեղ գտնվել է թեմակալ առաջնորդի աթոռանիստը: Բացի Սյունյաց Թեմից, որը ճանաչվել է որպես մետրոպոլիտություն, Հայոց բոլոր Թեմերը եպիսկոպոսություններ են եղել: Ուշ միջն ադարում պատմաքաղաքական հանգամանքների բերումով որոշ Թեմեր վերացել են, մյուսների տրոհմամբ կամ միավորմամբ ստեղծվել են նորերը: Մեծ Թեմերը տրոհվել են, աստիճանաբար նոր տարածք և ազդեցություն ձեռք բերել և վերածվել ինքնուրույն եկեղեցավարչական միավորների: Ըստ այդմ՝ Հայ եկեղեցում առաջացել են Թեմերի նոր տարատեսակներ՝ եպիսկոպոսական, տեսչական և վանական, եպիսկոպոսական թեմական տեսչություններ, եպիսկոպոսական վիճակ, վիճակ և տեսչական վիճակ, առաջնորդություն, պատվիրակ-առաջնորդություն, առաջնորդական փոխանորդություն, տեսչություն, վիճակային և վանական տեսչություն, փոխանորդություն, վիճակավոր հովվություն և հովվություն:
XIX դ. Կեսին արդեն սրանց մեծ մասը ստացել է «առաջնորդություն» ընդհանուր անվանումը, որը նախկինում հատուկ էր միայն վանահայրերին՝ վանքերի առաջնորդներին: XIX դ. 2-րդ կեսից Թ
եմերի այս տարատեսակներից առավել խոշորներում (թեմ, տեսչություն, վիճակ) ստեղծվել են հոգևոր և աշխարհիկ անդամներից կազմված թեմական և հոգևոր խորհուրդներ՝ առաջնորդի գլխավորությամբ: Թեմերի կազմավորումն ընթացել է 1860-ի Ազգային սահմանադրության սկզբունքներով: Թեմի կառավարումը կենտրոնացած է առաջնորդի ձեռքում, որին ընտրում է թեմական ներկայացուցչական ժողովը կամ նշանակում Գերագույն հոգևոր իշխանությունը:
Թեմի տարածքում առաջնորդն իրավասու է (եթե եպիսկոպոս է) քահանայական ձեռնադրություններ կատարել, տնօրինել եկեղեցու դատական հարցերը, վճռել ամուսնության և ամուսնալուծության խնդիրները, մշակութ-կրթական գործունեություն ծավալել, թեմական ժողով հրավիրել և այլն: Թեմի կառավարումն իրականացնելու նպատակով առաջնորդը կարող էր օգնական կամ փոխանորդ նշանակել, որոնք հաճախ գավառներում, գյուղերում կատարել են նաև թեմական վերահսկիչի դեր (անցյալում կոչվել են քորեպիսկոպոսներ): Հայ եկեղեցու թեմական առաջնորդներ կարող են լինել ոչ միայն եպիսկոպոսները, այլև ծայրագույն վարդապետներն ու վարդապետները, որոնք լիակատար իրավասությամբ կրում են առաջնորդի պաշտոնը: Տարբեր ժամանակաշրջաններում փոխվել են Հայ եկեղեցու թեմերի քանակը, անվանումը, առաջնորդանիստ կենտրոնը: Թեմերն ունեցել են կառավարման անկախ կամ կիսանկախ վիճակ:
Ներկայումս Հայաստանյայց առաքելական եկեղեցին Թ
եմեր ունի ոչ միայն Հայաստանի տարածքում, այլև սփյուռք ահայ համայնքներում: Թեմեր ունի նաև Հայ եկեղեցու Կիլիկիո աթոռը 1996-ի թեմական բաժանմամբ Հայ եկեղեցում ստեղծվել է վարչատարածքային նոր դրություն:
Ներկայումս (2001) Հայաստանի Հանրապետության տարածքում գործում են.

Արարատյան հայրապետական,
Շիրակի,
Արմավիրի,
Գեղարքունիքի,
Սյունյաց,
Արագածոտնի,
Գուգարքի,
Կոտայքի Թեմերը,
Լեռնային Ղարաբաղի Հանրապետության տարածքում՝ Արցախի Թեմ: Հայաստանի Հանրապետության տարածքից դուրս գործում են
Վրաստանի,

Նոր Նախիջևանի և Ռուսաստանի,
Հարավային Ռուսաստանի,
Ուկրաինայի,
Ատրպատականի,
Թեհրանի,
Սպահանի,
Եգիպտոսի (ընդգրկում է Եթովպիայի և Սուդանի հոգևոր հովվությունները, Հարավային Աֆրիկայի ծուխը),
ԱՄՆ-ի Արևելյան,
ԱՄՆ-ի Արևմտյան,
Արգենտինայի,
Բրազիլիայի,
Ուրուգվայի,
Կանադայի,
Իրաքի,
Ավստրալիայի և Նոր Զելանդիայի,
Անգլիայի,
Հունաստանի,
Ռումինիայի,
Բուլղարիայի,
Գերմանիայի,
Շվեյցարիայի Թեմերը,
Արևմտյան Եվրոպայի հայրապետ. պատվիրակությունը (ընդգրկում է Փարիզի, Մարսելի, Լիոնի շրջանները,
Հոլանդիայի,
Բելգիայի,
Իտալիայի հոգևոր հովվությունները, Ալբանիայի համայնքը),
Կենտրոնական Եվրոպայի հայրապետ. պատվիրակությունը (ընդգրկում է Ավստրիայի և Շվեդիայի հոգևոր հովվությունները, Նորվեգիայի, Ֆինլանդիայի և Դանիայի համայնքները), Հնդկաստ
անի և Ծայրագույն Արևելքի հայրապետ. պատվիրակությունը (ընդգրկում է Կալկաթայի հոգևոր հովվությունը, Ծայրագույն Արևելքի հայ համայնքները):






Բաժին: Քրիստոնեական դասընթացներ | Դիտումներ: 1366 | Ավելացրեց: Տեր_Համբարձում | Պիտակներ: Arajnortutyun | Հեղինակություն: 5.0/32
Որոնում կայքում


Armenian Directory
Սույն կայքի նյութերը պաշտպանված են հեղինակային իրավունքով: Մեջբերումներ անելիս հղումը կայքին պարտադիր է:
Օնլայն ընդամենը: 1
Հյուրեր: 1
Օգտվողներ: 0

Հայ Առաքելական Ս. Եկեղեցի © 2011-2013