
Հուլիսի 11-ին, Վաղարշապատում, Մայր Աթոռ Ս. Էջմիածնի «Հրաչ և Սյուզան Թուֆայան» հայորդյաց տանը, հանդիսապետությամբ Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսի, կատարվեց բարեգործական ճաշարանի բացման արարողությունը: Արարողությանը ներկա էին Մայր Աթոռի միաբաններ, ՀՀ Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարի տեղակալ Ջեմմա Բաղդասարյանը, նախարարության աշխատակիցներ, ճաշարանից օգտվող տարեցներ: Մայր Աթոռի հովանու ներքո գործող հերթական այս բարեգործական ճաշարանը` հովանավորությամբ հայորդյաց տան բարերարներ Հրաչ և Սյուզան Թուֆայանների, ամեն օր սպասարկելու է երկու հարյուր սոցիալապես անապահով, կարիքավոր անձանց: Նորաբաց բարեգործական ճաշարանի օրհնության արարողությունից հետո սոցիալական ոլորտում Եկեղեցու կարևոր այս ձեռնարկին անդրադարձան Մայր Աթոռի Վարչա-տնտեսական բաժնի տնօրեն Տ. Մուշեղ վարդապետ Բաբայանը և փոխնախարար Ջեմմա Բաղդասարյանը: Ճաշարանից օգտվողների անունից շնորհակալական խոսք ասաց Անահիտ Գրիգորյանը: Այնուհետև ներկա
...
Շարունակել ընթերցել »
|

Գարեգին Բ կաթողիկոս. «Լինել Աստծո հետ, Աստծով ապրել նշանակում է լինել զորեղ և կարող հանձնառությունների, բարի արարքների և հավատքի գործերի» Հուլիսի 9-ին Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսը` ուղեկցությամբ Մայր Աթոռի հրատարակչական բաժնի տնօրեն Տ. Նաթան եպիսկոպոս Հովհաննիսյանի և Կոտայքի թեմի առաջնորդ Տ. Առաքել եպիսկոպոս Քարամյանի, մեկնեց Ծաղկաձոր, ուր հանդիպում ունեցավ հուլիսի 7-10-ը Ծաղկաձորում անցկացվող Հայ Եկեղեցու Համաշխարհային երիտասարդական կազմակերպության (ՀԵՀԵԿ) երկրորդ պատգամավորական ժողովի մասնակիցներին: ՀԵՀԵԿ այս երկրորդ պատգամավորական ժողովին մասնակցում էին 30 երկրներից ժամանած շուրջ 150 երիտասարդներ: Հանդիպման սկզբում ԱՄՆ հայոց Արևմտյան թեմի առաջնորդ Տ. Հովնան արքեպիսկոպոս Տերտերյանը, ով նաև պատասխանատուն է Հայ Եկեղեցու Համաշխարհային երիտասարդական կազմակերպության, Ամենայն Հայոց Կաթողիկոսին ներկայացրեց պատգամավորական ժողովի մասնակիցներին: Հովնան Սրբազանը երիտասարդների անունից երախտագիտու
...
Շարունակել ընթերցել »
|
|