|
Գլխավոր էջ » 2011 » հուլիս » 06
Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ամենայն Հայոց Կաթողիկոսի օրհնությամբ Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի Քրիստոնեական դաստիարակության կենտրոնը «Վորլդ Վիժն» միջազգային բարեգործական կազմակերպության հետ համատեղ Ծաղկաձորում, հունիսի 27-ից հուլիսի 1-ն անցկացրեց կիրակնօրյա կրթօջախների ուսուցիչների վերապատրաստման դասընթացներ, որոնց մասնակցեցին Հայ Առաքելական Եկեղեցու հայաստանյան թեմերի ավելի քան 70 կիրակնօրյաների շուրջ 150 ուսուցիչներ: Դասընթացի առաջին օրը ներկաներին ողջունեց և իր հայրական օրհնությունը բերեց Կոտայքի թեմի առաջնորդ Տ. Առաքել եպիսկոպոս Քարամյանը: Մասնակիցներին ողջունեց նաև «Վորլդ Վիժն» կազմակերպության` Եկեղեցու և պետության հետ կապերի բաժնի պատասխանատու տիկին Կարինե Հարությունյանը: Այնուհետև թեմերի ներկայացուցիչները մասնակիցներին ծանոթացրին թեմերի կիրակնօրյա դպրոցների ընդհանուր գործունեությանը և նախընթաց ուսումնական տարվա ձեռքբերումներին:
...
Շարունակել ընթերցել »
|
Հունիսի 27-ից հուլիսի 2-ը Մոսկվայում (Ռուսաստանի Դաշնություն) տեղի է ունեցել Եկեղեցիների Համաշխարհային Խորհրդի «Հավատք և կարգ» հանձնախմբի հերթական հանդիպումը` «Իշխանության աղբյուրները եկեղեցում» խորագրով: Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ամենայն Հայոց Կաթողիկոսի օրհնությամբ այս ժողովին Մայր Աթոռ Սուրբ Էջմիածինը ներկայացնում է «Էջմիածին» ամսագրի փոխխմբագիր Տ. Շահե աբեղա Անանյանը: Հանդիպման հիմանական նպատակը «Վաղ եկեղեցու հայրերի միջոցով Աստվածաշնչի մեկնության» ձեռնարկի ստեղծումն է, որը կոչված է հայրաբանական ավանդության կարճ ներածական դառնալու: Ձեռնարկը նախատեսվում է քրիստոնեական այն հարանվանությունների համար, որոնք ծանոթ չեն այդ ավանդությանը:
Մայր Աթոռ Ս. Էջմիածին Տեղեկատվական Համակարգ &nbs
...
Շարունակել ընթերցել »
|
Հունիսի 28-ին, Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում, ՀՀ ԶՈՒ հոգևոր առաջնորդ Տ. Վրթանես եպիսկոպոս Աբրահամյանն ընդունեց ԱՄՆ ՊՆ պետքարտուղարի փոխտեղակալ Սելեստե Վոլլանդերին և Հայաստանում ԱՄՆ դեսպանատան զինվորական կցորդ, գնդապետ Քենդլ Պարկսին: Ողջունելով հյուրերի այցը հայոց հոգևոր կենտրոն` Սրբազան Հայրը իր օրհնությունը բերեց նրանց և ներկայացրեց ՀՀ ԶՈՒ հոգևոր առաջնորդության գործունեությունը և առաջիկա ծրագրերը: Մեծապես կարևորելով հոգևորականի ներկայությունը բանակում` ԱՄՆ ՊՆ պետքարտուղարի փոխտեղակալը պատրաստակամություն հայտնեց կազմակերպել փոխադարձ այցելություններ՝ ԱՄՆ ԶՈՒ հոգևոր ծառայության և ՀՀ ԶՈՒ հոգևոր առաջնորդության միջև փորձի փախանակման և համագործակցություն ձևավորման նպատակով: Պատվիրակությունը այցելեց նաև Մայր Աթոռի թանգարաններ:
Մայր Աթոռ Ս. Էջմիածին &nbs
...
Շարունակել ընթերցել »
|
|
|
|