
Վրաստանի խորհրդարանը երկրի Քաղաքացիական օրենսգրքում փոփոխություններ է կատարել, որի համաձայն կրոնական միավորումներին, այդ թվում Հայ Առաքելական եկեղեցուն, տրվում է հանրային իրավունքի իրավաբանական անձի կարգավիճակ: Այդ մասին տեղեկացնում է «Նովոստի-Գրուզիան»: Օրենսգրքում կատարված փոփոխությունները վրացական խորհրդարանն ընդունել է նախօրեին, արտահերթ նիստում առաջին ընթերցմամբ: Մասնավորապես, նման կարգավիճակ ստանում են Վրաստանում գործող Հայ Առաքելական եկեղեցին, Հռոմեական կաթոլիկ եկեղեցին, Մուսուլմանական, Հուդդայական և Բապտիստների համայնքները: Օրենսդրական նախաձեռնությանը դեմ է հանդես եկել Վրաստանի ընդդիմադիր «Քրիստոնեա-դեմոկրատական» խմբակցությունը: «Վրացական եկեղեցին նույն կարգավիճակը չունի: Մենք պետք է հասկանանք` պատրաստվո՞ւմ են Ադրբեջանը և Հայաստանը նման կարգավիճակ տալ վրացական եկեղեցուն», -հայտարարել է նույն խմբակցության անդամ Նիկոլոզ Լալիաշվիլին: «Իրավական կարգավիճակ ունենալով մյուս եկեղեցիները ավելի բարձր կարգավիճակ չեն ստանում,
...
Շարունակել ընթերցել »
|
Հուլիսի 7-10-ը, Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ամենայն Հայոց Կաթողիկոսի օրհնությամբ Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում և Ծաղկաձորում կանցկացվի Հայ Եկեղեցու Համաշխարհային Երիտասարդական Կազմակերպության /ՀԵՀԵԿ/ երկրորդ պատգամավորական ժողովը: ՀԵՀԵԿ-ը Հայաստանյայց Առաքելական Սուրբ Եկեղեցու հովանու ներքո գործող կառույց է, որը համակարգում էերիտասարդության հետ իրականացվող Հայ Առաքելական Եկեղեցու գործունեությունը: ՀԵՀԵԿ պատգամավորական ժողովին մասնակվելու են 30 երկրներից շուրջ 150 երիտասարդներ:
Մայր Աթոռ Ս. Էջմիածին Տեղեկատվական Համակարգ տնօրեն` Տ. Վահրամ քահանա Մելիքյան
|
|