
Հունիսի 29-ի առավոտյան, հովվապետական այցի շրջանակներում, Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսը շքախմբի ուղեկցությամբ այցելեց Վասիլևսկի կղզու վրա գտնվող հայկական գերեզմանատան Ս. Հարություն եկեղեցի: Տաճարում մատուցված աղոթքից հետո Նորին Սրբությունը ծաղիկներ դրեց գերեզմանատանն ամփոփված` հայ ազգի և Սանկտ-Պետերբուրգի հայ համայնքի կյանքում մեծ ներդրում ունեցած նշանավոր հայորդիների շիրիմներին: Այնուհետև Վեհափառ Հայրապետի գլխավորած պատվիրակությունը մեկնեց Վսեվոլոժսկ շրջկենտրոն, ուր Նորին Սրբությունն այցելեց Ս. Մարիամ Աստվածածին հայկական եկեղեցի` կառուցված բարերարությամբ Սամվել Մովսիսյանի: Եկեղեցու մուտքի մոտ Վեհափառ Հայրապետին, թեմակալ առաջնորդին և հայրապետական շքախմբին դիմավորեցին եկեղեցու հոգևոր հովիվ Տ. Արշակ քահանա Նազարյանը և բարերարը, Վսեվոլոժսկի շրջանի ղեկավար Ալեքսանդր Սոբոլենկոն և Կոլտուշի շրջկենտրոնի ղեկավար Էդուարդ Չիրկոն, Վսեվոլոժսկի բնակիչները: «Հրաշափառի» երգեցողության ներքո Նորին Սրբությո
...
Շարունակել ընթերցել »
|
|