Գլխավոր էջ | Գրանցում | Մուտք | RSS
Օրացույց
«  հունիս 2011  »
երկերեչորհինուրբշաբկիր
  12345
6789101112
13141516171819
20212223242526
27282930
Մուտքի եղանակը
Մուլտիմեդիա
Կիպրիանոս. Աղոթագիրք. Սուրբ Էջմիածին, 20...
Կոմիտաս Ասլամազյան. Կռունկ mp3
Соблазн оккультизма. Архимандрит Алексан...
Սբ. Ներսես Լամբրոնացի. Մեկնություններ «Հ...
Кеннет Р. Сэмплс. К столетию со дняа рож...
Նիկոլայ ավագ քահանա Ագաֆոնով. Յուղաբեր կ...
Վազգեն Հակոբյան, Կանոնագիրք Հայոց, (հատո...
Նոր Կտակարան. pdf
Ուր ես, Մայր իմ,
Սևանի Վազգենյան դպրանոց ամեն շաբաթ mp3
Ճառագայթ եւ կերպարան. Վարուժան սարկավագ ...
Андраш Салаи. В Поисках реальности. pdf
Զորահանդեսի մասնակից հոգևորականների պարգ...
Հայ եկեղեցու պատմության դասասենյակի բացո...
Սահակ եպս. Մաշալյան Մանանանեխի հատիկի և ...
Հայաստանի Հանրապետության Զինված ուժերում...
Իզաբել Բայրագդարյան. Ուրախ լեր. mp3
Ամեն Հայր Սուրբ
Շնորհք արքեպիսկոպոս Գալուստյան. Մեծ պահք...
ՍԲ. Պատարագ Կոմիտասյան 02 mp3
Աղանդները արյան մեջ
Ժամակարգության մեկնություն. Արված մեր սո...
Սահակ եպս. Մաշալյան Կանայի հարսանիքը (տե...
Լուսինե Զաքարյան. Բաց մեզ տեր mp3
Սուրբ Ներսես Շնորհալի. Մեկնություն Մատթե...
Ս. Հովհան Ոսկեբերան. Ճառերի ընտրանի. pdf
Բաց դուռը սրտիդ. pdf
Ս. Գրիգոր Նարեկացի - ՄԱՏԵԱՆ ՈՂԲԵՐԳՈՒԹԵԱՆ...
Վաղինակ վրդ. Մելոյան. Ճշմարիտ վերածնունդ...
Կոմիտաս Վարդապետ. Մոկաց Միրզա. mp3
ՀԱՐՑԱԶՐՈՒՅՑ. Ո՞Վ ԵՆՔ ՄԵՆՔ: ԾԻՐԱ՞ՆԻ ԾԱՌ, ...
Աղանդագիտարան
Р. Бэндлер Д. Гриндер В. Сатир. Семейная...
Հովվի տկարություններն ու աստվածային շնոր...
Տէր Կիւրեղ քհն. Տալեան - ԿԱԽԱՐԴՈՒԹՅՈՒՆ Ե...
Կոմիտաս Վարդապետ. Հով արեք սարեր ջան. mp...
Լուսինե Զաքարյան. Ուր՞ Ես Մայր Իմ mp3
Հայր Ղևոնդի Նոր տեսանյութը: (ՄԱՍ 1-2) Կ...
Աբորտներ՝ սատանային մատուցվող մարդկային ...
Ejmiatsin bells
Բարեխօսութեամբ. Կոմիտասեան Պատարագ. Կատա...
Զինվորական ծառայություն. սուրբգրային վեր...
Վարդան Պետրոսյանը Գևորգյան հոգևոր ճեմարա...
ՎԱՐՔ ՍՈՒՐԲ ՀԱՅՐԵՐԻ. pdf
Կվերանորոգվի Օձունի հին հայկական եկեղեցի...
Սահակ եպս. Մաշալյան Փոթորիկի խաղաղեցումը...
Մաղաքիա արք. Օրմանյան. Ազգապատում. Հատոր...
Դիսկուրս. Շահե աբեղա Անանյան-Ստեփան Դանի...
Շոու-բիզնես կամ «Աստծո տուն». Անհասկանալ...
Ս. Գրիգոր Նարեկացի - ՄԱՏԵԱՆ ՈՂԲԵՐԳՈՒԹԵԱՆ...
Գլխավոր էջ » 2011 » հունիս » 29 » ՆՈՐ ՆԱԽԻՋԵՎԱՆԻ ԵՎ ՌՈՒՍԱՍՏԱՆԻ ՀԱՅՈՑ ԹԵՄԻ ՀՈԳԵՎՈՐԱԿԱՆՆԵՐԻ ՏԱՐԵԿԱՆ ԺՈՂՈՎԸ

14:51
ՆՈՐ ՆԱԽԻՋԵՎԱՆԻ ԵՎ ՌՈՒՍԱՍՏԱՆԻ ՀԱՅՈՑ ԹԵՄԻ ՀՈԳԵՎՈՐԱԿԱՆՆԵՐԻ ՏԱՐԵԿԱՆ ԺՈՂՈՎԸ


Հունիսի 26-ին Նոր Նախիջևանի և Ռուսաստանի Հայոց Թեմի
Առաջնորդ, Գերաշնորհ Տ. Եզրաս Եպիսկոպոս Ներսիսյանի գլխավորությամբ Սանկտ-Պետերբուրգում տեղի ունեցավ հոգևորականների տարեկան հաշվետու ժողովը:
Ժողովն սկսվեց Տերունական աղոթքով: Սրբազան հայրը ողջունեց ժողովականներին և ներկայացրեց թեմի մեկ տարվա ձեռքբերումներն ու համայնքային կյանքում տեղ գտած դժվարությունները: Թեմի հոգևոր կյանքի աշխուժացման մեջ որպես կարևոր ձեռքբերում Սրբազան հայրը նշեց եկեղեցաշինությունը, մասնավորապես անդրադառնալով մայիսին Դոնի Ռոստովում Ամենայն Հայոց կաթողիկոս Գարեգին Բ-ի ձեռամբ օծված Ս. Հարություն եկեղեցուն: Այն կառուցվել է պատմական Ս. Գրիգոր Լուսավորիչ եկեղեցու տեղում, որը քանդել էին համայնավարները 1965 թվականին:Սրբազան հայրը գոհանակությամբ նշեց, որ հունիսի 30-ին Ն. Ս.Օ. Տ.Տ. Գարեգին Բ-ի ձեռամբ օծվելու է նաև Ռիգայի Ս. Գրիգոր Լուսավորիչ եկեղեցին:Ժողովականները տեղեկացան, որ շուտով հայ հավատացյալների առջեւ իրենց դռները կբացեն Եկատերինբուրգի, Վլադիվոստոկի եկեղեցիները: Թեմակալ առաջնորդը տեղեկացրեց նաև, որ բարեհաջող շարունակվում են Մոսկվայի հայկական եկեղեցական համալիրի շինարարական աշխատանքները: Մոսկվայի Պոկլոննայա Գորայում նախատեսված Մեծ հայրենականի և Եղեռնի զոհերի հիշատակը հավերժացնող «Սրբոց նահատակացե հայկական եկեղեցու կառուցման համար քարերն Հայաստանից արդեն բերվել են:
«Թեմի հոգևոր զարթոնքը նկատելի է ոչ միայն եկեղեցաշինության մեջ,-ասաց թեմակալ առաջնորդ Տ.Եզրաս եպիսկոպոս Ներսիսյանը:Մեր ծառայության գնահատականը տալիս է ժողովուրդը: Այսօր մեր եկեղեցիները լի են հավատացյալներով ոչ միայն տոն օրերին: Մարդիկ գալիս են եկեղեցի խաղաղություն և մխիթարություն գտնելու, քահանայի հետ խորհրդակցելու, ինչպես նաև մեր հոգսը կիսելու և աջակից լինելու նախանձախնդրությամբ»:
Սրբազան հայրը ուրախությամբ նշեց, որ թեմում ստեղծվում են նոր ծխական համայնքներ և արդեն կան քաղաքներ, որոնց թվում` Վլադիմիրը, Պերմը, Մագնիտոգորսկը,Նովոսիբիրսկը, Նիժնի Նովգորոդը, Իժևսկը, Ռոստովը քահանաների կարքի ունեն:
Ժողովին հոգևորականներից յուրաքանչյուրը ներկայացրեց իր համայնքի մեկ տարվա գործունեությունը: Քննարկվեցին երիտասարդաց միությունների գործունեության ակտիվացման և փոխշփումների կազմակերպչական հարցերը: Տ.Եզրաս եպիսկոպոս Ներսիսյանն առաջարկեց հաճախ կազմակերպել ուխտագնացություններ դեպի Սուրբ երկիր, հայրենիք,Մայր Աթոռ Ս. Էջմիածին, նաև հանդիպումներ տարբեր համայնքների երիտասարդաց միությունների միջև: Եկեղեցու զորացման և թեմի կայացման գործում կարևորելով քահանայի ծառայությունը` Սրբազան հայրը հորդորեց հոգևորականներին համայնքային կյանքում առավել ակտիվ լինել: «Մեր ամբողջ առաքելությունը պիտի նպատակաուղղվի վաղվա օրվան: Ոչ միայն Աստծո խոսքը պիտի փոխանցենք երիտասարդներին, այլև նրանց կրթենք ու դաստիարակենք քրիստոնեական ոգով ու արժեքներով, որպեսզի մեր վաղվա օրը ապահով լինի: Դրա համար շատ կարևոր է եկեղեցու ներսում մատաղ սերնդի կրթադաստիարակչական գործը: Եթե ակտիվ ու անձանձիր գործենք, ապա կզորանա Հայ Եկեղեցին, իսկ եթե ծուլանանք, կտկարանա այնե.-ասաց Սրբազան հայրը:
Այն համայնքներում, որտեղ դեռևս չկան կիրակնօրյա դպրոցներ, թերթեր ու ինտերնետային կայքեր, Սրբազան հայրը հանձնարարականներ տվեց առաջիկայում ստեղծել դրանք:
Ժողովի ավարտին Տ.Եզրաս Եպիսկոպոս Ներսիսյանը իր հայրական օրհնությունը բաշխեց մասնակիցներին և հորդորեց ապրել համայնքի յուրաքանչյուր անդամի հոգսով ու ցավով, մխիթարել ու աջակից լինել հայրենիքից հեռու ապրող մեր հայրենակիցներին:

Նոր Նախիջևանի և Ռուսաստանի հայոց թեմի մամլո դիվան:







Բաժին: Նորություններ | Դիտումներ: 747 | Ավելացրեց: Տեր_Համբարձում | Պիտակներ: Norutyunner | Հեղինակություն: 5.0/26
Որոնում կայքում


Armenian Directory
Սույն կայքի նյութերը պաշտպանված են հեղինակային իրավունքով: Մեջբերումներ անելիս հղումը կայքին պարտադիր է:
Օնլայն ընդամենը: 1
Հյուրեր: 1
Օգտվողներ: 0

Հայ Առաքելական Ս. Եկեղեցի © 2011-2013