Գլխավոր էջ | Գրանցում | Մուտք | RSS
Օրացույց
«  հունիս 2011  »
երկերեչորհինուրբշաբկիր
  12345
6789101112
13141516171819
20212223242526
27282930
Մուտքի եղանակը
Մուլտիմեդիա
Հովվի տկարություններն ու աստվածային շնոր...
Կոմիտաս Ասլամազյան. Կռունկ mp3
Ամեն Հայր Սուրբ
Իզաբել Բայրագդարյան. Ուրախ լեր. mp3
Տէր Կիւրեղ քհն. Տալեան - ԿԱԽԱՐԴՈՒԹՅՈՒՆ Ե...
Վաղինակ վրդ. Մելոյան. Ճշմարիտ վերածնունդ...
Շոու-բիզնես կամ «Աստծո տուն». Անհասկանալ...
Ինչպես կարդալ Աստվածաշունչը. pdf
Соблазн оккультизма. Архимандрит Алексан...
Բարեխօսութեամբ. Կոմիտասեան Պատարագ. Կատա...
Լուսինե Զաքարյան. Բաց մեզ տեր mp3
Շնորհք արքեպիսկոպոս Գալուստյան. Մեծ պահք...
Դիսկուրս. Շահե աբեղա Անանյան-Ստեփան Դանի...
ՍԲ. Պատարագ Կոմիտասյան 02 mp3
Ուր ես, Մայր իմ,
Ճառագայթ եւ կերպարան. Վարուժան սարկավագ ...
Ejmiatsin bells
Р. Бэндлер Д. Гриндер В. Сатир. Семейная...
Андраш Салаи. В Поисках реальности. pdf
Մաղաքիա արք. Օրմանյան. Ազգապատում. Հատոր...
Կոմիտաս Վարդապետ. Մոկաց Միրզա. mp3
Սահակ եպս. Մաշալյան Կանայի հարսանիքը (տե...
Հայաստանի Հանրապետության Զինված ուժերում...
Նոր Կտակարան. pdf
Հայր Ղևոնդի Նոր տեսանյութը: (ՄԱՍ 1-2) Կ...
Սբ. Ներսես Լամբրոնացի. Մեկնություններ «Հ...
Զորահանդեսի մասնակից հոգևորականների պարգ...
Ժամակարգության մեկնություն. Արված մեր սո...
Նիկոլայ ավագ քահանա Ագաֆոնով. Յուղաբեր կ...
Կոմիտաս Վարդապետ. Հով արեք սարեր ջան. mp...
Սևանի Վազգենյան դպրանոց ամեն շաբաթ mp3
Кеннет Р. Сэмплс. К столетию со дняа рож...
Աղանդագիտարան
Բաց դուռը սրտիդ. pdf
Վարդան Պետրոսյանը Գևորգյան հոգևոր ճեմարա...
ՎԱՐՔ ՍՈՒՐԲ ՀԱՅՐԵՐԻ. pdf
Լուսինե Զաքարյան. Ուր՞ Ես Մայր Իմ mp3
Աբորտներ՝ սատանային մատուցվող մարդկային ...
Սահակ եպս. Մաշալյան Մանանանեխի հատիկի և ...
Զինվորական ծառայություն. սուրբգրային վեր...
Ս. Գրիգոր Նարեկացի - ՄԱՏԵԱՆ ՈՂԲԵՐԳՈՒԹԵԱՆ...
Վազգեն Հակոբյան, Կանոնագիրք Հայոց, (հատո...
Կվերանորոգվի Օձունի հին հայկական եկեղեցի...
Աղանդները արյան մեջ
Ս. Գրիգոր Նարեկացի - ՄԱՏԵԱՆ ՈՂԲԵՐԳՈՒԹԵԱՆ...
ՀԱՐՑԱԶՐՈՒՅՑ. Ո՞Վ ԵՆՔ ՄԵՆՔ: ԾԻՐԱ՞ՆԻ ԾԱՌ, ...
Սահակ եպս. Մաշալյան Փոթորիկի խաղաղեցումը...
Հայ եկեղեցու պատմության դասասենյակի բացո...
Կիպրիանոս. Աղոթագիրք. Սուրբ Էջմիածին, 20...
Ս. Հովհան Ոսկեբերան. Ճառերի ընտրանի. pdf
Գլխավոր էջ » 2011 » հունիս » 29 » Հանդիպում Սանկտ-Պետերբուրգի նահանգապետի հետ Բացվեց Հայ-ռուսական բարեկամության մշակութային կենտրոնը

00:18
Հանդիպում Սանկտ-Պետերբուրգի նահանգապետի հետ Բացվեց Հայ-ռուսական բարեկամության մշակութային կենտրոնը


Հունիսի 28-ին Սանկտ-Պետերբուրգի հայ համայնքի 300-ամյակին նվիրված միջոցառումների առիթով Սանկտ-Պետերբուրգ ժամանած Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսը հանդիպում ունեցավ Սանկտ-Պետերբուրգի նահանգապետ Վալենտինա Մատվիենկոյի հետ: Հանդիպմանը ներկա էին թեմի առաջնորդ Տ. Եզրաս եպիսկոպոս Ներսիսյանը, Սանկտ-Պետերբուրգի հայ համայնքի նախագահ Կարեն Մկրտչյանը, Սանկտ-Պետերբուրգում ՀՀ գլխավոր հյուպատոս Վարդան Հակոբյանը, Մայր Աթոռի Տեղեկատվական համակարգի տնօրեն Տ. Վահրամ քահանա Մելիքյանը:
Սանկտ-Պետերբուրգի նահանգապետը, ողջունելով Ամենայն Հայոց Կաթողիկոսին, իր ուրախությունը հայտնեց Նորին Սրբության այցի առիթով` այն նկատելով վառ վկայություն երկու ժողովուրդների ջերմ և եղբայրական հարաբերությունների: Տիկին Մատվիենկոն անդրադարձավ երկու ժողովուրդների բարեկամության ամրապնդման գործում Ամենայն Հայոց Կաթողիկոսի մեծ ավանդին, ապա հպարտությամբ ընդգծեց հայ համայնքի կարևոր բազմադարյա դերակատարությունը Սանկտ-Պետերբուրգի կյանքում: Նահանգապետն իր խոսքում կարևորեց նաև մեր օրերում Եկեղեցու առաքելությունը հասարակության մեջ, հատկապես հոգևոր-բարոյական արժեքների դաստիարակության անհրաժեշտությունը երիտասարդ սերնդի կյանքում:
Այնուհետև Նորին Սրբությունն իր օրհնությունը բերեց նահանգապետին` բարի արդյունավորում մաղթելով պատասխանատու իր ծառայության մեջ: Իր խոսքում Ամենայն Հայոց Կաթողիկոսը գոհունակությամբ անդրադարձավ նահանգապետի ջանքերին, որոնք միտված են առավել սերտացնելու երկու բարեկամ ժողովուրդների դարավոր բարեկամությունը, ինչպես նաև երախտագիտություն արտահայտեց հայորդիների և նրանց ազգային, հոգևոր-մշակութային կյանքի նկատմամբ Ռուսաստանի, ինչպես նաև Սանկտ-Պետերբուրգի իշխանությունների կողմից ցուցաբերվող առանձնահատուկ վերաբերմունքի համար:
Զրույցի ընթացքում խոսվեց նաև Հայ Առաքելական և Ռուս Ուղղափառ Եկեղեցիների եղբայրական փոխհարաբերությունների և գործակցության, ինչպես նաև Հայաստանի և Ռուսաստանի արդյունավետ գործընկերության մասին:
Նույն օրը Վեհափառ Հայրապետը հանդիպում ունեցավ Նոր Նախիջևանի և Ռուսաստանի հայոց թեմի եկեղեցականաց դասի հետ: Հանդիպման ընթացքում քննարկվեցին համայնքի կյանքում Եկեղեցու առաքելությանը և հոգևորականների սպասավորությանն առնչվող հարցեր: Ամենայն Հայոց Հայրապետն իր օրհնությունն ու գնահատանքը բերեց թեմակալ առաջնորդին և եկեղեցականներին նախանձախնդիր ու նվիրյալ ծառայության համար:
Կեսօրին Գարեգին Բ Ամենայն Հայոց Կաթողիկոսը նախագահեց Սանկտ-Պետերբուրգի Հայ-ռուսական բարեկամության մշակութային կենտրոնի բացման արարողությունը: Օրհնության արարողությունից հետո Նորին Սրբությանը ողջունեց Եզրաս եպիսկոպոսը, ապա անդրադարձավ կենտրոնի կարևոր առաքելությանը համայնքի կյանքում: Նոր մշակութային կենտրոնի բացման առիթով իրենց սրտի խոսքն ասացին նաև Սանկտ-Պետերբուրգում ՀՀ գլխավոր հյուպատոսը, Սանկտ-Պետերբուրգի նահանգապետարանի մշակույթի բաժնի պատասխանատուն և ՀՀ Սփյուռքի նախարարության ներկայացուցիչը: Վերջում իր օրհնության և գնահատանքի խոսքը Սանկտ-Պետերբուրգի իշխանությունների ներկայացուցիչներին, կենտրոնի պաշտոնեությանը, բարերարներին և ներկա հավատավոր ժողովրդին ուղղեց Ամենայն Հայոց Հայրապետը:
Ուրախություն հայտնելով Սանկտ-Պետերբուրգի հայ համայնքին այցելելու առիթով` Նորին Սրբությունը գոհաբանական աղոթք բարձրացրեց առ Աստված, որ Ռուսաստանը դարեր ի վեր սիրով ընդունել է մեր ժողովրդին, հնարավորություն ընձեռնել ապրելու խաղաղ, ստեղծելու և ստեղծագործելու, պահպանելու և զարգացնելու իր հոգևոր ու մշակութային կյանքը: Վեհափառ Հայրապետը վստահություն հայտնեց, որ կենտրոնի բացմամբ կշարունակվեն ու կզարգանան եղբայրական սիրո ու համագործակցության, հոգևոր ու մշակութային կապերի ավանդները, որոնք Աստծո օրհնությամբ առատորեն ծաղկել են Նևայի ափին, Ռուսաստանի հյուսիսային այս մայրաքաղաքում նրա հիմնադրման առաջին տասնամյակներից: Նորին Սրբությունը նաև համոզում հայտնեց, որ կենտրոնը պիտի նպաստի, որպեսզի հայորդիների կյանքում ապրեն հայրենական ժառանգությունն ու արժեքները, հայ-ռուսական բարեկամության թանկագին հիշատակներն ու ավանդները: Խոսքի ավարտին Ամենայն Հայոց Կաթողիկոսը պատգամեց ժողովրդին որդիական նույն սիրով հավատարիմ մնալ հայրերի սրբազան արժեքներին, մեր Եկեղեցուն և Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնին` հորդորելով հայորդիներին պահպանել ազգային ինքնությունը, աճել ու զորանալ հավատքի մեջ, զավակներին կրթել մեր պատմության փառավոր էջերով ու հայրենական արժեքներով, սնուցել նրանց եղբայրության ավանդներով:
Նորաբաց կենտրոնում կազմակերպված առաջին միջոցառումը Սանկտ-Պետերբուրգի հայ նկարիչների ստեղծագործությունների ցուցահանդեսն էր:
Ի նշան գնահատության կատարված ազգանվեր գործի` Ամենայն Հայոց Կաթողիկոսը հայրապետական օրհնության գրեր շնորհեց Հայ-ռուսական բարեկամության մշակութային կենտրոնի բարերարներ Կարեն Մկրտչյանին, Յուրի Սարգսյանին, Արմեն Մկրտչյանին, Իգոր Ջանադովին, Էդուարդ Գասպարյանին, Հովհաննես Գադյանին, Ալբերտ Տապալցյանին, Գագիկ Զաքարյանին, Միքայել Ֆիլիկյանին, Յուրա Իսայելյանին և Ռուդիկ Ալթունյանին: Հայրապետական օրհնության գրի արժանացան նաև համայնքային կյանքին ակտիվ մասնակցություն բերող հայորդիներ` Խաչատուր Բդոյանը, Աստղիկ Քոչարյանը, Վլադիմիր Թաթոսովը, Ռուբինա Քալանթարյանը, Կարեն Ակոպովը, Սամվել Մովսիսյանը, Խաչատուր Հարությունյանը, Աշոտ Ներսիսյանը, Վահան Բաբախանյանը, Յուրի Բաբայանը, Նորիկ Պողոսյանը և Սերգեյ Տեր-Գաբրիելյանցը:
Երեկոյան Ամենայն Հայոց Կաթողիկոսն իր շքախմբով ներկա գտնվեց Մոսկվայի և Սանկտ-Պետերբուրգի հայորդյաց տների սաների համերգին, որով ավարտվեցին հայ համայնքի 300-ամյակին նվիրված միջոցառումները:

Մայր Աթոռ Ս. Էջմիածին             
Տեղեկատվական Համակարգ                        
տնօրեն` Տ. Վահրամ քահանա Մելիքյան







Բաժին: Նորություններ | Դիտումներ: 754 | Ավելացրեց: Տեր_Համբարձում | Պիտակներ: Norutyunner | Հեղինակություն: 5.0/39
Որոնում կայքում


Armenian Directory
Սույն կայքի նյութերը պաշտպանված են հեղինակային իրավունքով: Մեջբերումներ անելիս հղումը կայքին պարտադիր է:
Օնլայն ընդամենը: 1
Հյուրեր: 1
Օգտվողներ: 0

Հայ Առաքելական Ս. Եկեղեցի © 2011-2013