Գլխավոր էջ | Գրանցում | Մուտք | RSS
Օրացույց
«  հունիս 2011  »
երկերեչորհինուրբշաբկիր
  12345
6789101112
13141516171819
20212223242526
27282930
Մուտքի եղանակը
Մուլտիմեդիա
Феномен глоссалалии. Н. В. Порублев. pdf
Ս. Գրիգոր Նյուսացի. Մովսեսի կյանքը pdf
ԽԱՐԻԶՄԱՏՆԵՐ (Մաս 1-2)
Սուրբ Անտոն Մեծ. Խրատներ. Ս. Էջմիածին - ...
Վարդապետություն Ս. Գրիգոր Լուսավորչի pdf
Սահակ եպիսկոպոս Մաշալյան Հրաշքների մասին...
Լուսինե Զաքարյան. Դլե Յաման. mp3
Опыт реабилитации жертв сектантской агре...
Типология сектантства и методы антисе...
Եկեղեցական օրացույց. 2013Թ. pdf
Р.М. Конь. Сектоведение. pdf
Ս. Գրիգոր Նարեկացի. Մատյան Ողբերգության...
Ս. Գրիգոր Նարեկացի - ՄԱՏԵԱՆ ՈՂԲԵՐՈՒԳԹԵԱՆ...
Մեկնաբանություններ աշխարհի վերջի մասին
Հովհան ոսկեբերան ներբող Սբ. Գրիգոր Լուսա...
Սևանի Վազգենյան Դպրանոց Քրիստոս ի մեջ մե...
Վարք Սրբոց Ա. Աբդա - Գրիգոր Աստվածաբան. ...
Ինքնասպանություն, Օր Վեցերորդ, Կամո Վարդ...
ՖԻԼՄ ԱՄԵՆ ԻՆՉԻ ՄԱՍԻՆ - Джузеппе Москати-...
Սահակ եպս. Մաշալյան Հարստության մասին (...
Աշխարհի երկրների բնակչության կրոնական (կ...
Սևանի Վազգենյան Դպրանոց. Ընտրեալդ. mp3
Մաղաքիա արք. Օրմանյան. Ազգապատում. Հատոր...
Աբել արքեպիսկոպոս Մխիթարյանց. Երկերի ժո...
Արմեն Մարտիրոսյան. Ավետյաց երկիր. pdf
Հարց և պատասխան Սահակ եպիսկոպոս Մաշալյան...
Երիտասարդները «ոչ» են ասում հոգևորսությ...
ИНКВИЗИЦИЯ.pdf
Ս. Գրիգոր Նարեկացի - ՄԱՏԵԱՆ ՈՂԲԵՐԳՈՒԹԵԱՆ...
Տ. Բագրատ Եպս. Գալստանեան, Օծումն հիվանդ...
Երգարան հանրակրթական դպրոցների երեխաների...
Ժամագիրք. pdf
Մոմավառության ավանդույթը, ինչ նշանակությ...
Կյանքի Խոսք աղանդի մասին Տեր Եսայի քահան...
Սևանի Վազգենյան Դպրանոց սիրտ իմ սասանի m...
Խորհուրդ Սուրբ Պատարագի.pdf
Մաղաքիա արք. Օրմանյան. Ազգապատում. Հատոր...
Սահակ եպիսկոպոս Մաշալյան. Երկու ուխտավոր...
Լուսինե Զաքարյան. Ծիրանի ծառ. mp3
Սահակ եպս. Մաշալյան Անդամալույծի բժշկում...
Կարմիր խնձորի ավանդույթը բարբարոսություն...
Օրհնության մի խաչքար է տեղադրվել Աբովյան...
Եհովայի վկաների դիտարանի քննադատություն....
Տէր Կիւրեղ քհն. Տալեան - ԿԱԽԱՐԴՈՒԹՅՈՒՆ Ե...
Արմեն Պողոսյան. Պատասխան Եհովայի վկաների...
Առաքյալներ. pdf
Ով զարմանալի. «Գեղարթ » երգչախումբ. mp3
Ս. Գրիգոր Նարեկացի - ՄԱՏԵԱՆ ՈՂԲԵՐԳՈՒԹԵԱՆ...
Ս. Գրիգոր Նարեկացի - ՄԱՏԵԱՆ ՈՂԲԵՐԳՈՒԹԵԱՆ...
ՏԱԹԵՎԻ ՎԱՆՔ (վավերագրական ֆիլմ «ԲԱՐԵՎ, Վ...
Գլխավոր էջ » 2011 » հունիս » 29

 Հունիսի 26-ին Վիրահայոց թեմի «Հայարտուն» կենտրոնի նախաձեռնությամբ՝ ՀՀ մշակույթի նախարարության հովանավարությամբ, Վրաստանի հայ գրողների «Վերնատուն» միության օժանդակությամբ, Թբիլիսիում խորհրդարանի գրադարանի ժողովասրահում տեղի ունեցավ վրաստանի հայ գրողների համաժողով:
Համաժողովին մասնակցեցին Վրատանաբնակ հայ ստեղծագործներ երկրի տարբեր շրջաններից, Սամցխե - Ջավախք, Քվեմո –Քառթլի եւ մայրաքաղաք Թբիլիսիից:
Շրջաններից համաժողովի անդամները ժամանեցին Թբիլիսի, որտեղ իրենց դիմավորեց թեմի «Հայարտունե կենտրոնի մշակույթի բաժնի պատասխանատու՝ Լեւոն Չիդիլյանը, միանալով մայրաքաղաքի մասնակիցներին ստեղծագործողները հյուրընկալվեցին Վիրահայոց թեմի առաջնորդարանում:
Համաժողովի անդամները այցելեցին Թբիլիսիի հայ գրողների եւ հասրակական գործիչների «Խոջիվանքի» պանթեոն, ծաղիկներ զետեղեցին հայ մեծերի շիրիմներին, թեմի առաջնորդ՝ Տեր Վազգեն եպիսկոպոս Միրզախանյանի հանդիսապետությամբ կատարվեց հոգեհանգստի արարողություն:
Այնուհետեւ համաժողովի անդամները ա ... Շարունակել ընթերցել »
Բաժին: Նորություններ | Դիտումներ: 711 | Ավելացրեց: Տեր_Համբարձում | Ամսաթիվ: 29.06.2011


Պլովդիվի Սուրբ Գևորգ Եկեղեցին լեփ-լեցուն էր հավատացյալներով: Ներկա էին Պլովդիվի տասնչորս հայկական միությունների ու կազմակերպությունների վարչականներն ու անդամները ինչպես նաև մեր Սուրբ Եկեղեցւոյ հավատավոր զավակները: Պատարագիչն էր Բուլգարիայի Հայոց Թեմի Առաջնորդական Տեղապահ Հոգեշնորհ Տ. Աբգար վարդապետ Հովակիմյանը: Իր քարոզի մեջ հոգեշնորհ Հայր Սուրբը նկարագրեց Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի դերը մեր հավատքի պահպանման ու տարածման գործում, ինչպես նաև մանրամասնորեն հավատացյալների ուշադրությանը հանձնեց Ս. Էջմիածնի հոգևոր արժեքն ու նշանակությունը սփյուրքահայոց կյանքում:
Պատարագից հետո կատարվեց Մաղթանկ եւ հանդես Ս. Էջմիածնի:
Այնուհետև Հայր Սուրբը ունեցավ հանդիպում Եկեղեցւոյ սրահի մեջ Պլովդիվի հայ կազմակերպությունների ու միությունների վարչությունների հետ: Ներկայացրեց Բուլգարայի Առաջնորդության ապագա ծրագրերն ու տեսլականը և կոչ ուղղեց ազգային կառույցներին ակտիվ մասնակցելու եկեղեցանվեր գործին, սիրո ու խաղաղության մթնոլորտում:


... Շարունակել ընթերցել »
Բաժին: Նորություններ | Դիտումներ: 747 | Ավելացրեց: Տեր_Համբարձում | Ամսաթիվ: 29.06.2011


Հունիսի 26-ին Նոր Նախիջևանի և Ռուսաստանի Հայոց Թեմի
Առաջնորդ, Գերաշնորհ Տ. Եզրաս Եպիսկոպոս Ներսիսյանի գլխավորությամբ Սանկտ-Պետերբուրգում տեղի ունեցավ հոգևորականների տարեկան հաշվետու ժողովը:
Ժողովն սկսվեց Տերունական աղոթքով: Սրբազան հայրը ողջունեց ժողովականներին և ներկայացրեց թեմի մեկ տարվա ձեռքբերումներն ու համայնքային կյանքում տեղ գտած դժվարությունները: Թեմի հոգևոր կյանքի աշխուժացման մեջ որպես կարևոր ձեռքբերում Սրբազան հայրը նշեց եկեղեցաշինությունը, մասնավորապես անդրադառնալով մայիսին Դոնի Ռոստովում Ամենայն Հայոց կաթողիկոս Գարեգին Բ-ի ձեռամբ օծված Ս. Հարություն եկեղեցուն: Այն կառուցվել է պատմական Ս. Գրիգոր Լուսավորիչ եկեղեցու տեղում, որը քանդել էին համայնավարները 1965 թվականին:Սրբազան հայրը գոհանակությամբ նշեց, որ հունիսի 30-ին Ն. Ս.Օ. Տ.Տ. Գարեգին Բ-ի ձեռամբ օծվելու է նաև Ռիգայի Ս. Գրիգոր Լուսավորիչ եկեղեցին:Ժողովականները տեղեկացան, որ շուտով հայ հավատացյալների առջեւ իրենց դռները կբացեն Եկատեր ... Շարունակել ընթերցել »
Բաժին: Նորություններ | Դիտումներ: 739 | Ավելացրեց: Տեր_Համբարձում | Ամսաթիվ: 29.06.2011


Հունիսի 28-ին Սանկտ-Պետերբուրգի հայ համայնքի 300-ամյակին նվիրված միջոցառումների առիթով Սանկտ-Պետերբուրգ ժամանած Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսը հանդիպում ունեցավ Սանկտ-Պետերբուրգի նահանգապետ Վալենտինա Մատվիենկոյի հետ: Հանդիպմանը ներկա էին թեմի առաջնորդ Տ. Եզրաս եպիսկոպոս Ներսիսյանը, Սանկտ-Պետերբուրգի հայ համայնքի նախագահ Կարեն Մկրտչյանը, Սանկտ-Պետերբուրգում ՀՀ գլխավոր հյուպատոս Վարդան Հակոբյանը, Մայր Աթոռի Տեղեկատվական համակարգի տնօրեն Տ. Վահրամ քահանա Մելիքյանը:
Սանկտ-Պետերբուրգի նահանգապետը, ողջունելով Ամենայն Հայոց Կաթողիկոսին, իր ուրախությունը հայտնեց Նորին Սրբության այցի առիթով` այն նկատելով վառ վկայություն երկու ժողովուրդների ջերմ և եղբայրական հարաբերությունների: Տիկին Մատվիենկոն անդրադարձավ երկու ժողովուրդների բարեկամության ամրապնդման գործում Ամենայն Հայոց Կաթողիկոսի մեծ ավանդին, ապա հպարտությամբ ընդգծեց հայ համայնքի կարևոր բազմադարյա դերակատարությունը Սանկտ-Պետերբուրգի կյանքում: Նահանգա ... Շարունակել ընթերցել »
Բաժին: Նորություններ | Դիտումներ: 744 | Ավելացրեց: Տեր_Համբարձում | Ամսաթիվ: 29.06.2011

Որոնում կայքում


Armenian Directory
Սույն կայքի նյութերը պաշտպանված են հեղինակային իրավունքով: Մեջբերումներ անելիս հղումը կայքին պարտադիր է:
Օնլայն ընդամենը: 1
Հյուրեր: 1
Օգտվողներ: 0

Հայ Առաքելական Ս. Եկեղեցի © 2011-2013