Հունիսի 26-ին «Զվարթնոց» օդանավակայանի բեռնահամալիրի մոտ գտնվող հարսանյաց տներից մեկում կազմակերպվել էր Եհովայի վկաների հերթական հավաքը:
Նրանք նախօրոք հանդիպել էին տեղի սրահների ղեկավարների հետ` տարածք վարձակալելու համար, սակայն վերջիններս հրաժարվել էին աղանդավորների հետ համագործակցել, անգամ` առաջարկված մեծ գումարի դիմաց: Ի վերջո, ինչ-որ կերպ Եհովայի վկաների երեցներին հաջողվել է պայման կապել սրահներից մեկի տիրոջ հետ, սակայն դա նույնպես անհանգստացրել է հարակից ռեստորանների ղեկավարներին, աշխատողներին եւ տեղի բնակչությանը, ովքեր էլ իրենց բողոքներով դիմել են տեղի հոգեւորականներին: Պարզվեց, որ հավաքույթին մասնակցում են Եհովայի վկաներ ողջ Հայաստանից, սրահն էլ վարձել են մի քանի օրով»,- պատմեց Փարաքարի Սբ Հարություն եկեղեցու հոգեւոր հովիվ տեր Գեղամ ավագ քահանա Քեսաբլյանը: Փարաքարի Սբ Հարություն եկեղեցու երիտասարդաց միության ատենապետ Արմեն դպիր Սարգսյանն էլ տեղեկացրեց, որ հավաքին մասնակցել է մոտ 150 հոգի: «Բողոքներ կային ո
...
Շարունակել ընթերցել »
|

Հունիսի 27-ին Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսն իր շքախմբի ուղեկցությամբ մեկնեց Սանկտ-Պետերբուրգ» մասնակցելու հայ համայնքի 300-ամյակին նվիրված միջոցառումներին: Օդանավակայանում Նորին Սրբությանը դիմավորեցին Նոր Նախիջևանի և Ռուսաստանի հայոց թեմի առաջնորդ Տ. Եզրաս եպիսկոպոս Ներսիսյանը և հայ համայնքի ներկայացուցիչները: Հովվապետական այցը սկսվեց Ս. Կատարինե հայկական եկեղեցի այցելությամբ, ուր Ամենայն Հայոց Հայրապետին սպասում էին հարյուրավոր հայորդիներ: Ավանդական աղ ու հացի արարողությունից հետո Նորին Սրբությունը զանգերի ուրախարար ղողանջների ու ՙՀրաշափառի՚ ներքո թեմի հոգևորականների թափորով առաջնորդվեց Ս. Տաճար, ուր Ամենայն Հայոց Կաթողիկոսին բարի գալուստ մաղթեց թեմի առաջնորդ Տ. Եզրաս եպիսկոպոս Ներսիսյանը: Սրբազան Հայրը գոհություն հայտնեց Աստծուն Վեհափառ Հայրապետի օրհնաբեր այցի առիթով` հրավիրելով Նորին Սրբությանն իր օրհնությունն ու պատգամը բերել հավաքված հավատավոր ժողովրդին: «Փառք ենք տալիս Աստծուն, որ
...
Շարունակել ընթերցել »
|
Հայր Գարեգին Համբարձումյանն այս խորագրով հոդված է հրապարակել religions.am եւ lragir.am կայքերում Հայաստանյայց Ավետարանական եկեղեցու առաջնորդ վերապատվելի Ռընե Լևոնյանի տված Հարցազրույցի առնչությամբ: Religions.am կայքում զետեղված` Հայաստանյայց Ավետարանական եկեղեցու առաջնորդ վերապատվելի
...
Շարունակել ընթերցել »
|
|