ԹՈՆԴՐԱԿԵՑԻՆԵՐ, քրիստոնյա աղանդավորներ Հայաստանում և Բյուզանդիայում IX–XI դարերում: Անվանումը ծագել է Մեծ Հայքի Տուրուբերան նահանգի Ապահունիք գավառի Թոնդրակ գյուղի անունից, որտեղ աղանդի հիմնադիր համարվող Սմբատ Զարեհավանցին կազմակերպել է համայնք և դարձրել Թ-ի կենտրոն: Ըստ Գրիգոր Մագիստրոս Պահլավունու, Սմբատ Զարեհավանցին «ի հիմաց սասանեց առաքյալներին և մարգարեներին», «չար մոլորությունն ուսանելով Մրջուսիկ անունով մի պարսիկ բժշկից և աստղաբաշխ մոգից»: Նրան հաջորդած աղանդապետներից հայտնի են Թոդրոսը, Անանեսը, Արքան, Սարգիսը, Կյուրեղը, Հեսուն և Ղազարը: Թ-ի խոշորագույն կենտրոններից էր Մանանաղին, որտեղ ծագել էր պավլիկյան աղանդը: Վերջիններս, ինչպես նաև նախորդ բոլոր աղանդները, մեծ ազդեցություն են ունեցել Թ-ի գաղափարախոսության ձևավորման վրա: Ավելին, ժամանակակիցները Թ-ին համարել են վերստին ասպարեզ իջած պավլիկյաններ և նրանց գաղափարների ուղղակի ժառանգորդներ: Թ-ի մասին տեղեկություններ է հաղորդում Անանիա Նարեկացին, որը Անանիա Ա Մոկացի Հայոց կաթողիկոսի պ
...
Շարունակել ընթերցել »
|
|