
Մեղքն առաջին հերթին բարոյական ավերածություն է։ Մեր նախահայրը մեղք գործելով մահվան դատապարտեց ոչ միայն իրեն, այլեւ հետագա սերունդներին՝ մինչեւ Քրիստոսի առաքելությունը: Ուրեմն, եթե ախտերը մարմինն են սպանում, ապա կրքերի ձեւով արտահայտվող մեղքերը հոգին են կորցնում (հմմտ. Գրիգոր Նարեկացի, Մատյան Ողբերգության, Բան ԻԸ 14-15, Երեւան, 1960, էջ 118): Միաժամանակ ամեն մի մեղք կարելի է դիտել իբրեւ հոգեկան ախտ, իսկ ամեն ախտ, այսինքն՝ հիվանդություն, որպես մարմնի մեղք, որովհետեւ մեղքերն ի վերջո քայքայում, կազմալուծում են մարմինը, իսկ մարմնական տկարությունները ներգործում են հոգեկան աշխարհի վրա: Բժշկագիտության պատմության մեջ նման պատկերացում գոյություն չի ունեցել: Այդ պատկերացումը ոչ միայն իրական հիմք ունի, այլեւ համընդհանուր եւ հավիտենական ճշմարտություն է: Բժշկությունը բավարարվում է ամեն մի հիվանդության առանձնակի, իրավիճակային ախտորոշմամբ, մինչդեռ երկու կարգի ախտորոշումներն էլ անհրաժեշտ են. մեկը հիվանդության վերջնական, իրական, խորքային պատճառն է
...
Շարունակել ընթերցել »
|
|