Ընտանիքը կարևոր է երեխաների հոգեկան զարգացման, մեծերի և երեխաների այնպիսի հոգեբանական պահանջմունքների բավարարման համար, ինչպես ուրիշ մարդկանց կողմից իր ընդունումը, բարոյական աջակցոթյունը, ոտնձգություններից պաշտպանված լինելու գիտակցությունը, անձնական հարմարավետությունը: Ընտանիքն իրենից ներկայացնում է մարդկանց մի խումբ, որոնք կապված են իրար հետ ամուսնական կամ արյունակցական-ազգակցական հարաբերություններով, ընդհանուր կենցաղով, տնտեսությամբ, փոխօգնությամբ և բարոյական պատասխանատվությամբ: Ընտանիքի կյանքում կարևոր դեր են խաղում միջամուսնական հարաբերությունները, որոնք իրենց բովանդակությամբ նշանակալիորեն ավելի բարդ են, քան կարող է թվալ առաջին հայացքից: Դրանց հոգեբանական հագեցվածությունից էականորեն կախված է այն, թե ամուսնությունը երջանի՞կ է, թե՞ անհաջող, բարեհաջո՞ղ է արդյոք ընտանիքը: Տարբերում են միջամուսնական հաղորդակցության հետևյալ հոգեբանական բնութագրերը. վստահությունը միմյանց` առանց փոխադարձ անհամերաշխության անհանգստության և դատապարտման,
...
Շարունակել ընթերցել »
|

Հունիսի 21-ին, Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում, Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսն ընդունեց Հայաստան ժամանած Մշակույթի պապական խորհրդի, Կաթոլիկ Եկեղեցու մշակութային ժառանգության և սրբազան հնեագիտության հանձնաժողովների նախագահ կարդինալ Ջանֆրանկո Ռավասիին` ուղեկցությամբ Անդրկովկասում պապական նվիրակ Կլաուդիո արքեպիսկոպոս Գուջերոտիի: Հանդիպման ընթացքում Ամենայն Հայոց Կաթողիկոսն անդրադարձավ Մայր Աթոռ Ս. Էջմիածնի և Վատիկանի միջև ձևավորված սերտ և ջերմ հարաբերություններին ու համագործակցությանը՝ ընդգծելով, որ նման փոխայցերով նորոգվում և զորանում են երկու Եկեղեցիների կապերը: Նորին Սրբությունն արդյունավոր օրեր մաղթեց կարդինալ Ռավասիին Հայաստանում` վստահություն հայտնելով, որ այցի ընթացքում ՀՀ Մշակույթի նախարարության հետ նոր համագործակցություն կձևավորվի և կյանքի կկոչվեն համատեղ զանազան ծրագրեր: Իր հերթին Մշակույթի պապական խորհրդի նախագահը կարևորեց այցը Հայաստան, որն սկսվում է Ամենայն Հայոց Կաթողիկոսի ընդունելո
...
Շարունակել ընթերցել »
|

Հունիսի 19-ին Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսն ընդունեց Եկեղեցիների համաշխարհային խորհրդի 13-րդ համաժողովի ծիսական հարցերով նախապատրաստող հանձնախմբի անդամներին, ովքեր հունիս 18-21-ը իրենց հերթական ժողովն են անցկացնում Մայր Աթոռ Ս. Էջմիածնում: Նորին Սրբությունը ողջունեց ժողովի մասնակիցներին եւ իր օրհնությունն ու բարեմաղթանքները բերեց նրանց: Վեհափառ Հայրապետը գոհունակությամբ նշեց, որ նման այցելությունները հնարավորություն են ընձեռում ծանոթանալու ոչ միայն Հայաստանյայց Առաքելական Ս. Եկեղեցուն, երկրին ու հայ ժողովրդի կյանքին, այլև իրենց ներկայությամբ և ջանքերով հարստացնում են մեր մշակույթը: Հանդիպման ընթացքում անդրադարձ կատարվեց Հայ Եկեղեցու ներկայիս գործունեությանը, ինչպես նաև Քույր եկեղեցիների հետ ջերմ փոխհարաբերություններին: Իրենց հերթին հանձնախմբի անդամները շնորհակալություն հայտնեցին Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում հյուրընկալվելու հնարավորության համար, որից հետո Ամենայն Հայոց Կաթողիկոսը պատասխանեց
...
Շարունակել ընթերցել »
|
|