Հունիսի 21-ին, ժամը 1400-ին, Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում (Հին Ճեմարանի շենքի դահլիճում) տեղի կունենա մամուլի ասուլիս Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ամենայն Հայոց Կաթողիկոսի Վրաստան կատարած միջեկեղեցական և հովվապետական այցի առնչությամբ:
Ասուլիսի ընթացքում լուսաբանություններ կտան Հայաստանի Աստվածաշնչային ընկերության տնօրեն Տ. Եզնիկ արքեպիսկոպոս Պետրոսյանը և Մայր Աթոռի դիվանապետ Տ. Արշակ եպիսկոպոս Խաչատրյանը:
Լրագրողների համար նախատեսված միկրոավտոբուսը Արամ Խաչատրյանի անվան համերգասրահի առջևից Մայր Աթոռ կմեկնի ժամը 1315-ին: