Քայքայիչ պաշտամունքներից տուժածների օգնության և վերականգնողական կենտրոնի նախագահ Ալեքսանդր Ամարյանը և քահանա Ղևոնդ Մաիլյանն այսօր դեռահասների թեման քննարկելիս դժգոհեցին դպրոցից, կառավարությունից, ընտանիքներից, սակայն դժգոհության մեխը երտասարդներին շեղող շարժումներն էին, որոնցից էմոներ կոչվողները Հայաստանում հայտնվել են 2004 թվականից: Ըստ ՀԿ-ի նախագահի` նրանք թեպետ գրանցված չեն, իրենց բավականին ազատ են զգում և արդեն բանն հասել է այնտեղ, որ լուրջ վտանգ են ներկայացնում։ Էմո դառնում են 13 տարեկանից սկսած։ Եվրոպայում արդեն 10 տարի է` այդ շարժումը կա: 1960-70ական թվականներից Վաշինգտոնում առաջացավ էմոների խումբը, ապա Ռուսաստանի միջոցով նրանք եկան Հայաստան: էմոյի ներկայացուցիչները հագնում են վարդագույն և սև հագուստ, կրում են կրծքանշաններ`դագաղի, գանգերի, սատանայի,ոսկորների պատկերներով: Էմոները ռոքի սիրահարներ են։ Նրանք հիմնականում խնդիրներ ունեն ծնողների հետ, քանի ո
...
Շարունակել ընթերցել »
|
|