Գլխավոր էջ | Գրանցում | Մուտք | RSS
Օրացույց
«  հունիս 2011  »
երկերեչորհինուրբշաբկիր
  12345
6789101112
13141516171819
20212223242526
27282930
Մուտքի եղանակը
Մուլտիմեդիա
Феномен глоссалалии. Н. В. Порублев. pdf
Աստվածաշունչ (բոլոր գրքերը) Ս. Էջմիիածին...
Ինչպես կարդալ Աստվածաշունչը. pdf
Եկեղեցական կյանք. քահանայից ամենամյա հավ...
Լուսինե Զաքարյան. Սուրբ-սուրբ mp3
Սահակ եպս. Մաշալյան Հարստության մասին (...
Սահակ եպիսկոպոս Մաշալյան Հրաշքների մասին...
slaq.am «Ակցիա` ընդդեմ աղանդների»
Սուրբ Ներսես Շնորհալի. Մեկնություն Մատթե...
Билл Мак-Кивер. Мормоны и многобожие pdf
Անկանիմք
Խաչի օծման արարողություն Ապարանում ( Եկե...
Սահակ եպս. Մաշալյան Կանայի հարսանիքը (տե...
Խաչիկ ծ. վարդապետ Դատեան. Երկերի ծողոված...
Կոմիտաս Ասլամազյան. Խումար mp3
Վազգեն Վարդապետ. Մեր Պատարագը. pdf
Նիկոլայ ավագ քահանա Ագաֆոնով. Յուղաբեր կ...
Կոմիտաս Ասլամազյան. Շողեր ջան mp3
Անահիտ Պարսամյան. Օշինդրի բույրը կամ Ս. ...
Դպրության տվչության կարգ Վազգենյան հոգևո...
Երևանի Ավետարանական աղանդը Հայ Առաքելակա...
Парадокс Человека: Новый Взгляд на Стару...
Ս. Գրիգոր Նարեկացի - ՄԱՏԵԱՆ ՈՂԲԵՐԳՈՒԹԵԱՆ...
Վարք Սրբոց Բ. Դեմետրիոս - Թեոփիլոս. pdf
Ս. Գրիգոր Նարեկացի - ՄԱՏԵԱՆ ՈՂԲԵՐԳՈՒԹԵԱՆ...
խԱՉՔԱՐԵՐԻ ՄԱՍԻՆ
Սահակ եպս. Մաշալյան Գայթակղության, ներմա...
Ս. Գրիգոր Նարեկացի - ՄԱՏԵԱՆ ՈՂԲԵՐԳՈՒԹԵԱՆ...
Введение в сектоведение. В.Ю. Питанов. p...
Опасные тоталитарные формы религиозных...
Օձունի վանքի սբ. Աստվածածին եկեղեցու վեր...
ИНКВИЗИЦИЯ.pdf
Սուրբ Եղիշե վարդապետ. Աստվածաբանական երկ...
Սուրբ Մակար Մեծ. Խրատներ. pdf
Յորժամ. Վարուժան սարկավագ Մարգարյան. mp3
Վեհարանի վերանորոգում
Բելլա Բարսեղյան. Հեթում Ա արքան` միջ...
Լուսինե Զաքարյան. Ի գերեզման. mp3
ՍԲ. Պատարագ Կոմիտասյան 04 mp3
Սբ Կիպրիանոս Կարթագենացի. Գիրք եկեղեցու ...
Роль религии в диалоге цивилизации.pdf
Բաց դուռը սրտիդ. pdf
Ս. Գրիգոր Նարեկացի - ՄԱՏԵԱՆ ՈՂԲԵՐԳՈՒԹԵԱՆ...
Ջրօրհնեք զորամասում (Եկեղեցական կյանք)
Տ. Սահակ եպիսկոպոս Մաշալյան Պայծառակերպո...
Типология сектантства и методы антисе...
Լուսինե Զաքարյան Առավոտ Լուսո mp3
Հովհաննես Գառնեցու Աղոթքները.pdf
Նվիրվում է Երուսաղեմի հայոց Պատրիարք Ամե...
"SOURP-SOURP" L. ZAKARIAN- M.Y...
Գլխավոր էջ » 2011 » հունիս » 13 » Ամենայն Հայոց Կաթողիկոսն օծեց Թբիլիսիի Ս. Էջմիածին եկեղեցին

14:36
Ամենայն Հայոց Կաթողիկոսն օծեց Թբիլիսիի Ս. Էջմիածին եկեղեցին


Վրաստան հովվապետական այցի ընթացքում, հունիսի 12-ին, Հոգեգալստյան տոնին, Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսը շքախմբի ուղեկցությամբ մեկնեց Թբիլիսիի Սուրբ Էջմիածին եկեղեցի, որտեղ Վեհափառ Հայրապետին դիմավորեցին թեմի հոգևոր դասը և Թբիլիսիի հայ համայնքի հազարավոր ներկայացուցիչներ:
Մինչ եկեղեցու վերաօծման արարողությունը Նորին Սրբության նախագահությամբ կատարվեց Եկեղեցու հարևանությամբ կառուցված «Հայարտուն» կենտրոնի բացումը: Հովհաննես Թումանյանի կողմից 1921 թվականին հիմնադրված նշանավոր «Հայարտուն» կենտրոնը 1940-ականներին դադարել էր գործելուց: Սակայն 2011 թվականին Վիրահայոց թեմը հիմնադրում է համանուն կենտրոն` բարերարությամբ ռուսաստանաբնակ գործարար Բորիս Սահակովի և աջակցությամբ վրացահայ գործարարների:
Կենտրոնի մուտքի ժապավենը հատեցին տիար Բորիս Սահակովը և Երևանի քաղաքապետ Կարեն Կարապետյանը, որից հետո այս առիթով իր ուրախությունը հայտնեց Վիրահայոց թեմի առաջնորդ Վազգեն Սրբազանը` շնորհակալություն հայտնելով Նորին Սրբությանը Հայրապետական օրհնության և թեմի նկատմամբ ցուցաբերվող մշտական հոգատարության և ուշադրության համար: Բացման առիթով Թբիլիսիի հայ համայնքին շնորհավորեցին արարողությանը ներկա Թբիլիսիի քաղաքապետ Գեորգի Ուգուլավան և Երևանի քաղաքապետը: Իր սրտի խոսքն ասաց նաև կենտրոնի բարերարը` շնորհավորելով ամենքին կարևոր այս ձեռնարկի առիթով: Վերջում ներկաներին իր օրհնությունը բերեց Ամենայն Հայոց Կաթողիկոսը: Նորին Սրբությունը, շնորհավորելով հայ համայնքին կենտրոնի բացման առիթով, մաղթեց, որպեսզի այն դառնա հայաշունչ մշակութային, ազգային, հոգևոր մի նոր օջախ` պահպանելով պատմական «Հայարտուն» կենտրոնի բարի ավանդները: Վեհափառ Հայրապետը, կենտրոնի հիմնումը նոր վկայություն նկատելով ազգային կյանքի վերազարթոնքի, հորդորեց վիրահայերին իրենց զավակներին առաջնորդել այդ կենտրոն և անաղարտ պահել ու պահպանել իրենց ավադույթները, լեզուն ու հարուստ մշակույթը:
Այնուհետև Ամենայն Հայոց Կաթողիկոսը, իր օրհնությունը բաշխելով բարեպաշտ ժողովրդին, «Հրաշափառի» ներքո մուտք գործեց Սուրբ Էջմիածին եկեղեցի, ուր հանդիսապետեց վերանորոգված տաճարի վերաօծման արարողությունը:
Թբիլիսիի Սուրբ Էջմիածին (Էջմիածնեցոց Սուրբ Գևորգ) եկեղեցին կառուցվել է 1805թ. հայ հասարակության ծախսերով: Հիմնադրումից ի վեր այն բազմիցս վերակառուցվել և նորոգվել է: Փլուզման ենթակա եկեղեցին վերջին անգամ հիմնանորոգվեց 2006-2010թթ. Մայր Աթոռ Ս. Էջմիածնի և ԱՄՆ Հայոց Արևմտյան թեմի բարեպաշտ հայորդիների աջակցությամբ:
Օծման արարողությունից հետո Նորին Սրբությունը Հայ Եկեղեցու «Ս. Գրիգոր Լուսավորիչ» բարձրագույն շքանշանով պարգևատրեց «Հայարտուն» կենտրոնի բարերար Բորիս Սահակովին` գնահատելով նրա եկեղեցասեր և ազգանվեր գործունեությունը: Ապա Գարեգին Բ Ամենայն Հայոց Կաթողիկոսն իր պատգամը հղեց արարողությանը ներկա վիրահայությանը: Գոհություն հայտնելով Աստծուն՝ Վրաստանում հովվապետական այցելությամբ լինելու բերկրալի առիթի համար` Նորին Սրբությունն անդրադարձավ վիրահայության կյանքում նորաօծ տաճարի կարևորությանը. «Հոգենորոգ այս պահին մեր մտածումները վերստին ուղղվում են դեպի մեզ բոլորիս հարազատ Մայր Աթոռ Սուրբ Էջմիածինը, որտեղից շողում է Հայաստանը դեպի Աստված դարձրած լույսը, և սկիզբ են առնում մեր ժողովրդի հավատքը, քրիստոնեական կյանքի ուղին և սրբազան արժեքները: Այս արժեքներով սնված և էջմիածնադրոշմ հավատքով զորացած հավատավոր մեր հայրերը երկու դար առաջ կառուցեցին այս գեղեցիկ եկեղեցին և անվանեցին Սուրբ Էջմիածին, համոզումով, որ Սուրբ Էջմիածնի աստվածային անսպառելի լույսն է բաշխվում նվիրական այս աղոթավայրում:
Երկու դար Սուրբ Էջմիածինը` գտնվելով հայաշատ Հավլաբար թաղամասում, իր խնկաբույր կամարների ներքո է համախմբել Վիրահայոց թեմի հավատավոր հայորդիներին, ովքեր աղոթքը իրենց շուրթերին և հայրենական հիշատակներն իրենց հոգիներում` վրաց հողի վրա ապրել են խաղաղ ու ստեղծագործ ընթացքով և կազմակերպել ու խնամել իրենց համայնքային կյանքը: Ահավասիկ, Մեր հայրերի արդար աղոթքով ու քրտինքով շաղախված եկեղեցու օրհնությունը մեզ ուժ է տալիս և զորացնում մեզ մեր հավատքի մեջ` ջանք ու նվիրում բերելու և շեն ու պայծառ պահելու եկեղեցական և ազգային կյանքը, վերականգնելու խոնարհյալ մեր սրբավայրերը»: Այնուհետև Վեհափառ Հայրապետը հորդորեց ներկա ժողովրդին ապրել հավատքով և զորանալ Ս. Հոգու շնորհներով, միասնաբար պայծառացնել հոգևոր և ազգային կյանքը, խնամել ու պահպանել հայոց լեզուն, մշակույթն ու հայրենական արժեքները: «Ձեր և մեր բոլոր զավակների հոգևոր ուժով, քրիստոնեկան ճանաչողությամբ, ավետարանական պատգամներին հավատարմությամբ միշտ հաստատուն ու պայծառ պիտի լինի Մեր Եկեղեցին», - ասաց Նորին Սրբությունը` նաև պատգամելով վիրահայ համայնքին նվիրումով ու նախանձախնդրությամբ ջանքեր ներդնել հանուն Վիրահայոց դարավոր թեմի նոր զարթոնքի:
Եկեղեցու վերաօծման առիթով, ի գնահատություն թեմակալ առաջնորդի նվիրյալ ու ժրաջան ծառայության, Նորին Սրբությունը Վազգեն եպիսկոպոսին շնորհեց եպիսկոպոսական պանակե: Ամենայն Հայոց Կաթողիկոսը նաև իր գնահատանքը հայտնեց եկեղեցու նորոգության գործին մեծ աջակցություն բերած ԱՄՆ Արևմտյան թեմի բարեպաշտ հայորդիներին, իսկ նորաօծ Ս. Էջմիածին եկեղեցուն Նորին Սրբությունը նվիրեց ս. Հաղորդության սկիհ:
Այնուհետև մատուցվեց հայրապետական Ս. Պատարագ, որից հետո ի պատիվ Ամենայն Հայոց Հայրապետի առաջնորդարանի, «Հայարտուն» կենտրոնի հովանավորների և հայ համայնքի կողմից տրվեց պաշտոնական ճաշ, որին մասնակցում էին Վրաց Եկեղեցու ներկայացուցիչներ, տարբեր կրոնական համայնքների առաջնորդներ, Սամցխե-Ջավախքի և Քվեմո Քարթլիի պետական և կրթական կառույցների ներկայացուցիչներ, բազում հայորդիներ: Ճաշկերույթն ամփոփվեց Վեհափառ Հայրապետի օրհնության խոսքով: Հովվապետական այցի առիթով Ամենայն Հայոց Կաթողիկոսը օրհնության գրեր շնորհեց մշակույթի անվանի գործիչներ Գիվի Շահնազարին և Անահիտ Բոստանջյանին, ինչպես նաև գործարարներ Սամվել Աղեկյանին, Ռաֆիկ Աղաջանյանին, Արամ Սիմոնյանին և Նելսոն Պետրոսյանին: Ամենայն Հայոց Հայրապետի մասնավոր գնահատանքի արժանացան նաև եկեղեցու շինարարներ Անատոլի Սոլոմոնաշվիլին և Զուրա Գաչեչիլաձեն:






Բաժին: Նորություններ | Դիտումներ: 814 | Ավելացրեց: Տեր_Համբարձում | Պիտակներ: Norutyunner | Հեղինակություն: 5.0/22
Որոնում կայքում


Armenian Directory
Սույն կայքի նյութերը պաշտպանված են հեղինակային իրավունքով: Մեջբերումներ անելիս հղումը կայքին պարտադիր է:
Օնլայն ընդամենը: 1
Հյուրեր: 1
Օգտվողներ: 0

Հայ Առաքելական Ս. Եկեղեցի © 2011-2013