Վրաստան հովվապետական այցի ընթացքում, հունիսի 12-ին, Հոգեգալստյան տոնին, Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսը շքախմբի ուղեկցությամբ մեկնեց Թբիլիսիի Սուրբ Էջմիածին եկեղեցի, որտեղ Վեհափառ Հայրապետին դիմավորեցին թեմի հոգևոր դասը և Թբիլիսիի հայ համայնքի հազարավոր ներկայացուցիչներ: Մինչ եկեղեցու վերաօծման արարողությունը Նորին Սրբության նախագահությամբ կատարվեց Եկեղեցու հարևանությամբ կառուցված «Հայարտուն» կենտրոնի բացումը: Հովհաննես Թումանյանի կողմից 1921 թվականին հիմնադրված նշանավոր «Հայարտուն» կենտրոնը 1940-ականներին դադարել էր գործելուց: Սակայն 2011 թվականին Վիրահայոց թեմը հիմնադրում է համանուն կենտրոն` բարերարությամբ ռուսաստանաբնակ գործարար Բորիս Սահակովի և աջակցությամբ վրացահայ գործարարների: Կենտրոնի մուտքի ժապավենը հատեցին տիար Բորիս Սահակովը և Երևանի քաղաքապետ Կարեն Կարապետյանը, որից հետո այս առիթով իր ուրախ
...
Շարունակել ընթերցել »
|

Հունիսի 11-ին Վրաց Ուղղափառ Եկեղեցու պատրիարքարանում Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսի և Համայն Վրաստանի Իլիա Բ Կաթողիկոս-Պատրիարքի հանդիպումից հետո Հայոց Հայրապետի գլխավորած պատվիրակությունն այցելեց Ս. Նշան և Մուղնեցոց Ս. Գևորգ եկեղեցիներ: Այնուհետև Ամենայն Հայոց Կաթողիկոսը մեկնեց Թբիլիսիի Հայ գրողների և հասարակական գործիչների պանթեոն, ուր Նորին Սրբությունը ծաղիկներ դրեց Խոջիվանքի պանթեոնում թաղված հայ մտավորականների շիրիմներին, ապա կատարվեց հոգեհանգստյան արարողություն: Աղոթքից հետո Վեհափառ Հայրապետը իր օրհնությունը բերեց ներկա բազում հավատացյալներին: Նորին Սրբությունն անդրադարձավ Վրաստան իր այցի նպատակին. ՙԵկել ենք` մեր զավակներին բերելու օրհնություն Սուրբ Էջմիածնից, բերելու սեր ու կարոտ աշխարհասփյուռ մեր զավակներից, բերելու նաև մեր գնահատանքը ձեզ ամենքիդ, որ նախանձախնդիր կերպով ու հավատարիմ ձեր հայրերի սրբազան ավանդներին ու ժառանգությանը, ձեր հայրերի սուրբ հավատքին շարունակում եք աշխույժ ու բա
...
Շարունակել ընթերցել »
|
|