Հունիսի 10-ի երեկոյան միջեկեղեցական և Հովվապետական այցով Վրաստանում գտնվող Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսը մեկնեց նախագահական նստավայր, ուր տեղի ունեցավ Վրաստանի Հանրապետության նախագահ Միխայիլ Սահակաշվիլիի, Համայն Վրաստանի Իլիա Բ Կաթողիկոս-Պատրիարքի և Ամենայն Հայոց Հայրապետի հանդիպումը:
Հանդիպման ընթացքում քննարկվեցին վիրահայությանը և Վիրահայոց թեմին հուզող հարցեր և խնդիրներ:
Հաջորդ օրը` հունիսի 11-ի առավոտյան Ամենայն Հայոց Կաթողիկոսը շքախմμի ուղեկցությամբ մեկնեց Վրաց Ուղղափառ Եկեղեցու պատրիարքարան, որտեղ տեղի ունեցավ Ամենայն Հայոց Կաթողիկոսի և Համայն Վրաստանի Պատրիարքի պաշտոնական հանդիպումը: