Հունիսի 10-ին Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսը միջեկեղեցական և հովվապետական վեցօրյա այցով մեկնեց Վրաստան` հրավերով Վրաց Ուղղափառ եկեղեցու Իլիա Բ Կաթողիկոս-Պատրիարքի և Վիրահայոց թեմի թեմական խորհրդի:
Ամենայն Հայոց Կաթողիկոսին այցի ընթացքում ուղեկցում են Հայաստանի Աստվածաշնչային ընկերության գլխավոր քարտուղար Տ. Եզնիկ արքեպիսկոպոս Պետրոսյանը, Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի դիվանապետ Տ. Արշակ եպիսկոպոս Խաչատրյանը, միջեկեղեցական հարաբերությունների պատասխանատու Տ. Հովակիմ եպիսկոպոս Մանուկյանը, «Էջմիածին» ամսագրի փոխխմբագիր Տ. Շահե աբեղա Անանյանը` որպես գավազանակիր, տեղեկատվական համակարգի տնօրեն Տ. Վահրամ քահանա Մելիքյանը, կաթողիկոսական գրասենյակի քարտուղար Տ. Ադամ քահանա Մակարյանը, դոկտ. Նիկոլայ Հովհաննիսյանը և պրոֆ. Դավիթ Մուրադյանը: