Նույնիսկ ավետարականների պարագլուխներն են տխրորեն խոստովանում, որ. «հայ ավետարանականությունը այսօր հոգևորապես և բարոյապես այն չէ, ինչ որ էր երեկ»: «Այսօր ավետարանականությունը գոյություն ունի որպես /լոկ/ անուն...» , որ իրենց «եկեղեցին» ունեցավ բազում սխալներ և թերություններ և նշում են դրանցից մի քանիսը. Ա. ձախողում Հայ Առաքելական Եկեղեցու բարեկարգման իրենց սկզբնական նպատակի մեջ Բ. հավասարակշռւթյան չպահպանումը հայքրիստոնյա ժառանգության և բողոքական-ավետարանականության միջև Դ. այսպես կոչված «հայ ավետարանական եկեղեցին» թուլացրեց հայ ժողովրդի միասնականությունը
|
Ավետարանականները որդեգրել են վարդապետական հարցերում մարդու կարծիքի ազատության և Սուրբ Գիրքը բոլորի կողմից մեկնվելու իրավունք ունենալու բողոքական կործանարար սկզբունքը։ Դարձյալ մոռանալով կամ չուզենալով հիշել Պողոս Առաքյալի Խոսքը. «Աղաչում եմ ձեզ, եղբայրնե՜ր, մեր Տեր Հիսուս Քրիստոսի Անունով, որ բոլորդ էլ նույն խոսքը ունենաք և ձեր մեջ բաժանումներ չլինեն….» (Ա Կոր. 1.10) : Արդյունքը կանխատեսելի էր և իրեն շատ ուշացնել չտվեց. շեղվելով Առաքյալների և Սուրբ Հայրերի մատնանշած Արքունի Փրկարար Ուղղափառ Ճանապարհից՝ ավետարանականներից ամեն մեկն, իրեն առաքյալ կամ նվազագույնը սուրբ համարելով, սկսեց «ուսումնասիրել» Աստվածաշունչը, զբաղվել հոգևոր մտավարժանքներով և, բնականաբար, յուրաքանչյուրը ըստ իր մեղքերի, ըստ իր կրքերի, ըստ իր մտքի տհասության՝ շեղվելով ընկավ դևի պատրաստած որոգայթները։ Արդյունքում աշխարհում որքան ավետարանական գոյություն ունի, նույն այդքան էլ Աստվածաշնչի ավետարանական եղծված մեկնությո
...
Շարունակել ընթերցել »
|
«ԱՎԵՏԱՐԱՆԱԿԱՆ» ԱՂԱՆԴ ԿԱՄ ՄԻ «ԲԱՐԵՆՈՐՈԳՉՈՒԹՅԱՆ» ՊԱՏՄՈՒԹՅՈՒՆ «Դու պապանձեցրու, Տե՜ր, հերձվածողների բերանները… կործանի՜ր Քո Սուրբ Եկեղեցու վրա հարձակվողներին…» Սուրբ Եղիշե Վարդապետ Շատերի մոտ է այս հարցը առաջանում. ավետարանական եկեղեցի կոչվածը եկեղեցի՞ է, թե՞ աղանդավորական ինքնակոչ կազմակերպություն, այնտեղ հաճախելով արդյոք չե՞նք ուրանում մեր Առաքելական Սուրբ Հավա
...
Շարունակել ընթերցել »
|
2011 Յունիս 5-ին, Կիրակի առաւօտուն, Ֆրանսայի Առնուվիլ լէ-Կոնէս հայաշունչ գաղութի Վարագայ Սուրբ Խաչ եկեղեցւոյ մէջ, Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ. Ամենայն Հայոց Կաթողիկոսի օրհնութեամբ եւ տնօրինութեամբ, Թեմակալ Առաջնորդ Բարձշ. Տ. Նորվան Ս. Արքեպս. Զաքարեան քահանայական ձեռնադրութիւնն ու օծումը կատարեց Բրշ. Սարգիս Սրկ. Րաշօ-Յովհաննէսեանի, Սուրբ եւ Անմահ Պատարագի ընթացքին։ Յունիս 4-ի երեկոյեան, յաւարտ կիրակամուտի ժամերգութեան, Առաջնորդ Սրբազանը քահանայութեան կոչեց Սարգիս Սարկաւագը: Կոչման կարգի ընթացքին ընծայեալը Սրբազան Հօր եւ ներկաներուն առջեւ նզովելով հրաժարեցաւ հերետիկոսութիւններէն, խոստովանեցաւ հաւատոյ ուղղափառ դաւանութիւնը:
|
|