Վշտով լեցուած ենք ի լուր այն գրգռութիւններուն, որոնք Համբարձման տօնին օրը սուրբ պատարագի ընթացքին տեղի ունեցած են Նիսի Ս. Աստուածածին եկեղեցւոյ սրբազան երդիքին տակ։ Ծխական Խորհուրդի նախկին անդամ մը, շրջապատուած 10-15 համակիրներով, որոշ հաւատացեալներու կիրքերը բորբոքելու միտումով նեղութիւն տալու ճիգ գործադրած է, եւ իր համախոհներէն մէկը մինչեւ անգամ փորձած է նկարահանման գործիքով այդ տեսարանը նկարել, գուցէ փաստաթուղթ մը ձեռք ձգելու նպատակով։ Բարեբախտաբար հաւատացեալները արթուն գտնուած են եւ իրենց պաղարիւնութիւնը չեն կորսնցուցած։ Պատարագիչ հայր սուրբը ի տես պարզուած այս երեւոյթին, ի կարգ հրաւիրած է, յորդորելով որ աղօթական վիճակի մէջ մտնեն բոլորն ալ, այլապէս պարտաւ
...
Շարունակել ընթերցել »
|
Հարավային Ամերիկա կատարած Հովվապետական այցի վերադարձին Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսը գրություն է ստացել Մոսկվայի և Համայն Ռուսիո Կիրիլ Ա պատրիարքից, որով վերջինս տեղեկացնում է, որ Վեհափառ Հայրապետի կողմից իրեն հղված դիմումնագրի հիման վրա միջնորդություն է ներկայացրել Մերձդնեստրի իշխանություններին` 2010թ. ձերբակալված և 15 տարվա ազատազրկման դատապարտված լրագրող Էռնեստ Վարդանյանի համար: Ռուսաց պատրիարքի միջնորդության հիման վրա հայազգի լրագրողը մայիսի 6-ին ազատ է արձակվել: Այս առիթով Գարեգին Բ Կաթողիկոսը շնորհակալական նամակ է հղել Մոսկվայի և Համայն Ռուսիո պատրիարքին` եղբայրական զորակցության և գործադրված միջնորդական ջանքերի համար:
|
|