Հունիսի 3-ին, Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում, Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսն ընդունեց Հայկական Բարեգործական Ընդհանուր Միության նախագահ Պերճ Սեդրակյանին, ով Հայաստան է ժամանել Հայոց Ցեղասպանության 100-րդ տարելիցին նվիրված միջոցառումները համակարգող պետական հանձնաժողովի անդրանիկ նիստի և «Հայաստան» համահայկական հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի ժողովի առիթով: Հանդիպմանը Վեհափառ Հայրապետը ողջունեց ՀԲԸՄ նախագահի այցը Հայրենիք և Մայր Աթոռ Սուրբ Էջմիածին, ապա Նորին Սրբությունը և տիար Պերճ Սեդրակյանը քննարկեցին Մայր Աթոռ Ս. Էջմիածնի և Հայկական Բարեգործական Ընդհանուր Միության կողմից իրականացվող համատեղ կրթադաստիարակչական, սոցիալական, եկեղեցաշինական տարբեր ծրագրերի ընթացքը: Այս առիթով Ամենայն Հայոց Հայրապետն իր գնահատանքը հայտնեց ՀԲԸՄ նա
...
Շարունակել ընթերցել »
|

Բուլղարիայի քաղաքամայր Սոֆիայի առաջնորդանիստ Սուրբ Մարիամ Աստվածածին հայկական եկեղեցում պատարագեց Ռումինահայոց թեմի առաջնորդ Տ. Տաթև վրդ. Հակոբյանը: Սուրբ և Անմահ Պատարագին ներկա էին Բուլղարիայում ՀՀ արտակարգ և լիազոր դեսպան տիար Արսեն Սղոյանը, Թեմական խորհրդի անդամները և Ծխական խորհրդի վարչությունը, ազգային կազմակերպությունների ու վարչությունների ղեկավարներ: Քարոզելիս Հոգեշնորհ Տ.Տաթև վարդապետը շնորհավորական խոսք հղեց Բուլղարահայոց թեմին` Հոգեշնորհ Տ. Աբգար վրդ. Հովակիմյանի առաջնորդական պեղապահության կապակցությամբ ու փոխանցեց Վեհափառ Հայրապետի օրհնություններն ու բարեմաղթանքները: Հոգեշնորհ Հայր Սուրբը հույս հայտնեց, թե Առաջնորդական տեղապահն իր ողջ ջանք ու եռանդը կներդնի, որ Առաջնորդարանի և թեմական կառույցի ձևավորմամբ բուլղարահայոց կյանքում վերելքի նոր էջ բացվի` ի փառս Աստուծո և ի պայծառություն Հայ Առաքելական Սուրբ Եկեղեցու: Ռումինահայոց առաջնորդ Հոգեշնորհ Տ.Տաթև վրդ. Հակոբյանը Վե
...
Շարունակել ընթերցել »
|
Հունիսի 2-ին Կ.Պոլսից Մայր Աթոռ Սուրբ Էջմիածին վերադարձան Մայր Աթոռի Հրատարակչական բաժնի տնօրեն Տ. Նաթան եպիսկոպոս Հովհաննիսյանը և Երևանի Ս. Գրիգոր Լուսավորիչ մայր եկեղեցու հոգևոր տեսուչ Տ. Անուշավան եպիսկոպոս Ժամկոչյանը, ովքեր Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսի օրհնությամբ օրեր առաջ մասնակցեցին Կոստանդնուպոլսի հայոց պատրիարքության հիմնադրման 550-ամյակին նվիրված միջոցառումներին: Այս առիթով մայիսի 29-ին, Կ. Պոլսի Ս. Աստվածածին աթոռանիստ եկեղեցում, պատրիարքական ընդհանուր փոխանորդ Տ. Արամ արքեպիսկոպոս Աթեշյանի կողմից մատուցված Ս. Պատարագի ընթացքում Տ. Նաթան եպիսկոպոս Հովհաննիսյանը հրապարակեց Ամենայն Հայոց Կաթողիկոսի սրբատառ կոնդակը, որում մասնավորաբար ասվում է.
|
Հունիսի 1-ին Հայ Առաքելական եկեղեցու Գուգարաց և Շիրակի թեմերի Եկեղեցասեր երիտասարդաց միությունները արդեն երկրորդ անգամ հանդիպեցին Գուգարաց թեմում` Վանաձորում: Փոխայցելությունների շրջանակներում առաջին հանդիպումը տեղի էր ունեցել 2010 թ. նոյեմբերին Գյումրիում: Թեմակալ առաջնորդների օրհնությամբ Վանաձորի Սուրբ Գրիգոր Նարեկացի եկեղեցու դահլիճում տեղի ունեցավ ՙԻ սեր Աստծո, ի սեր հայրենիքի՚ վերտառությամբ և «Սուր և խաչ» խորագրված միջոցառումը: Գյումրեցի երիտասարդները ներկայացրին հայ հոգևոր, ժողովրդական երգեր, եղան դուդուկով կատարումներ, իսկ վանաձորցիները «Մայիսյան հերոսամարտերի» մանրամասներով ներկայացրին հայրենասիրական, ռազմական երգեր, պատմեցին դրվագներ հերոսամարտից: Միջոցառմանը մասնակցեց նաև Գուգարաց թեմի մանկական երգչախումբը: <
...
Շարունակել ընթերցել »
|
|