ԴԺՈԽՔ, գեհեն, Աստծո ներկայությունից թափուր վայր կամ վիճակ. Հավիտենական տանջարան, անլույս պատժարան, անհանգչելի կրակ, որը, աստվածային արդարության սահմանումով, նախատեսված է սատանայի, իր արբանյակների՝ անկյալ հրեշտակների, դևերի և սրանց կամակատար մարդկանց համար: Հակոտնյան է դրախտի: Դժոխք եբրայերեն «շեոլ» և հունարեն «հադես» բառերի հայերեն համարժեքն է. նշանակում է մեռյալների հոգիների օթևան, ըստ ոմանց՝ մահից անմիջապես հետո, ըստ այլոց՝ օրերի վախճանին՝ Ահեղ դատաստանից հետո: Մինչդեռ «գեհեն»-ը, որ գործածվում է իբրև Դժոխք Բառի հոմանիշ, եղել է Երուսաղեմի հվ. կողմի հովտի անունը, որտեղ Հուդայի Աքազ թագավորը «...իր որդուն կրակի միջով անցկացրեց...» (Դ Թագ. 16.3)՝ ի պատիվ Մեղքոմ (Մողոք) կուռքի: Այդ հովիտը Հոսիա թագավորի օրոք վերածվել է աղբանոցի: Որպես անարգանք նախ
...
Շարունակել ընթերցել »
|
Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսի տնօրինությամբ Համբարձման տոնը (այս տարի հունիսի 2-ին) հռչակվել է Գեղարդավանքի ուխտի օր: Այս առիթով Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի վանորեից տեսչությունը հավատացյալներին հրավիրում է ուխտագնացության: Համբարձման տոնը Գեղարդավանքում կսկսվի Առավոտյան ժամերգությամբ, կմատուցվի Սուրբ Պատարագ, որի ընթացքում բարեպաշտ հայորդիները հնարավորություն կունենան հաղորդակից դառնալու Սուրբ մասունքի զորությանը, այնուհետև Աստվածամուխ Գեղարդով կկատարվի անդաստանի կարգ: Վերջում կկատարվի մատաղի օրհնություն, կլինի ժողովրդական երգ ու պար:
|
ԵՓԵՍՈՍԻ Գ ՏԻԵԶԵՐԱԿԱՆ ԺՈՂՈՎ 431, գումարվել է հունիսի 22-ին, Հոգեգալստյան տոնի օրը, բյուզանդական Թեոդոսիոս II Փոքր կայսրի հրամանով: Մասնակցել է 200 եպիսկոպոս: Առիթը Կ. Պոլսի պատրիարք Նեստորի (428–431) վարդապետությունն էր (տես Նեստորականություն) և Քրիստոսի մարդկային ու աստվածային բնությունների շուրջ դավան. վեճը, որ եկեղեցու պատմության մեջ մտել է «Քրիստոսաբանական մեծ վեճ» անունով: Վեճին սկիզբ էին դրել Ալեքսանդրիայի աստվածաբան. դպրոցի ներկայացուցիչ, Ալեքսանդրիայի պատրիարք Կյուրեղ Ալեքսանդրացին և Անտիոքի աստվածաբան. դպրոցի ներկայացուցիչ, Կ. Պոլսի պատրիարք Նեստորը: 430-ին երկու կողմերը դիմել են Հռոմին, նույն թվականին Հռոմում գումարված ժողովում Կղեստիանոս պապն իբրև Կյուրեղ Ալեքսանդրացու կողմնակից սպառնացել է բանադրել Նեստորին: Դրանից հետո Կյուրեղ Ալեքսանդրացին Ալեքսանդրի
...
Շարունակել ընթերցել »
|
|