Գլխավոր էջ | Գրանցում | Մուտք | RSS
Օրացույց
«  մայիս 2011  »
երկերեչորհինուրբշաբկիր
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031
Մուտքի եղանակը
Մուլտիմեդիա
Երիտասարդական Ինտելեկտուալ խաղեր
Տեր Հովհաննես. Ինչ է Սուրբ Պատարագը
Учение Иисуса Христа об отношении к сект...
Մայր Աթոռ սբ Էջմիածին. Քրիստոնեական դաստ...
Աբել արքեպիսկոպոս Մխիթարյանց. Երկերի ժո...
В. Г. Тунян. Патриаршество Хримяна Ай...
ՍՈՒՐԲ ԿՈՒՅՍԻ ԸՆԾԱՅՈՒՄԸ ՏԱՃԱՐԻՆ (տեսանյու...
Քննարկում աղանդների մասին «Բրիֆինգ» հաղո...
Парадокс Человека: Новый Взгляд на Стару...
Ամանորի եւ Սուրբ Ծննդյան տոների նախապատր...
Նոր տարվա եւ Սուրբ Ծննդյան ներկայացում մ...
ՈՍԿԵՀՈՒՌ ՍՐԲՈՒԹՅՈՒՆՆԵՐ( ռեժիսոր` ՎԱՀ...
Բողոք հոգեվորսության դեմ
Սուրբ Ներսես Շնորհալի. Մեկնություն Մատթե...
Խրիմյան Հայրիկ. Պապիկ և թոռնիկ. pdf
Հովվի տկարություններն ու աստվածային շնոր...
Կոմիտաս Ասլամազյան. Շուշիկի mp3
Սուրբ Եփրեմ Ասորի. Ճառընտիր. pdf
Ձերբակալվել են այլասերված աղանդի պարագլո...
Ջրօրհնեք զորամասում (Եկեղեցական կյանք)
Կոմիտաս Ասլամազյան. Չինար ես. mp3
Ամերիկյան մուլտֆիլմերի կործանարար ազդեցո...
Սահակ եպիսկոպոս Մաշալյան Հրաշքների մասին...
Սևանի Վազգենյան Դպրանոց Քրիստոս ի մեջ մե...
Լուսինե Զաքարյան. Հայաստան երկիր դրախտավ...
Ejmiatsin bells
ИНКВИЗИЦИЯ.pdf
Ս. Հովհան Որոտնեցի «Մեկնողական-իմաստասիր...
Նոր Կտակարան. pdf
А. В. Тонконогов. Пенитенциарная сектало...
Տ. Բագրատ Եպս. Գալստանեան, Օծումն հիվանդ...
Տէր Կիւրեղ քհն. Տալեան - Եկեղեցի եւ աղան...
Անկանիմք
Սահակ եպիսկոպոս Մաշալյան Մահ և անմահութ...
Սահակ եպս. Մաշալյան Կանայի հարսանիքը (տե...
Սուրբ Մովսես Խորենացի. Աստվածաբանական եր...
Սահակ եպս. Մաշալյան Բարի Սամարացին (տեսա...
Меч Обоюдоострый Конспект по Сектоведен...
ՍԻՐԱՆԿՅՈՒՆ ծրագրի հյուրն է Տեր Վահրամ քա...
ՍԲ. Պատարագ Կոմիտասյան 02 mp3
Հայ Առաքելական Սուրբ Եկեղեցու տոները. Ար...
Աստվածաշունչին պատասխանները ծողովրդի հա...
Գեղարդավանքի երգչախումբ. Այսօր տօն է. mp...
Սահակ եպս. Մաշալյան Անառակ որդու վերադար...
Հայկական եկեղեցու օծում Seattle քաղաքում
Տեսանկյուն Կաթողիկոսի հրաժարականը
Կանայք Հայ Եկեղեցում
Սևանի Վազգենյան Դպրանոց. Հրաշափառ Աստուա...
Ս. Գրիգոր Նարեկացի. Մատյան Ողբերգության...
Հովհաննես Գառնեցու Աղոթքները.pdf
Գլխավոր էջ » 2011 » մայիս » 31 » ԴԱՎԱՆԱՆՔ կամ դավանություն

16:38
ԴԱՎԱՆԱՆՔ կամ դավանություն


ԴԱՎԱՆԱՆՔ, դավանություն, աստվածային հայտնությամբ տրված և եկեղեցու կողմից սահմանված կրոնական ճշմարտությունների ամբողջությունը: Հայերենում Դ. Եզրը որոշ իմաստով համապատասխանում է հունարեն δοvγμα (դոգմա) բառի հոգնակի ձևին (δοvγματα), որը սկզբնապես գործածվել է որպես այն, ինչ ճիշտ (լավ) է թվում կամ կարծվում, սակայն հետզհետե աստվածաբանության մեջ բյուրեղացել է որպես դավանական դրույթ կամ հավատքի ճշմարտություն: Հայերեն եզրն ի տարբերություն հունարենի գործածվում է միայն հավաքական իմաստով: Դավանական խնդիրների հետ առնչվող աստվածաբանական ոլորտը կոչվում է դավանական աստվածաբանություն (dogmatic theology): 
Դ-ի աղբյուրը եկեղեցու սրբազան ավանդությունն է, որի հեղինակը Աստծո Սուրբ Հոգին է: Աստված ինքն է հայտնել իրեն՝ իր Հոգու կենդանի ներգործությամբ, և այդ հայտնությունն արտահայտված է Աստվածաշունչ գրքերով, առաքելական ավանդությամբ, սրբազան ծեսով, եկեղեցու հայրերի և վարդապետների գրվածքներով, տիեզերական ժողովների սահմանումներով և այլն: Այդ հայտնությունը շարունակական է և ոչ թե մեկ անգամ կատարված իրողություն, որի մեջ մուտք գործելու (եկեղեցի մտնելու) համար անհրաժեշտ է Սուրբ Հոգու հետ կենդանի և գոյաբանական հաղորդակցություն, որի նախահիմքը ուղղափառ դավանությունն է: Համաձայն Տիրոջ խոսքի, ուղղափառ Դ. այն վեմն է կամ ամուր հիմքը, որի վրա կառուցված է եկեղեցին (Մատթ. 16.18): Ուղղափառ Դ-ին (տեսական հավատք) պետք է անպայմանորեն զուգակցվի ուղղափառ կենցաղավարություն և աստվածապաշտական ճիգեր (գործնական հավատք). տեսական և գործնական հավատքի ճիշտ համադրությունը, ըստ եկեղեցու հայրերի, հոգևոր կյանքի և փրկության անհրաժեշտ նախապայմանն է: 
Դավանաբանության մեջ բարձրագույն հեղինակությունը վերապահված է տիեզերական ժողովներին, որոնք Սուրբ Հոգու բացառիկ ներգործությամբ սահմանել են Քրիստոսի եկեղեցու ուղղափառ հավատքը: Տիեզերաժողովների կողմից ընդունվել են այսպես կոչված Հավատո հանգանակներ կամ նշանակներ, որոնք Դ-ի հակիրճ ձևակերպումներ են: Հավատո հանգանակը կոչվում է նաև Հավատամք կամ Խոստովանություն հավատո կամ Դավանություն հավատո: Այս իմաստով Դ. ուղղափառ հավատքի խոստովանությունն է, իսկ դավանել նշանակում է ընդունել, խոստովանել և վկայել որպես ճշմարտություն: Պայքարելով զանազան աղանդավորական շարժումների դեմ՝ եկեղեցին մշտապես կարիք է ունեցել նորոգել և հաստատել հավատացյալ գիտակցությունը: Եկեղեցու հայրերը և վարդապետները ավանդել են մեծածավալ դավանական ժառանգություն՝ ուղղափառ հավատքն ուսուցանելու, բացատրելու, լուսաբանելու և մեկնելու համար: Այդ ժառանգությունը Սուրբ Հոգով տրված սրբազան ավանդության անբաժանելի մասն է:
 Մեսրոպ քհն. Արամյան






Բաժին: Քրիստոնեական դասընթացներ | Դիտումներ: 1256 | Ավելացրեց: Տեր_Համբարձում | Պիտակներ: Davananq | Հեղինակություն: 5.0/28
Որոնում կայքում


Armenian Directory
Սույն կայքի նյութերը պաշտպանված են հեղինակային իրավունքով: Մեջբերումներ անելիս հղումը կայքին պարտադիր է:
Օնլայն ընդամենը: 1
Հյուրեր: 1
Օգտվողներ: 0

Հայ Առաքելական Ս. Եկեղեցի © 2011-2013