Գլխավոր էջ | Գրանցում | Մուտք | RSS
Օրացույց
«  մայիս 2011  »
երկերեչորհինուրբշաբկիր
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031
Մուտքի եղանակը
Մուլտիմեդիա
Աստվածաշունչ (բոլոր գրքերը) Ս. Էջմիիածին...
«Բարև Երկիր» ծրագրի ուղիղ եթերում ՄԱՆԱՆԱ...
Հովհաննես Գառնեցու Աղոթքները.pdf
Սևանի Վազգենյան Դպրանոց Օրհնյալ է Աստված...
Աննա Մայիլյան սիրտ իմ սասանի mp3
Ս. Գրիգոր Նարեկացի - ՄԱՏԵԱՆ ՈՂԲԵՐԳՈՒԹԵԱՆ...
Սահակ եպս. Մաշալյան. Տյառնընդառաջ
"SOURP-SOURP" L. ZAKARIAN- M.Y...
Анна А. Зализняк. Феномен многозначности...
Լուսինե Զաքարյան
Սամվել Անդրանիկի Պողոսյան. Հայոց ցեղասպա...
Վազգենյան հոգևոր դպրանոց. Գովեա Երուսաղէ...
Սահակ եպս. Մաշալյան Աշխարհի վախճանը (տես...
Կոմիտաս Ասլամազյան. Շողեր ջան mp3
խԱՉՔԱՐԵՐԻ ՄԱՍԻՆ
Ինչպես կարդալ Աստվածաշունչը. pdf
Կոմիտասեան Պատարագ ամբողջությամբ. Կատարո...
Լուսինե Զաքարյան. Հայաստան երկիր դրախտավ...
Մաշտոց տպագրված է 1988 թ. Անթիլիասում. p...
В. Маунткасл . Организующий принцип функ...
Опасные тоталитарные формы религиозных...
Ավետիս Վարժապետ Պերպերյան. Պատմություն Հ...
Բելլա Բարսեղյան. Հեթում Ա արքան` միջ...
Նոր տարվա եւ Սուրբ Ծննդյան ներկայացում մ...
ՏԱԹԵՎԻ ՎԱՆՔ (վավերագրական ֆիլմ «ԲԱՐԵՎ, Վ...
Ս. Կյուրեղ Երուսաղեմացի. Կոչումն ընծայու...
Աղանդների Հետաքննություն Զոհրաբ Հարոյանի...
Շահումյան գյուղում օծվեց «Թուխ Մանուկ» մ...
Կոմիտաս վարդապետ Մոկաց Միրզա. mp4
Լուսինե Զաքարյան. Ծիրանի ծառ. mp3
Աղանդները արյան մեջ
Սահակ եպս. Մաշալյան Չարին բարությամբ պատ...
Տէր Կիւրեղ քհն. Տալեան - ՔՐԻՍՏՈՆԵԱԿԱՆ ՍԻ...
Նվիրվում է Երուսաղեմի հայոց Պատրիարք Ամե...
Բարեխօսութեամբ. Կոմիտասեան Պատարագ. Կատա...
Սահակ եպս. Մաշալյան Սամարացի կինը (տեսան...
Աբորտներ՝ սատանային մատուցվող մարդկային ...
Կարինե Խոդիկյան, Օր 6-րդ
Վան Գորդեն, խմբագրել է Գրետխեն Պասանտինո...
Սուրբ Գրիգոր Նյուսացի. Քրիստոնեական. pdf
Սահակ եպս. Մաշալյան Հոգու մասին mp3
Կարեն Անդրեասյան, Օր 6-րդ
Յորժամ. Վարուժան սարկավագ Մարգարյան. mp3
Սահակ եպս. Մաշալյան Ով է մեծը (Մաս 1-2)
Վազգենյան դպրանոց Ոգու պատմություն (ֆիլմ...
Ամենայն Հայոց Կաթողիկոս Գարեգին Բ-ի անվա...
Ովքե՞ր են խոնարհ մարդիկ
ՈՎՔԵՐ ԵՆ ԵՀՈՎԱՅԻ ՎԿԱՆԵՐԸ (վավերագրական ֆ...
Սահակ եպս Մաշալյան ապաշխարություն
ԱՇՈՏ ԵՐԿԱԹԻ «ԽԱՉԸ» ԴԻՐՔԵՐՈՒՄ
Գլխավոր էջ » 2011 » մայիս » 31 » Հոգեւոր անվտանգության խնդիր

16:03
Հոգեւոր անվտանգության խնդիր


Հարցազրույց «Քայքայիչ աղանդներից տուժածների օգնություն» վերականգնողական կենտրոնի ղեկավար ԱԼԵՔՍԱՆԴՐ ԱՄԱՐՅԱՆԻ հետ 

-Պարո Ամարյան, արդեն երեք տարի է, ինչ ուսումնասիրում եք մեր երկիր թափանցած քայքայիչ աղանդների գործունեությունը։ Ձեր գնահատմամբ, պատկերն ինչպիսի՞ն է։ 
-Այսօրվա դրությամբ Հայաստանում գործում են 50-ից ավելի աղանդավորական կազմակերպություններ, որոնք կազմավորվել են հետեւյալ «ճյուղավորումներով»։ Առաջին՝ գործում են կրոնական կառույցի անվան տակ, երկրորդ՝ բարեգործական հիմնադրամների անվան տակ, երրորդ՝ կրթական համալիրների անվան տակ եւ չորրորդ՝ կոմերցիոն կազմակերպությունների անվան տակ։ 
Օրինակ՝ մունականները գործում են որպես բարեգործական կազմակերպություն. «Տրանսցենդենտալ մեդիտացիան» ձեւակերպված է որպես ուսումնական կրթական համալիր, Անտրոպոսոֆիան (Վալդորֆյան դպրոցը)՝ նույնպես կրթականի անվան տակ է հանդես գալիս, «Սայենթոլոգիայի եկեղեցին» գործում է իբրեւ հասարակական կազմակերպություն՝ «Գոյատեւում» անվամբ եւ այլն։ 
Մեծ թիվ են կազմում այնպիսի կազմակերպությունները, որ ներկայումս ընդհատակյա գործունեություն են ծավալում։ Մեզանում գործում է խարիզմատների մասնաճյուղը, որը կոչվում է «Կյանքի խոսք»։ Այս կրոնական կառույցին անդամագրվածների թիվը 10-11 հազար է՝ չհաշված աջակցողները։ Ի դեպ, խարիզմատներին անդամակցողների ընտանիքի մեջ են մտնում բազմաթիվ եկեղեցիներ։ Մեզ մոտ՝ Երեւանում գործում են «Նոր սերունդ», «Կենդանի հավատք», «Հավատքի շարժում» եւ էլի մի քանի եկեղեցիներ։ 
Մեր երկրում գործող աղանդները հիմնականում ունեն ամերիկյան, չինական, հնդկական եւ ճապոնական ծագում։ Ունենք նաեւ հարեւան երկրից՝ Իրանից, այստեղ թափանցած աղանդավորներ՝ բահայիստներ, որոնք հայ մահմեդականներն են։ Նախկինում բահայիստների գրասենյակը գտնվում էր Կոմիտասի պողոտայի վրա, սակայն վաճառեցին, քանի որ իրենց կառույցի ներսում խարդախության գործ բացահայտվեց (ներկայումս այն քննում է Արաբկիրի դատախազությունը) եւ տեղափոխվեցին ու հիմա գործում են Դիլիջանում։ 
-Ձեր տվյալներով, ի՞նչ հաճախականությամբ են տեղի ունենում աղանդավորական ժողովները, եւ որոնք են հիմնական հավաքատեղիները։ 
-Նախ՝ սկսեմ կրթական գործունեությունից։ Գաղտնիք չէ, որ երեխայի ուղեղը շատ փխրուն է եւ հեշտությամբ է կլանում քարոզը։ ԿԳ նախարարությունը էքսպերիմենտի կարգով թույլ էր տվել «Վալդորֆյան դպրոցին» գործունեություն ծավալել՝ տրամադրելով Երեւանի թիվ 29 դպրոցի մի մասնաշենքը։ Սակայն երբ մեծ աղմուկ բարձրացավ, նման «կրթական բովանդակությունը» չընդունվեց, նրանց դասընթացները որոշ ժամանակով արգելեցին։ Բայց վերջերս «Վալդորֆյան դպրոցի» ներկայացուցիչները թերթերից մեկում շնորհակալություն էին հայտնում իրենց տարածք տրամադրելու համար։ 
Գաղտնիք չէ եւ այն, որ երկար տարիներ մեր մշակույթի պալատները չեն ծառայում իրենց նպատակին, այն է՝ երիտասարդության ժամանցը կազմակերպելուն։ Մարզերի մասին դեռ չեմ խոսում, բայց մայրաքաղաքում չեք գտնի մի մշակույթի տուն, ուր շաբաթ-կիրակի օրերը աղանդավորական ժողով չանցկացվի։ Դրանք վերածվել են քայքայիչ աղանդների հետեւորդների հավաքատեղիների՝ կույրերի, խուլ ու համրերի, «Նաիրիտի», կայարանի, բոլոր մշակույթի տները ծառայում են աղանդներին։ 
Ավելին՝ ամեն կիրակի օր մարզահամերգային համալիրում են հավաքվում խարիզմատները եւ, հավատացնում եմ ձեզ, 8-10 հազար տեղ ունեցող այդ դահլիճը լեփ-լեցուն է։ Նույն մարզահամերգայինում են խարիզմատներն անցկացնում իրենց համագումարները, իսկ մորմոնների ու մունականների համագումարները մշտապես տեղի են ունենում «Արմենիա-Մարիոթ» հյուրանոցում։ 
-Օրեր առաջ Մայր Աթոռի ներկայացուցիչները դարձյալ դժգոհեցին աղանդավորական ճակատում տիրող ամենաթողությունից։ Իրո՞ք չկան օրենսդրորեն սահմանված վերահսկողական մեխանիզմներ։ 
-Ներկայումս նրանց գործունեությունը հսկող որեւէ կառույց գոյություն չունի։ Կառավարությանն առընթեր կրոնի եւ ազգային փոքրամասնության հարցերի վարչությունը շատ փոքր է, որպեսզի կարողանա հսկողություն իրականացնել։ Փոքր է ոչ միայն իր մարդկային ռեսուրսների ու հնարավորությունների, այլեւ այն պատճառով, որ իրավունք չունի նման գործառույթ իրականացնել։ «Ստուգումների մասին» կամ այլ օրենքներում ցույց տվեք մի կետ, որով իրավունք է տրվում ինչ-որ մի մարմնի ստուգելու կրոնական կառույցները։ Չեք գտնի որեւէ կետ։ 
Այսինքն՝ կրոնական կառույցները դուրս են վերահսկողությունից։ Եւ ստացվում է, որ դրանք պետություն են պետության մեջ։ Ով ուզում է լինի, հարկային թե ուժային որեւէ կառույց, եթե հանկարծ փորձի ստուգումներ իրականացնել, տեղում վայնասուն կբարձրացնեն, ասելով, թե ոտնահարում են իրենց իրավունքները։ 
Մենք չունենք մասնագետներ, հոգեբան, իրավաբան-կրոնագետներ, որպեսզի իմանանք նրանցից՝ ով ինչպես է գործում։ Մեր համալսարանի աստվածաբանական ֆակուլտետում սովորում են շատ աղանդավոր ուսանողներ։ Սովորում են մեր Առաքելական եկեղեցու գաղափարախոսությունը, որ կարողանան հետագայում հանգիստ «ջարդել»։ Իսկ մենք չենք սովորում եւ ուսումնասիրում այդ աղանդների «գաղափարախոսությունը»։ Չունենք հոգեբանական կենտրոններ, ուր կվերականգնվեն քայքայիչ աղանդներից տուժածները։ Չունենք թեժ գիծ, եւ հիմա մեր կենտրոնը փորձում է ստեղծել դա։ Այնպես որ ոչ մի հսկողություն չի իրականացվում, ոչ ոք չգիտե, թե ինչ է կատարվում այդ կրոնական կառույցների ներսում, ինչ գումարներ են շրջանառվում, որքան գումարներ են թաքցվում հարկային դաշտից։ 
Իսկ գիտեք, որ նրանց ծուղակն ընկածը կատարյալ զոմբիացված է եւ նրա համար միակ ելքը ինքնասպանությունն է։ 1995թ. արձանագրվել է ինքնասպանության 45 դեպք, 2005-ին՝ 10 անգամ ավելի. 450 դեպք։ Եւ ոչ մեկին չի հետաքրքրում, թե ինչո՞ւ են ավելացել ինքնասպանությունները։ Դրանք լրջորեն ուսումնասիրման կարիք ունեն։ 
Սա հոգեւոր անվտանգության խնդիր է, եւ պետք է գիտակցենք, որ արդեն մեկուկես տասնամյակ հայ քաղաքացին այդ առումով պաշտպանված չէ։ Մենք խոսում ենք սոցիալական քարտերից, փնտրելով սատանայի թվանշանը, մինչդեռ վաղուց աղանդները սատանայի դրոշմով մոլորեցնում են հարյուր հազարավոր մարդկանց։ 
ԿԻՄԱ ԵՂԻԱԶԱՐՅԱՆ






Բաժին: Աղանդներ | Դիտումներ: 887 | Ավելացրեց: Տեր_Համբարձում | Պիտակներ: Axandner | Հեղինակություն: 5.0/25
Որոնում կայքում


Armenian Directory
Սույն կայքի նյութերը պաշտպանված են հեղինակային իրավունքով: Մեջբերումներ անելիս հղումը կայքին պարտադիր է:
Օնլայն ընդամենը: 1
Հյուրեր: 1
Օգտվողներ: 0

Հայ Առաքելական Ս. Եկեղեցի © 2011-2013