Գլխավոր էջ | Գրանցում | Մուտք | RSS
Օրացույց
«  մայիս 2011  »
երկերեչորհինուրբշաբկիր
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031
Մուտքի եղանակը
Մուլտիմեդիա
Կարինե Խոդիկյան, Օր 6-րդ
Ովքե՞ր են խոնարհ մարդիկ
Լուսինե Զաքարյան. Հայաստան երկիր դրախտավ...
Սևանի Վազգենյան Դպրանոց Օրհնյալ է Աստված...
Աղանդների Հետաքննություն Զոհրաբ Հարոյանի...
Աբորտներ՝ սատանային մատուցվող մարդկային ...
Վազգենյան դպրանոց Ոգու պատմություն (ֆիլմ...
ԱՇՈՏ ԵՐԿԱԹԻ «ԽԱՉԸ» ԴԻՐՔԵՐՈՒՄ
Սահակ եպս. Մաշալյան Ով է մեծը (Մաս 1-2)
ՏԱԹԵՎԻ ՎԱՆՔ (վավերագրական ֆիլմ «ԲԱՐԵՎ, Վ...
Բելլա Բարսեղյան. Հեթում Ա արքան` միջ...
ՈՎՔԵՐ ԵՆ ԵՀՈՎԱՅԻ ՎԿԱՆԵՐԸ (վավերագրական ֆ...
Սահակ եպս. Մաշալյան Աշխարհի վախճանը (տես...
Սուրբ Գրիգոր Նյուսացի. Քրիստոնեական. pdf
Ամենայն Հայոց Կաթողիկոս Գարեգին Բ-ի անվա...
"SOURP-SOURP" L. ZAKARIAN- M.Y...
Ավետիս Վարժապետ Պերպերյան. Պատմություն Հ...
Կոմիտաս Ասլամազյան. Շողեր ջան mp3
Վազգենյան հոգևոր դպրանոց. Գովեա Երուսաղէ...
Սահակ եպս Մաշալյան ապաշխարություն
«Բարև Երկիր» ծրագրի ուղիղ եթերում ՄԱՆԱՆԱ...
Ս. Գրիգոր Նարեկացի - ՄԱՏԵԱՆ ՈՂԲԵՐԳՈՒԹԵԱՆ...
Աղանդները արյան մեջ
Բարեխօսութեամբ. Կոմիտասեան Պատարագ. Կատա...
Анна А. Зализняк. Феномен многозначности...
Опасные тоталитарные формы религиозных...
Տէր Կիւրեղ քհն. Տալեան - ՔՐԻՍՏՈՆԵԱԿԱՆ ՍԻ...
Լուսինե Զաքարյան. Ծիրանի ծառ. mp3
Նվիրվում է Երուսաղեմի հայոց Պատրիարք Ամե...
Աստվածաշունչ (բոլոր գրքերը) Ս. Էջմիիածին...
Ինչպես կարդալ Աստվածաշունչը. pdf
Սահակ եպս. Մաշալյան Չարին բարությամբ պատ...
Հովհաննես Գառնեցու Աղոթքները.pdf
Յորժամ. Վարուժան սարկավագ Մարգարյան. mp3
Մաշտոց տպագրված է 1988 թ. Անթիլիասում. p...
Զքեզ աղաչեմք. Փառաւորեալ Աստուած. Վարուժ...
Շահումյան գյուղում օծվեց «Թուխ Մանուկ» մ...
Կոմիտաս վարդապետ Մոկաց Միրզա. mp4
Նոր տարվա եւ Սուրբ Ծննդյան ներկայացում մ...
Սահակ եպս. Մաշալյան Հոգու մասին mp3
Լուսինե Զաքարյան
խԱՉՔԱՐԵՐԻ ՄԱՍԻՆ
Սամվել Անդրանիկի Պողոսյան. Հայոց ցեղասպա...
В. Маунткасл . Организующий принцип функ...
Կոմիտասեան Պատարագ ամբողջությամբ. Կատարո...
Կարեն Անդրեասյան, Օր 6-րդ
Ս. Կյուրեղ Երուսաղեմացի. Կոչումն ընծայու...
Սահակ եպս. Մաշալյան Սամարացի կինը (տեսան...
Վան Գորդեն, խմբագրել է Գրետխեն Պասանտինո...
Սահակ եպս. Մաշալյան. Տյառնընդառաջ
Գլխավոր էջ » 2011 » մայիս » 30 » Մեծի Տանն Կիլիկիո Կաթողիկոսի Բարիգալստյան արարողությունը Մայր Աթոռ Ս. Էջմիածնում

21:49
Մեծի Տանն Կիլիկիո Կաթողիկոսի Բարիգալստյան արարողությունը Մայր Աթոռ Ս. Էջմիածնում


Մայիսի 30-ին, Մայր Աթոռ Ս. Էջմիածնում, Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսը ողջունեց Ն.Ս.Օ.Տ.Տ. Արամ Ա Մեծի Տանն Կիլիկիո Կաթողիկոսին, ով, հրավերով Հայաստանի Հանրապետության նախագահ Սերժ Սարգսյանի, ժամանել է Հայաստան` Ամենայն Հայոց Կաթողիկոսի հետ մասնակցելու Հայոց Ցեղասպանության 100-րդ տարելիցին նվիրված միջոցառումները համակարգող պետական հանձնաժողովի անդրանիկ նիստին:  Առավոտյան օդանավակայանում Արամ Ա Կաթողիկոսին դիմավորեցին Արցախի թեմի առաջնորդ Տ. Պարգև արքեպիսկոպոս Մարտիրոսյանը, Մայր Աթոռի դիվանապետ Տ. Արշակ եպիսկոպոս Խաչատրյանը, Միջեկեղեցական հարաբերությունների պատասխանատու Տ. Հովակիմ եպիսկոպոս Մանուկյանը, Գևորգյան ճեմարանի տեսուչ Տ. Գևորգ վարդապետ Սարոյանը, Մայր Աթոռի Վարչատնտեսական բաժնի տնօրեն Տ. Մուշեղ վարդապետ Բաբայանը և Տ. Կյուրեղ աբեղա Դավթյանը: 
Մայր Աթոռ Ս. Էջմիածնում Արամ Ա Կաթողիկոսին դիմավորեց Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսը, որից հետո միաբանների թափորն Ամենայն Հայոց Կաթողիկոսին և Մեծի Տանն Կիլիկիո Կաթողիկոսին առաջնորդեց Մայր Տաճար, ուր կատարվեց գոհաբանական աղոթք: Ապա Գարեգին Բ Վեհափառ Հայրապետը ողջույնի խոսք ուղղեց Արամ Ա Կաթողիկոսին: «...Փառք ենք տալիս երկնավոր մեր Տիրոջը, որ պարբերաբար առիթներ է ընծայում մեզ` հանդիպելու, միասին քննարկելու մեր ազգին, մեր Եկեղեցուն հուզող հարցեր և նաև համատեղ աղոթք բարձրացնելու առ Աստված մեր ժողովրդի, մեր հայրենիքի բարօրության համար», - ասաց Նորին Սրբությունը` վստահություն հայտնելով, որ համատեղ հանդիպումներն ու աղոթքները, միասնական հորդորն ու պատգամը խրախույս և քաջալերանք են հայ ժողովրդի հավատավոր զավակների համար` առավել նախանձախնդրորեն փարվելու մեր հայրերի սուրբ հավատքին և շենացնելու Առաքելական սուրբ եկեղեցին: Վերջում Նորին Սրբությունը, վերստին բարի գալուստ մաղթելով Արամ Ա Կաթողիկոսին, վերջինիս հրավիրեց Միածնաէջ տաճարում իր հորդորն ու պատգամը բերելու ներկա հավատացյալներին և Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի միաբանությանը: 
Մեծի Տանն Կիլիկիո Արամ Ա Կաթողիկոսը, ուրախություն հայտնելով Սուրբ Էջմիածնում գտնվելու համար, մասնավորաբար նշեց. «Գոհություն ու փառք ենք տալիս Աստծուն, որ ահավասիկ մեկ անգամ ևս այս հոգեպարար առիթն ընծայեց լինելու Սուրբ Էջմիածնի խորախորհուրդ կամարների ներքո, ուր դարեր շարունակ մեր պապերը աղոթել են և իրենց հոգեմտավոր ստեղծագործությամբ մեր ժողովրդի կյանքը բարձրացրել և պայծառակերպել: Ամեն անգամ, երբ գտնվում եմ Հայաստանի հողի վրա, Սուրբ էջմիածնի խորհրդի մեջ, մի քիչ ավելի եմ զորանում իմ հոգևոր առաքելությանս մեջ, որովհետև Ս. Էջմիածինը պատկանում է ամբողջ հայությանը, Հայաստանը պատկանում է ամբողջ հայությանը: Մեր հայրենիքը մեկ է, մեր Եկեղեցին մեկ է, մեր մշակույթը մեկ է, որովհետև մեր ժողովուրդը մեկ է: Այս միասնական ոգին մենք պետք է ավելի ամրապնդենք»: Արամ Ա Հայրապետն անդրադարձավ նաև Եկեղեցու, ազգի և հայրենիքի միասնականության առավել հզորացմանն ու ժողովրդի կյանքում Եկեղեցու առաքելության ընդլայնմանն ուղղված Ամենայն Հայոց Կաթողիկոսության և Մեծի Տանն Կիլիկիո Կաթողիկոսության միասնական ջանքերին: Արամ Ա Կաթողիկոսը խոսեց նաև Հայոց Ցեղասպանության ճանաչման և դրան ի խնդիր Հայոց Եկեղեցու կողմից գործադրվող ջանքերի մասին: Խոսքի ավարտին Արամ Ա Հայրապետը հայցեց Բարձրյալին` միշտ պայծառ պահել Ամենայն Հայոց Հայրապետությունը` պարգևելով բազում ազգաշեն, եկեղեցաշեն իրագործումներ: 
Նույն օրը Գարեգին Բ Ամենայն Հայոց Կաթողիկոսը և Արամ Ա Մեծի Տանն Կիլիկիո Կաթողիկոսը մասնակցեցին Հայոց Ցեղասպանության 100-րդ տարելիցին նվիրված միջոցառումները համակարգող պետական հանձնաժողովի անդրանիկ նիստին:
Մայր Աթոռ Ս. Էջմիածին      
Տեղեկատվական Համակարգ              
տնօրեն` Տ. Վահրամ քահանա Մելիքյան
 







Բաժին: Նորություններ | Դիտումներ: 704 | Ավելացրեց: Տեր_Համբարձում | Պիտակներ: Norutyunner | Հեղինակություն: 5.0/25
Որոնում կայքում


Armenian Directory
Սույն կայքի նյութերը պաշտպանված են հեղինակային իրավունքով: Մեջբերումներ անելիս հղումը կայքին պարտադիր է:
Օնլայն ընդամենը: 1
Հյուրեր: 1
Օգտվողներ: 0

Հայ Առաքելական Ս. Եկեղեցի © 2011-2013