Գլխավոր էջ | Գրանցում | Մուտք | RSS
Օրացույց
«  մայիս 2011  »
երկերեչորհինուրբշաբկիր
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031
Մուտքի եղանակը
Մուլտիմեդիա
Андраш Салаи. В Поисках реальности. pdf
Ս. Գրիգոր Նարեկացի - ՄԱՏԵԱՆ ՈՂԲԵՐՈՒԳԹԵԱՆ...
Ուխտագնացություն Ակունք գյուղի Սուրբ Կար...
Վաչե ծայրագույն վարդապետ Իգնատոսյան. Աստ...
Ռուսաստանի Դաշնության բանկերի ասոցիացիա...
Եհովայի վկաների դիտարանի քննադատություն....
Մանանա ծրագիր - «Մաքսլիբերթի»-ի անդրադար...
Սուրբ Անտոն Մեծ. Խրատներ. Ս. Էջմիածին - ...
Ձերբակալվել են այլասերված աղանդի պարագլո...
Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ամենայն Հայոց Կաթող...
Լուսինե Զաքարյան. Ուր՞ Ես Մայր Իմ mp3
Կոմիտաս Ասլամազյան. Չինար ես. mp3
Հովհաննես Գառնեցու Աղոթքները.pdf
Զորահանդեսի մասնակից հոգևորականների պարգ...
Տ. Բագրատ Եպս. Գալստանեան, Օծումն հիվանդ...
Альберти Р.Е., Эммонс М.Л.. Умейте посто...
Զքեզ աղաչեմք. Փառաւորեալ Աստուած. Վարուժ...
Եհովայի վկաներ. Նոր աշխարհի թարգմանությո...
Սուրբ Գրիգոր Նարեկացի. Մեկնություն «Երգ ...
В. Маунткасл . Организующий принцип функ...
Введение в сектоведение. В.Ю. Питанов. p...
Սևանի Վազգենյան Դպրանոց. Ընտրեալդ. mp3
Կենարար Մյուռոնի պատմությունը
Լուսինե Զաքարյան Տիրամայր mp3
Մամլո ասուլիս աղանդների կործանարար գործո...
Ովքե՞ր են խոնարհ մարդիկ
Սուրբ Գրիգոր Տաթևացի. «Հայր մերի»-ի մեկն...
Խաչի օծման արարողություն Ապարանում ( Եկե...
Ալեքսանդր Ամարյան VS Կյանքի Խոսք
ՍԲ. Պատարագ Կոմիտասյան 01 mp3
Ժամանակակից աղանդները Հայաստանում (Մորմո...
Սահակ եպս. Մաշալյան Աղոթքի մասին (Մաս 1-...
Սևանի Վազգենյան Դպրանոց Օրհնյալ է Աստված...
Որք զարդարեցին. Հովեր երգչախումբ. mp3
Մաշտոց տպագրված է 1988 թ. Անթիլիասում. p...
Սուրբ Եղիշե վարդապետ. Աստվածաբանական երկ...
Կոմիտաս Ասլամազյան. Ալ Այլուղս. mp3
Աղանդագիտարան
Կոմիտաս Վարդապետ. Մոկաց Միրզա. mp3
Վարուժան սրկ. Մարգարյանը. Արի Տէր mp3
Եզնիկ վարդապետ Պետրոսյան դոկտոր աստվածաբ...
Սբ Կիպրիանոս Կարթագենացի. Գիրք եկեղեցու ...
Շոու բիզնեսի ներկայացուցիչները քարոզում...
Աստվածաշունչ (բոլոր գրքերը) Ս. Էջմիիածին...
Юрий Валерьевич Зудов. Пятидесятничество...
ՍԲ. Պատարագ Կոմիտասյան 03 mp3
Զարմանալի պատմություններ. Հրաչ Բեգլարյան...
ՁԻԱՀ-ով հիվանդների հոգեբանական առանձնահա...
Ս. Կյուրեղ Երուսաղեմացի. Կոչումն ընծայու...
«Լեզվախոսների» խաբկանքների մասին պատմում...
Գլխավոր էջ » 2011 » մայիս » 30 » Ն.Ս.Օ.Տ.Տ. ԳԱՐԵԳԻՆ Բ ԱՄԵՆԱՅՆ ՀԱՅՈՑ ԿԱԹՈՂԻԿՈՍԻ ԽՈՍՔԸ ՀԱՅՈՑ ՑԵՂԱՍՊԱՆՈՒԹՅԱՆ 100-ՐԴ ՏԱՐԵԼԻՑԻՆ ՆՎԻՐՎԱԾ ՄԻՋՈՑԱՌՈՒՄՆԵՐԸ ՀԱՄԱԿԱՐԳՈՂ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻՆ

21:02
Ն.Ս.Օ.Տ.Տ. ԳԱՐԵԳԻՆ Բ ԱՄԵՆԱՅՆ ՀԱՅՈՑ ԿԱԹՈՂԻԿՈՍԻ ԽՈՍՔԸ ՀԱՅՈՑ ՑԵՂԱՍՊԱՆՈՒԹՅԱՆ 100-ՐԴ ՏԱՐԵԼԻՑԻՆ ՆՎԻՐՎԱԾ ՄԻՋՈՑԱՌՈՒՄՆԵՐԸ ՀԱՄԱԿԱՐԳՈՂ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻՆ


Մեծարգո Նախագահ Հայաստանի Հանրապետության, Սիրեցյալ եղբայր ի Քրիստոս Արամ Ա Կաթողիկոս Մեծի Տանն Կիլիկիո, Հանձնաժողովի հարգարժան անդամներ. Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի օրհնությունն ենք բերում Ձեզ և ողջունում այս հավաքի առիթով։ Ողջունում ենք հանձնաժողով կազմելու Հայաստանի Հանրապետության Նախագահի կարևոր այս նախաձեռնությունը, որը պիտի իրականացնի նախապատրաստական աշխատանքները՝ Հայրենիքում և Սփյուռքում արժանիորեն նշելու համար Հայոց Ցեղասպանության 100-ամյակը։ 
Հանձնաժողովը իր կազմով ներկայացնում է այսօր վերածնված կյանքը աշխարհասփյուռ մեր ժողովրդի, որ գալիքին նայում է հույսերով, լավատեսությամբ, իրատեսական ծրագրերով, որոնք խարսխված են իր ձեռքբերումների, նպատակների, նախանձախնդրության ու հանձնառությունների պատրաստակամության հիմերի վրա։ 
Անցած 100 տարիների ընթացքում, հակառակ մարդկային և նյութական կորուստների, կրած զոհողությունների, որտեղ էլ հաստատվեց մեր ժողովուրդը, իր աշխատանքով, ջանք ու վաստակով նոր կյանք կառուցեց, հասավ հաջողությունների, դիրքի, գովարժան ճանաչման։ Այս գնահատականն է նախ և առաջ վեր հառնում մեր առջև մեկ դար անց, որը պիտի հպարտություն և խրախույս դառնա մեր ժողովրդի համար ու նաև անդրադարձ` պահպանելու և զորացնելու այն հոգևոր ուժը, որով ապրել ու արարել է այդչափ կորուստներից հետո, այդչափ դժվարությունների առջև։ Միայն Աստծուն է հայտնի« թե որքան ջանք, նվիրում, համբերություն է պահանջվել, որպեսզի այսօր մեր ժողովուրդը կարողանա հաստատել, որ նույն 20-րդ դարը, որ սկսվեց իր դեմ գործված Ցեղասպանությամբ, ավարտվեց իր անկախ պետականության վերահաստատմամբ և Արցախի ազատագրմամբ։ Այս հուսառատ իրականությունը մեր ձեռքբերումների հաջորդ կարևոր հանգրվանն է, որով թևակոխել ենք 21-րդ դար և պիտի կարող և պատրաստ լինենք նոր հաղթանակների։ 
Այսօր, սիրելիներ, աշխարհը մեծ վերափոխումներ է ապրում, նաև` մարդու և ազգերի իրավունքների կարևորման ուղղությամբ։ Վերջին տասնամյակների ընթացքում բազում երկրներ, պետական կառույցներ և կրոնական ու հասարակական կազմակերպություններ ճանաչեցին Հայոց Ցեղասպանությունը՝ համոզումով, որ հայ ժողովրդի նկատմամբ արդարության վերականգնումը նույնպես էական քայլ է ավելի արդար ու խաղաղ աշխարհի կառուցման ընթացքներում։ Ցեղասպանության ճանաչման ու դատապարտման այս գործընթացում մեր ժողովուրդը նույնպես շատ ջանք է ներդրել ու պիտի շարունակի իր պայքարը, որ այն գտնի միջազգային համընդհանուր ճանաչում։ 
Մեզ բոլորիս քաջալերում է իրողությունը, որ ներկայիս Հայրենիք և Սփյուռք կապերի ամրապնդմամբ առավել արդյունավոր են Հայոց Ցեղասպանության համընդհանուր ճանաչման խնդիրները քննարկելու և աշխարհասփյուռ մեր ժողովրդի ջանքերը համախմբելու քայլերն ու նախաձեռնությունները, որոնցից է այս Հանձնաժողովի կազմումն ու նրա գործունեությունը: 
Կուզենայինք անդրադառնալ, որ Հայ Եկեղեցին իր Նվիրապետական Աթոռներով, իր բոլոր կառույցներով հետամուտ է մեր արդար դատի հաղթանակին` կարևորելով, որ խաղաղ ու բարօր աշխարհի հույսը արդարության իրագործումն է։ Դեռևս 1920 թ. Գևորգ Ե Սուրենյանց Ամենայն Հայոց Կաթողիկոսը մտավորականության առաջարկով իր շրջաբերական գրությամբ հրահանգում է նշել ապրիլի 24-ը որպես Մեծ Եղեռնի զոհերի հիշատակի օր։ Տարիներ անց Վազգեն Ա Հայրապետը Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում կանգնեցնում է Ցեղասպանության զոհերին նվիրված առաջին հուշարձանը Հայաստանում։ 2000 թ. հանձին Հռոմի Հովհաննես-Պողոս Բ երանաշնորհ Սրբազան քահանայապետի Վատիկանը ճանաչեց Հայոց Ցեղասպանությունը։ Այս տարի ևս Եկեղեցիների Համաշխարհային Խորհրդը և Եվրոպական Եկեղեցիների Կոնֆերանսը իրենց զորակցությունը հայտնելով Հայաստանյայց Առաքելական Սուրբ Եկեղեցուն, հանդես եկան համատեղ հայտարարությամբ` կոչ անելով բոլոր անդամ Եկեղեցիներին Զատկական ուղերձներում վկայակոչելու Հայոց Մեծ Եղեռնի 1.5 միլիոն անմեղ զոհերի հիշատակը: 
Հանձնաժողովի սիրելի անդամներ, հաջողություն մաղթելով մեր աշխատանքներին, աղոթք ենք մատուցում Հայոց Ցեղասպանության զոհերի անմար հիշատակին և հայցում, որ Տերը երկնային հավիտենական երանության մեջ պահի նրանց արդար, անմահ հոգիները: Թող Բարձրյալի օրհնությունը լինի աշխարհասփյուռ մեր ժողովրդի վրա ու խաղաղության երկնային շնորհները և սերը մեր Տիրոջ Հիսուս Քրիստոսի բաշխվեն աշխարհին այսօր և միշտ. ամեն: 
Մայր Աթոռ Ս. Էջմիածին 
Տեղեկատվական Համակարգ
 տնօրեն` Տ. Վահրամ քահանա
 Մելիքյան 






Բաժին: Նորություններ | Դիտումներ: 745 | Ավելացրեց: Տեր_Համբարձում | Պիտակներ: Exern | Հեղինակություն: 5.0/21
Որոնում կայքում


Armenian Directory
Սույն կայքի նյութերը պաշտպանված են հեղինակային իրավունքով: Մեջբերումներ անելիս հղումը կայքին պարտադիր է:
Օնլայն ընդամենը: 1
Հյուրեր: 1
Օգտվողներ: 0

Հայ Առաքելական Ս. Եկեղեցի © 2011-2013