Գլխավոր էջ | Գրանցում | Մուտք | RSS
Օրացույց
«  մայիս 2011  »
երկերեչորհինուրբշաբկիր
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031
Մուտքի եղանակը
Մուլտիմեդիա
Հովվի տկարություններն ու աստվածային շնոր...
Սուրբ Ներսես Շնորհալի. Մեկնություն Մատթե...
Սահակ եպս. Մաշալյան Բարի Սամարացին (տեսա...
Ամերիկյան մուլտֆիլմերի կործանարար ազդեցո...
Հայկական եկեղեցու օծում Seattle քաղաքում
Ձերբակալվել են այլասերված աղանդի պարագլո...
Սևանի Վազգենյան Դպրանոց Քրիստոս ի մեջ մե...
Սևանի Վազգենյան Դպրանոց. Հրաշափառ Աստուա...
Սուրբ Եփրեմ Ասորի. Ճառընտիր. pdf
Տեր Հովհաննես. Ինչ է Սուրբ Պատարագը
Սահակ եպս. Մաշալյան Անառակ որդու վերադար...
ՍՈՒՐԲ ԿՈՒՅՍԻ ԸՆԾԱՅՈՒՄԸ ՏԱՃԱՐԻՆ (տեսանյու...
Լուսինե Զաքարյան. Հայաստան երկիր դրախտավ...
Աստվածաշունչին պատասխանները ծողովրդի հա...
Սուրբ Մովսես Խորենացի. Աստվածաբանական եր...
Մայր Աթոռ սբ Էջմիածին. Քրիստոնեական դաստ...
Ջրօրհնեք զորամասում (Եկեղեցական կյանք)
Բողոք հոգեվորսության դեմ
Անկանիմք
Նոր տարվա եւ Սուրբ Ծննդյան ներկայացում մ...
Парадокс Человека: Новый Взгляд на Стару...
Հայ Առաքելական Սուրբ Եկեղեցու տոները. Ար...
В. Г. Тунян. Патриаршество Хримяна Ай...
Աբել արքեպիսկոպոս Մխիթարյանց. Երկերի ժո...
Կոմիտաս Ասլամազյան. Շուշիկի mp3
Խրիմյան Հայրիկ. Պապիկ և թոռնիկ. pdf
Տ. Բագրատ Եպս. Գալստանեան, Օծումն հիվանդ...
Учение Иисуса Христа об отношении к сект...
Երիտասարդական Ինտելեկտուալ խաղեր
Կոմիտաս Ասլամազյան. Չինար ես. mp3
Ամանորի եւ Սուրբ Ծննդյան տոների նախապատր...
Տէր Կիւրեղ քհն. Տալեան - Եկեղեցի եւ աղան...
Կանայք Հայ Եկեղեցում
«Բարև Երկիր» ծրագրի ուղիղ եթերում ՄԱՆԱՆԱ...
А. В. Тонконогов. Пенитенциарная сектало...
Սահակ եպիսկոպոս Մաշալյան Մահ և անմահութ...
Ս. Գրիգոր Նարեկացի. Մատյան Ողբերգության...
ИНКВИЗИЦИЯ.pdf
Ս. Հովհան Որոտնեցի «Մեկնողական-իմաստասիր...
Հովհաննես Գառնեցու Աղոթքները.pdf
ՍԻՐԱՆԿՅՈՒՆ ծրագրի հյուրն է Տեր Վահրամ քա...
Ejmiatsin bells
Меч Обоюдоострый Конспект по Сектоведен...
ՍԲ. Պատարագ Կոմիտասյան 02 mp3
Քննարկում աղանդների մասին «Բրիֆինգ» հաղո...
Նոր Կտակարան. pdf
Սահակ եպս. Մաշալյան Կանայի հարսանիքը (տե...
Սահակ եպիսկոպոս Մաշալյան Հրաշքների մասին...
ՈՍԿԵՀՈՒՌ ՍՐԲՈՒԹՅՈՒՆՆԵՐ( ռեժիսոր` ՎԱՀ...
Գեղարդավանքի երգչախումբ. Այսօր տօն է. mp...
Գլխավոր էջ » 2011 » մայիս » 30 » Ամենայն Հայոց Կաթողիկոսի ձեռամբ օծվեց Դոնի Ռոստովի Սբ. Հարություն եկեղեցին

20:39
Ամենայն Հայոց Կաթողիկոսի ձեռամբ օծվեց Դոնի Ռոստովի Սբ. Հարություն եկեղեցին


Մայիսի 29-ին Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսը մեկնեց Դոնի Ռոստով քաղաք, ուր հանդիսապետեց Սբ. Հարություն նորակառույց եկեղեցու օծման արարողությունը: 
Նորին Սրբությանն ուղեկցում էին Գեղարքունյաց թեմի առաջնորդ Տ. Մարկոս եպիսկոպոս Հովհաննիսյանը, Հայոց բանակի հոգևոր առաջնորդ Տ. Վրթանես եպիսկոպոս Աբրահամյանը, Մայր Աթոռի միաբաններ Տ. Մուշեղ վարդապետ Բաբայանը, Տ. Շահե աբեղա Անանյանը, Մայր Աթոռի տեղեկատվական համակարգի տնօրեն Տ. Վահրամ քահանա Մելիքյանը և Մայր Աթոռի միաբան սարկավագներ: Եկեղեցու օծման արարողությանը մասնակցում էին նաև Հայաստանից ժամանած ՀԲԸՄ նախագահ Պերճ Սեդրակյանը, ՀՀ գլխավոր դատախազ Աղվան Հովսեփյանը, ԱԺ պատգամավոր Սամվել Ալեքսանյանը, ՀՀ Տարածքային կառավարման փոխնախարար Վաչե Տերտերյանը, «Փյունիկ» բարեգործական հիմնադրամի նախագահ, Մայր Աթոռի բարերար Գաբրիել Ջամբարջին և գործադիր տնօրեն Լևոն Սարգսյանը, ՀԲԸՄ երևանյան գրասենյակի տնօրեն Աշոտ Ղազարյանը: 
Օդանավակայանում Նորին Սրբությանը դիմավորեցին մարզի հոգևոր դասը՝ Նոր Նախիջևանի և Ռուսաստանի հայոց թեմի առաջնորդ Տ. Եզրաս եպիսկոպոս Ներսիսյանի առաջնորդությամբ, մարզային և քաղաքային իշխանությունների ներկայացուցիչներ` գլխավորությամբ Ռոստովի մարզի փոխնահանգապետ Սերգեյ Գորբանի, ՌԴ-ում ՀՀ արտակարգ և լիազոր դեսպան Օլեգ Եսայանը, եկեղեցու բարերարներ Սահակ Կարապետյանը և Վլադիմիր Ղազարյանը, հայ համայնքի ներկայացուցիչներ, ինչպես նաև Ուկրաինայի հայոց թեմի առաջնորդ Տ. Գրիգորիս արքեպիսկոպոս Բունիաթյանը, Հարավայի Ռուսաստանի հայոց թեմի առաջնորդ Տ. Մովսես եպիսկոպոս Մովսիսյանը, Ռուսաստանի հայերի միության նախագահ Արա Աբրահամյանը: Վեհափառ Հայրապետին մատուցվեց աղ ու հաց, որից հետո Նորին Սրբությունն ուղևորվեց նորակառույց եկեղեցի: 
Ս. Հարություն եկեղեցին կառուցվել է պատմական Ս. Գրիգոր Լուսավորիչ եկեղեցու տեղում (կառուցված՝ 1783թ), որը համայնավարների կողմից քանդվել է 1965թ.: Նոր եկեղեցին կառուցվել է Կարապետյան և Ղազարյան ընտանիքների բարերարությամբ` ի հիշատակ Սահակ Կարապետյանի վաղամեռիկ որդու` Արթուր Կարապետյանի: Եկեղեցու ճարտարապետն է Միխայիլ Սարգսյանը: 
Նորակառույց եկեղեցու մատույցներում Վեհափառ Հայրապետին մեծ խանդավառությամբ, ծափողջույններով ու ծաղիկներով դիմավորեցին Ռոստովի մարզի տարբեր կողմերից ժամանած հազարավոր հայորդիներ: Նորին Սրբությունը, ուղեկցությամբ եկեղեցականաց դասի, ինչպես նաև Ռուս Ուղղափառ Եկեղեցու Ռոստովի և Նովոչերկասկի արքեպիսկոպոս Պանտելեյմոնի, հայրապետական իր օրհնությունը բաշխելով հավաքված հավատավոր հայորդիներին, թափորով առաջնորդվեց եկեղեցի, ուր սկսվեց նորակառույց տաճարի օծման արարողությունը: 
Հոգեպարար շարականներից և աղոթքներից հետո մկրտության Ս. Ավազանից բերվեց մյուռոնաթափ աղավնին, ապա Ամենայն Հայոց Կաթողիկոսը սրբալույս մյուռոնով օծեց եկեղեցու Սուրբ Սեղանը, իսկ Եզրաս, Մովսես, Մարկոս և Վրթանես Սրբազանները կատարեցին եկեղեցու տասնվեց սյուների օծումը: Օծման արարողությանը հաջորդեց Ս. Պատարագը, որը մատուցեց Գարեգին Բ Ամենայն Հայոց Կաթողիկոսը: 
Ս. Պատարագի ընթացքում Վեհափառ Հայրապետը ռուսաստանաբնակ հայորդիներին ուղղեց հայրապետական իր պատգամը: Նորին Սրբությունը փառք և գոհություն հայտնեց Աստծուն, որ մի նոր տաճար իր դռներն է բացում հավատացյալների առջև. «...Հայոց նոր աղոթավայր է վեր հառել Ռուսիո օրհնյալ հողում, որպեսզի այստեղ իրենց ստեղծագործ ընթացքով ապրող հայորդիք անմասն չմնան հայ եկեղեցիներից բաշխվող աստվածային օրհնությունից, առավել զորացնեն հոգևոր-եկեղեցական կյանքը համայնքի, և եկեղեցու շուրջը համախմբումով ամուր պահեն աստվածասիրությունը, ազգային գիտակցությունն ու հայրենանվիրումը»: Հայրապետը հորդորեց ներկա հայորդիներին աներեր պահել հավատը, զորեղ` աստվածասեր ու եկեղեցանվեր ոգին և պահպանել նախանձախնդրությունն ու հավատարմությունը հայրերի սրբազան արժեքների հանդեպ: 
Ամենայն Հայոց Կաթողիկոսը մասնավոր գնահատանք հայտնեց եկեղեցու բարերարներ Սահակ Կարապետյանին և Վլադիմիր Ղազարյանին: Ս. Հարություն եկեղեցու օծման առիթով Սահակ Կարապետյանին շնորհվեց Հայ Առաքելական Եկեղեցու բարձրագույն «Ս. Գրիգոր Լուսավորիչ» շքանշան, իսկ Վլադիմիր Ղազարյանին` «Ս. Ներսես Շնորհալի» պատվո բարձր շքանշան: Այս առիթով հրապարակվեցին նաև Հայրապետական սրբատառ կոնդակները: 
«...Այսօր առիթ ունենք բերկրաշատ հոգով ջերմ սիրո և գնահատանքի Մեր խոսքը ուղղելու Ձեզ` Դոնի Ռոստովում Ձեր հովանավորությամբ կառուցված Սուրբ Հարություն եկեղեցու օծման առիթով, որ կատարեցինք Մեր զավակների հետ միասնական աղոթասացությամբ: Հավատավոր և որդեսեր Ձեր հոգու ջերմագին փափագով, ի հիշատակ Ձեր վաղամեռիկ որդու` Արթուր Կարապետյանի, կառուցվեց եկեղեցին, որն այսուհետ օրհնություն պիտի բաշխի Ռուսաստանում ապրող Մեր ժողովրդի զավակներին: Հայրենիքում և Սփյուռքում մեր հազարավոր վանքերի ու եկեղեցիների պես Սուրբ Հարությունը ծառայելու է Մեր սիրեցյալ ժողովրդի հոգևոր կյանքի վերազարթոնքին, զորացնելու նրանց հավատարմությունը հանդեպ մեր հայրերի նվիրական ավանդները, մեր սրբազան ժառանգությունը: Ձեր օրհնյալ ընթացքով ու պանծալի գործերով, Դուք բարի օրինակ եք մատուցում հայորդյաց, ովքեր սերնդեսերունդ պիտի գնահատեն Ձեր վաստակը...», - ասվում է տիար Կարապետյանին հանձնված կոնդակում: 
«...Երկար տարիներ լինելով Ծխական Խորհրդի Ատենապետ, Դուք ազնիվ հոգով ներդրել եք Ձեր ժամանակը, ջանքերն ու կարողությունները, որպեսզի հաղթահարվեն բոլոր դժվարությունները և հայ համայնքը օրհնվի նոր եկեղեցիով: Ձեր երկարամյա, բարի սպասավորությունը և ազնիվ ընծայաբերումները հանուն ծուխի բարգավաճման ու եկեղեցու կառուցման արդարորեն բերել են Ձեզ սերն ու հարգանքը Թեմի հոգևոր սպասավորների ու հավատացելոց»՚, - նշվում է Վլադիմիր Ղազարյանին շնորհված հայրապետական կոնդակում: 
Գարեգին Բ Ամենայն Հայոց Կաթողիկոսը հայրապետական իր օրհնությունն ու գնահատանքը բերեց նաև տարածաշրջանի իշխանություններին` ի դեմս պատարագին ներկա փոխնահանգապետի և մարզի Օրենսդիր ժողովի նախագահ Վիկտոր Դերյաբկինի, ինչպես նաև Ռոստովի և Նովոչերկասկի արքեպիսկոպոս Պանտելեյմոնին, ովքեր հայ համայնքի հանդեպ բարյացակամ և ուշադիր վերաբերմունքով աջակից են համայնքի ազգային-եկեղեցական կյանքի կազմակերպմանն ու նոր ձեռքբերումների կերտմանը: Այս առիթով Վեհափառ Հայրապետը Օրհնության գիր ընծայեց Դոնի Ռոստովի քաղաքապետ Միխայիլ Չեռնիշովին` Սուրբ Հարություն եկեղեցու կառուցման սրբազան գործում բերած վաստակի համար: 
Նորին Սրբությունն օծման առիթով նորակառույց եկեղեցուն ընծայեց Մայր Աթոռ Ս. Էջմիածնից բերված «Աստվածամայրը մանկան հետ» նկար: 
Ս. Պատարագից հետո Ռոստովի հայ համայնքի կողմից կազմակերպվել էր ճաշկերույթ` ի պատիվ Ամենայն Հայոց Կաթողիկոսի: Նույն օրը երեկոյան Վեհափառ Հայրապետն իր ուղեկից շքախմբի հետ վերադարձավ Մայր Աթոռ Ս. Էջմիածին:






Բաժին: Նորություններ | Դիտումներ: 851 | Ավելացրեց: Տեր_Համբարձում | Պիտակներ: Norutyunner | Հեղինակություն: 5.0/12
Որոնում կայքում


Armenian Directory
Սույն կայքի նյութերը պաշտպանված են հեղինակային իրավունքով: Մեջբերումներ անելիս հղումը կայքին պարտադիր է:
Օնլայն ընդամենը: 1
Հյուրեր: 1
Օգտվողներ: 0

Հայ Առաքելական Ս. Եկեղեցի © 2011-2013