Գլխավոր էջ | Գրանցում | Մուտք | RSS
Օրացույց
«  մայիս 2011  »
երկերեչորհինուրբշաբկիր
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031
Մուտքի եղանակը
Մուլտիմեդիա
Գեղարդավանքի երգչախումբ. Այսօր տօն է. mp...
Քննարկում աղանդների մասին «Բրիֆինգ» հաղո...
Տէր Կիւրեղ քհն. Տալեան - Եկեղեցի եւ աղան...
Меч Обоюдоострый Конспект по Сектоведен...
Լուսինե Զաքարյան. Հայաստան երկիր դրախտավ...
Սուրբ Ներսես Շնորհալի. Մեկնություն Մատթե...
Ս. Գրիգոր Նարեկացի. Մատյան Ողբերգության...
Ձերբակալվել են այլասերված աղանդի պարագլո...
Ջրօրհնեք զորամասում (Եկեղեցական կյանք)
ՈՍԿԵՀՈՒՌ ՍՐԲՈՒԹՅՈՒՆՆԵՐ( ռեժիսոր` ՎԱՀ...
Նոր Կտակարան. pdf
ՍԲ. Պատարագ Կոմիտասյան 02 mp3
Աստվածաշունչին պատասխանները ծողովրդի հա...
Տեսանկյուն Կաթողիկոսի հրաժարականը
Սևանի Վազգենյան Դպրանոց Քրիստոս ի մեջ մե...
ՍԻՐԱՆԿՅՈՒՆ ծրագրի հյուրն է Տեր Վահրամ քա...
Հայկական եկեղեցու օծում Seattle քաղաքում
Парадокс Человека: Новый Взгляд на Стару...
Կանայք Հայ Եկեղեցում
В. Г. Тунян. Патриаршество Хримяна Ай...
Սահակ եպս. Մաշալյան Կանայի հարսանիքը (տե...
Ամանորի եւ Սուրբ Ծննդյան տոների նախապատր...
Սուրբ Եփրեմ Ասորի. Ճառընտիր. pdf
Ս. Հովհան Որոտնեցի «Մեկնողական-իմաստասիր...
«Բարև Երկիր» ծրագրի ուղիղ եթերում ՄԱՆԱՆԱ...
Կոմիտաս Ասլամազյան. Չինար ես. mp3
Տ. Բագրատ Եպս. Գալստանեան, Օծումն հիվանդ...
Սահակ եպս. Մաշալյան Անառակ որդու վերադար...
ИНКВИЗИЦИЯ.pdf
Սևանի Վազգենյան Դպրանոց. Հրաշափառ Աստուա...
Հայ Առաքելական Սուրբ Եկեղեցու տոները. Ար...
Սահակ եպիսկոպոս Մաշալյան Մահ և անմահութ...
А. В. Тонконогов. Пенитенциарная сектало...
Ամերիկյան մուլտֆիլմերի կործանարար ազդեցո...
Հովվի տկարություններն ու աստվածային շնոր...
Հովհաննես Գառնեցու Աղոթքները.pdf
Учение Иисуса Христа об отношении к сект...
Աբել արքեպիսկոպոս Մխիթարյանց. Երկերի ժո...
Սահակ եպս. Մաշալյան Բարի Սամարացին (տեսա...
Խրիմյան Հայրիկ. Պապիկ և թոռնիկ. pdf
Սահակ եպիսկոպոս Մաշալյան Հրաշքների մասին...
Բողոք հոգեվորսության դեմ
Սուրբ Մովսես Խորենացի. Աստվածաբանական եր...
Նոր տարվա եւ Սուրբ Ծննդյան ներկայացում մ...
Երիտասարդական Ինտելեկտուալ խաղեր
Անկանիմք
Տեր Հովհաննես. Ինչ է Սուրբ Պատարագը
Կոմիտաս Ասլամազյան. Շուշիկի mp3
ՍՈՒՐԲ ԿՈՒՅՍԻ ԸՆԾԱՅՈՒՄԸ ՏԱՃԱՐԻՆ (տեսանյու...
Մայր Աթոռ սբ Էջմիածին. Քրիստոնեական դաստ...
Գլխավոր էջ » 2011 » մայիս » 30 » Հիսուս Քրիստոսի Համբարձման տոն..Մայիս 17.

00:07
Հիսուս Քրիստոսի Համբարձման տոն..Մայիս 17.


(Ղուկ. ԻԴ 50-53, Գործք Ա 9-11)
«Ապա նրանց տարավ հանեց մինչև Բեթանիա և բարձրացնելով Իր ձեռքերը՝ օրհնեց նրանց: Եվ մինչ Նա օրհնում էր նրանց, բաժանվեց նրանցից և դեպի երկինք էր վերանում: Իսկ նրանք երկրպագեցին Հիսուսին և մեծ ուրախությամբ վերադարձան Երուսաղեմ» (Ղուկ. ԻԴ 50-52): Տերը նրանց Երուսաղեմից տարավ Բեթանիա և այնտեղից նրանց բարձրացրեց Ձիթենյաց լեռան գագաթը, որը Երուսաղեմի դիմաց էր՝ արևելյան կողմում: Իսկ Բեթանիան լեռան մյուս կողմում էր:«Բեթանիա» սգի ու չարչարանքների տուն է թարգմանվում: Սա խորհրդանշում է սգի ու չարչարանքների այն երկիրը, ուր ընկավ մեր բնությունը Դրախտի վայելչությունից, ուր և մահացանք՝ ինչպես Ղազարոսը: Եվ Ինքը՝ Բանն Աստված, գալով մեզ մոտ և կցուրդ լինելով մեր տրտմությանը, չարչարանքներին ու մահվանը, արտասվեց մեզ վրա, ինչպես Ղազարոսի գերեզմանի վրա, և Իր չարչարանքներով մեզ մխիթարեց ոչ միայն խոսքով, այլև Ղազարոսին հարություն տալով: Եվ ցույց տվեց, որ հանցանքից հետո արժանի ենք ողբի ու արտասուքի, և որ միայն Նա ունի կարողություն Իր անմեղությամբ ու Աստվածությամբ ազատելու մեզ չարչարանքներից, մխիթարելու տրտմությունից և հարություն տալու մեղքերի մահից: Եվ Տերը երրորդ օրը գերեզմանից հարություն առնելով՝ նաև մեզ հարություն տվեց, ինչպես Ղազարոսին, ու ազատեց սգից ու մահից և վերցնելով մեր բնությունը՝ վերացավ երկինք և խոստացավ մեզ էլ նույն տեղը տանել:
Բեթանիայից՝ Ձիթենյաց լեռան վրայից համբարձվելը ցույց է տալիս, որ Ադամի սգի տունը երկնքում ուրախության փոխվեց:Երկրորդ՝ ինչպես Բեթանիան է մոտ ներքին Երուսաղեմին, այդպես էլ ներքին աշխարհը, ուր մենք ենք բնակված, մոտ է Վերին Երուսաղեմին, և եթե կամենանք, փութով կբարձրանանք:
Երրորդ՝ որտեղ հարություն տվեց չորսօրյա մեռելին, այնտեղից էլ համբարձվեց, ինչը ցույց է տալիս, որ Ադամի չորեքնյությա բնությունը երկինք է հանում:Չորրորդ՝ ցույց է տալիս, որ մինչև Իր Երկրորդ գալուստը սգի մեջ է թողնում մեզ՝ ըստ առաքյալի խոսքի. «Եվ բոլոր նրանք, որ ուզում են աստվածպաշտությամբ ապրել Քրիստոս Հիսուսով, հալածանքների մեջ պիտի լինեն» և այս աշխարհում նեղություններ պիտի կրեն (Բ Տիմ. Գ 12): Հինգերորդ՝ Իր սիրելիներին Ձիթենյաց լեռան վրա մխիթարում է Իր համբարձումով: Վեցերորդ՝ Տերը նախքան խաչելությունը միշտ այդտեղ էր նստում և ուսուցանում աշակերտներին, այդ պատճառով էլ հարությունից հետո այդտեղից համբարձվեց, որպեսզի ցույց տա, որ նույն Տերն է:
Յոթերորդ՝ լեռան օրինակով ցույց տվեց, որ պետք է լեռան պես հեռու լինել աշխարհական գործերից, որպեսզի կարողանանք փոխվել դեպի պարարտության իմանալի լեռը: Եվ լեռան պարարտությունը ցույց է տալիս Աստվածային գթության պարարտ ողորմությունը, իսկ այդտեղից համբարձվելով ցույց տվեց, որ միշտ բաշխում է Իր ողորմությունը:
Իններորդ՝ ձիթենին նյութ է լույսի համար, որով մեզ ցույց տվեց, թե այն նյութերը, որոնք պատրաստված են բարեգործության համար, այնտեղից են իջնում մեր մեջ:Տասներորդ՝ ձիթենին մշտազարդ է, ինչից սովորում ենք, որ պետք է մշտապես բարին կատարել:Եվ այսօր՝ հարությունից քառասուն օր անց, Տերն Իր աշակերտների հետ ելնում է Ձիթենյաց լեռը, որովհետև հին ժամանակներում դեպի լեռը կանչեց Աբրահամին՝ զոհաբերելու իր Իսահակ որդուն, և Մովսեսին դեպի լեռը կանչեց, որտեղ նա աստվածային փառքը տեսավ: Նաև Եղիային կանչեց դեպի Քորեբ լեռ և հողմով ու երկրաշարժով ցույց տվեց նրան, թե մարդ որչափ կարողություն ունի Աստծուն տեսնելու: Տերը Ձիթենյաց լեռից մեծ փառքով երկինք համբարձվեց, և լուսեղեն ամպով պարուրվելով՝ ծածկեց Իր երթի շավիղը Իր երջանիկ աշակերտներից՝ ըստ Եսայի մարգարեի խոսքի. «Վերջին օրերին պիտի հայտնվի Տիրոջ լեռը, Աստծու տունը՝ լեռների գագաթներին, պիտի բարձրանա բլուրների վրա, և բոլոր հեթանոսները պիտի շարժվեն դեպի նա»: Գալու են բազում ժողովուրդներ՝ ասելով. «Եկե՜ք ելնենք Տիրոջ լեռն ու Հակոբի Աստծու տունը: Նա մեզ կսովորեցնի Իր ճանապարհները, որոնցով և կգնանք» (Եսայի Բ 23):
Ինչպես մի ժամանակ Սինա լեռան վրա դրեց օրենքների տվչության սկիզբը և այդտեղ հրեաներին պարգևեց Գրավոր օրենքը ու բնակեցրեց նրանց Երուսաղեմում, այդպես էլ այսօր Ձիթենյաց լեռան վրա տվեց Ավետարանն Իր սուրբ աշակերտների ձեռքը և փչելով նրանց վրա՝ բացահայտեց ծածկված խորհուրդները՝ ճանաչելու համար Գրքերի դժվարըմբռնելի դարձվածքների խոր, առակապատ խոսքերը, հրամայեց նրանց սփռել ու տարածել փրկության Ավետարանն ամբողջ աշխարհով մեկ և կանչել մարդկանց դեպի Վերին Երուսաղեմ, որն անմահության մայրն է: Եվ այսօր բոլոր ազգերը հավաքվում են այս սուրբ լեռան գագաթին և երկրպագում մարմնացյալ Աստծուն, Ով երևաց աշխարհում« ապրեց հավատարմությամբ և փառքով համբարձվեց դեպի Իր անճառելի Աստվածությունը: Ձիթենյաց սուրբ լեռն է բարձրյալ Աստծու ճշմարիտ տունը, որը բարձրացել է վեր, քան բոլոր լեռներն ու բլուրները՝ ոչ թե մեծությամբ, այլ Իր փառքով: Եվ ինչպես նորափոր վեմից Փրկագործի հարությունը գրավական դարձավ ամբողջ աշխարհի հարության, նույնպես և Ձիթենյաց լեռից Տիրոջ փառքով համբարձվելը սրբերի համար հաստատուն հույս եղավ, որ նրանք ևս նույն ձևով՝ արփիափայլ ամպով, սավառնելու են Վերին Երուսաղեմ:
Զաքարիա սուրբ և երջանիկ մարգարեն այս օրվա զորության մասին երգելով՝ գոչում է և հայտնում մարդկանց Կենսագործողի գալուստը Ձիթենյաց լեռան սուրբ գագաթը՝ Իր սրբված աշակերտների հետ. «Այն օրը Նրա ոտքերը պիտի կանգնեն Ձիթենյաց լեռան վրա՝ Երուսաղեմի դիմաց, արևելյան կողմը» (Զաքար. ԺԴ 4): Եվ ավելացնում է. «Ձիթենյաց լեռը պիտի պատռվի, նրա մի կեսը՝ դեպի արևելք, նրա մյուս կեսը՝ դեպի ծով. նրանց միջև շատ մեծ վիհ պիտի լինի, և լեռան մի կեսը պիտի սահի դեպի հյուսիս, մյուս կեսը՝ դեպի հարավ» (Զաքար. ԺԴ 4):Արդ՝ հոգեկիր մարգարեն տեսնում է Հիսուսին եկած Ձիթենյաց լեռան վրա՝ Իր աշակերտներով հանդերձ, քանի որ լեռը Երուսաղեմի արևելքում է: Իսկ լեռան պատռվելը խորհրդանշում է Ավետարանի տարածումը ամբողջ աշխարհով մեկ, իր երկու մասերով՝ Հին ու Նոր Կտակարաններով հանդերձ:
«Նրա մի կեսը՝ դեպի արևելք, նրա մյուս կեսը՝ դեպի ծով»:
Ծովը խորհրդանշում է Մկրտության ավազանը, արևելքը՝ Ավազանից վերստին ծնվածներն են, ովքեր աղոթքի են կանգնում դեմքով դեպի արևելք: Իսկ լեռան չորս բաժանումները՝ դեպի արևելք ու դեպի ծով, դեպի հյուսիս ու հարավ, խորհրդանշում է չորս Ավետարանները՝ ավանդված մի Տիրոջից՝ աշխարհի չորս կողմերում ավետարանելու համար:
Իսկ այն, որ Տերը լեռան գագաթ բարձրացրեց Իր աշակերտներին, երեք պատճառ ունի: Նախ՝ ինչպես Եղիան Եղիսեեի աչքի առջև լեռան գագաթից երկինք վերացավ, նույնպես և Քրիստոս լեռան գագաթից բարձրացավ, որպեսզի տեսնեն աշակերտները և իմանան, որ դեպի երկինք համբարձվեց:
Ցույց տվեց նաև, թե ով կամենում է Քրիստոսի ետևից երկինք գնալ, պետք է թողնի աշխարհի հաճույքները և մարմնով առաքինության լեռը բարձրանա, իսկ մտքով միշտ վերինը խորհի, ուր Քրիստոս է նստած՝ Հոր աջ կողմում:
Ինչպես Մովսեսը լեռան գագաթին հին Իսրայելի օրենսդիրը դարձավ, նույնպես և աշակերտները լեռան գագաթին օրենսդիր դարձան ամբողջ աշխարհի՝ նոր Իսրայելի համար:
ՙԵվ բարձրացնելով իր ձեռքերը՝ օրհնեց նրանց՚:
Տերը բարձրացնելով օրհնեց նրանց այն ձեռքերով, որոնցով ստեղծեց առաջին մարդուն, որպեսզի վերցնի առաջին անեծքի դատակնիքը, աճեցնի ու բազմացնի փրկության Ավետարանը: Նաև երկնաստեղծ ձեռքերով առաքյալներին ձեռնադրեց և այդ օրը նրանց կաթողիկոսներ դարձրեց:
Առաքյալները դպիր դարձան ժողովրդին սպասավորելով (տե՜ս Մատթ. Ժ 5): Ջահընկալ դարձան այն ժամանակ, երբ Տերը նրանց ասաց. «Դո՜ւք եք աշխարհի լույսը» (Մատթ. Ե 14): Տերը նրանց սարկավագներ կարգեց, երբ պատվիրեց հիվանդներին օծել (տե՜ս Մարկ. Զ 13): Իսկ քահանա կարգեց, երբ թույլ տվեց արտի առաջին պտղից ուտել (տե՜ս Մատթ. ԺԲ 1), որը միայն քահանաներն էին ուտում: Ապա Իր հարությունից հետո Սուրբ Հոգին փչելով նրանց վրա՝ նրանց եպիսկոպոսներ դարձրեց: Այնուհետև տանելով Ձիթենյաց լեռ և ամեն ինչ լիապես շնորհելով՝ նրանց դարձրեց կաթողիկոսներ ու պատրիարքներ: Այն պատճառով, որ Հիսուս աշակերտներին Ձիթենյաց լեռան վրա կաթողիկոս դարձրեց, Եկեղեցում կարգ հաստատվեց, որ քահանայապետը չպետք է օրհնի մեկ այլ քահանայապետի՝ իրենից հետո իրեն փոխարինելու համար, ինչպես Հին ուխտում էր, այլ իր այս աշխարհից փոխվելուց հետո եպիսկոպոսները օրհնեն նոր քահանայապետին: Տերն օրհնելով առաքյալներին Իր աջով՝ նրանց աջը ևս հաստատեց օրհնության համար, որպեսզի նույն օրհնությունն ու աստիճանը միմյանց փոխանցեն:
Սակայն խորհրդական ավանդության կատարումը ի հայտ չեկավ մինչև Պենտեկոստեն, քանի որ նրանք տակավին թերի էին մինչև Սուրբ Հոգու ընդունելը: Այդ պատճառով էլ Տերը նրանց պատվիրում է՝ ասելով.
«Նստեցե՜ք Երուսաղեմ քաղաքում, մինչև որ երկնքից զորությամբ զգեստավորվեք» (Ղուկ. ԻԴ 49):
Այդ պատճառով, այսօր, հոգևորականին նախ աստիճանն են տալիս և հետո միայն օծում սուրբ մեռոնով: Նույնպես և մեր Տերը նախ ձեռքերը բարձրացնելով օրհնեց նրանց՝ տալով իշխանություն, և հետո առաքեց Սուրբ Հոգին Վերնատուն և օծեց նրանց:
Տեսնենք նաև, թե ինչո՞ւ Տերը բարձրացրած ձեռքերով երկինք համբարձվեց՝ ըստ այս խոսքի. «Բարձրացնելով իր ձեռքերը, օրհնեց նրանց»: Տերը դրանով ոչ միայն աշակերտներին օրհնեց, այլև նրանց հետևողներին և նրանցից հետո եկողներին: Երկրորդ՝ սովորեցրեց, որ աղոթելիս այդպես բարձրացնենք մեր ձեռքերը դեպի Նա: Երրորդ՝ երկու ձեռքերը վեր բարձրացնելը ցույց է տալիս, որ Տերը կապել է սատանայի ձեռքերը, որոնցից մեկը բռնությունն է, իսկ մյուսը՝ խաբեությունը, որպեսզի նա մեզ այլևս կորստյան չմատնի: Չորրորդ՝ ցույց է տալիս, որ արդարների ու մեղավորների հոգիները, որ հանեց դժոխքից, Իր վեր բարձրացրած բազուկներով հանում է երկինք, և այլևս դժոխքը չի լինելու հոգիների բնակության տեղ:
«Եվ մինչ նա օրհնում էր նրանց, բաժանվեց նրանցից»:
Բաժանվեց, այսինքն՝ հեռացավ, որպեսզի աշակերտները մանուկների նման չկախվեն Իր պարանոցից ու հանդերձներից, ինչպես Եղիսեեն բռնեց Եղիայի վերարկուից:
«Եվ դեպի երկինք էր վերանում»:
Ըստ այն խոսքի, թե. «Համբարձվեց Աստված օրհնությամբ» (Սաղմ. ԽԶ 6): Եվ «Գործք առաքելոցում» էլ նույնն է ասում. «Եվ երբ այս խոսքերն ասաց, մինչ նրանք դեռ նայում էին, երկինք վերացավ» (Գործք Ա 9): Տերն այդպես արեց, որպեսզի աշակերտները պարզորոշ տեսնեն Իր համբարձվելը, քանի որ հարության ավարտը տեսան նշաններով, բայց հարության սկիզբը չտեսան, իսկ համբարձվելիս սկիզբը տեսան, իսկ ավարտը՝ ոչ, և Հիսուսի երկինք գնալու մասին հրեշտակներից իմացան. «Այս Հիսուս, որ ձեր միջից երկինք վերացավ, պիտի գա նույն ձևով, ինչպես տեսաք Նրա երկինք գնալը» (Գործք Ա 11):
«Եվ ամպը նրան ծածկեց նրանց աչքերից» (Գործք Ա 9):
Ամպը եկավ, որպեսզի Տիրոջ համբարձումը ծածկի առաքյալների աչքերից: Նաև որպեսզի կատարվի Դավթի մարգարեությունը. «Երթևեկում է Նա ամպերի մեջ և շրջում հողմերի թևերին» (Սաղմ. ՃԳ 3):
Դարձյալ՝ Աստված միշտ ամպով էր երևում, ինչպես Սինա լեռան վրա և Հոբի հետ խոսելիս: Թաբոր լեռան վրա ևս ամպով երևաց: Նաև՝ լուսեղեն ամպով գալու է դատաստան անելու՝ ըստ հրեշտակների խոսքի. «Պիտի գա նույն ձևով, ինչպես տեսաք Նրա երկինք գնալը» (Գործք Ա 11):
Վերջին օրը նաև արդարները պիտի ամպով վերանան երկինք, ինչպես ասում է առաքյալը. «Ապա և մենք, որ կենդանի մնացած պիտի լինենք, նրանց հետ միասին պիտի հափշտակվենք, տարվենք ամպերի վրայից Տիրոջ առաջ օդում և այդպես մշտապես Տիրոջ հետ պիտի լինենք» (Ա Թես. Դ 16):
«Եվ մինչ Նա պատվերներ էր տալիս աշակերտներին, բաժանվեց նրանցից և դեպի երկինք էր վերանում» (հմմտ. Ղուկ. ԻԴ 51):
Դրանով կատարվեց Դավթի մարգարեությունը.« «Աստված բարձրացավ օրհնությամբ, և մեր Տերը՝ շեփորի ձայնով: Սաղմո՜ս երգեցեք մեր Աստծուն, սաղմո՜ս երգեցեք մեր Թագավորին» (Սաղմ. ԽԶ 6-8):
Եվ Ինքը՝ Տերն է ասում. «Արդ՝ ոչ ոք երկինք չի ելել, եթե ոչ Նա, որ իջավ երկնքից՝ Մարդու Որդին, որ երկնքից էր» (Հովհ. Գ 13), կամ՝ «Իսկ արդ, եթե տեսնեք Մարդու Որդուն բարձրանալիս այնտեղ, ուր առաջ էր» (Հովհ. Զ 63), նաև. «Ելա Հորից և եկա աշխարհ. դարձյալ թողնում եմ աշխարհը և գնում Հոր մոտ» (Հովհ. ԺԶ 28): Եվ ինչպես Հովնանը եղավ օրինակը Փրկչի թաղման ու հարության, այդպես էլ Ենոքն ու Եղիան եղան օրինակը Նրա համբարձման:
Երբ անճառելի և մարմնացած Լույսը վերանում էր երկինք, և երջանիկ սուրբ առաքյալները զարմացած նայում էին, ամպը ծածկեց փառքերի Տիրոջը նրանց աչքից, ինչպես Սինա լեռան վրա եբրայեցիների բանակի հետ խոսելիս ամպը, մեգն ու մառախուղը, շրջապատելով ծածկել էին լեռը (տե՜ս Ելք ԺԹ 16): Կամ՝ երբ Տերը իջնում էր Վկայության խորանի վրա, ամպը ծածկում էր այն, իսկ Հոբի հետ ամպի ու մրրիկի միջից էր խոսում: Մարգարեն ասում է. «Ցածրացրեց Նա երկինքն ու իջավ, և Նրա ոտքերի տակ մառախուղ էր՚ (Սաղմ. ԺԷ 10), նաև՝ ՙԱմպ և մեգ է շուրջը Նրա» (Սաղմ. ՂԶ 2), կամ՝ «Երթևեկում է Նա ամպերի մեջ և շրջում հողմերի թևերին» (Սաղմ. ՃԳ 3):
Աշակերտները վեր նայելով զարմանում էին արփիահրաշ ու գերազանց երևույթի վրա, որ համատարած անհպելի Լույսը շրջապատելով պարուրել էր Ձիթենյաց լեռան սուրբ գագաթը և արփիահրաշ, անշիջանելի Լույսը ծածկվելով թաքնվում էր ոսկեճաճանչ արեգակի ճառագայթներից, քանի որ երրորդ ժամն էր: Եվ երանելի առաքյալները զարմացել էին այս նորասքանչ ու հրաշալի տեսիլքի վրա, քանզի այդ լույսը ավելի գերազանց էր, քան այն լույսը, որ տեսել էին Թաբոր լեռան վրա, և էլ ավելի արփիագեղ, քան այն, որ երևացել էր մի ժամանակ Մովսեսին Սինա լեռան վրա, և առավել քան այն, որ երևացել էր Եղիային Քորեբ լեռան վրա: 
«Ահա նրանց երևացին սպիտակ զգեստների մեջ երկու մարդիկ» (Գործք Ա 10):
Սրանք երկու զորավարներ են անմարմինների զորքերից. Միքայելը, ով հնում միջնորդ ու սպասավոր էր, և Գաբրիելը, ով նորում էր կարգավորող ու սպասավոր: Նրանք մի ժամանակ երևացին Աբրահամին Աստծու անժամանակ Խոսքի հետ միասին, իսկ հետո՝ նաև յուղաբեր կանանց, սուրբ գերեզմանի մոտ: Իսկ այսօր այստեղ գալով հայտնեցին աշակերտներին օրվա խորհրդի և զորության մասին, քանի որ սուրբ զորությունները Տիրոջ անբավելի տերության սպասավոր են՝ ըստ գրքերի. «Օրհնեցե՜ք Նրան, Նրա բոլո՜ր հրեշտակներ, օրհնեցե՜ք Նրան, Նրա բոլո՜ր զորություններ» (Սաղմ. ՃԽԸ 2), կամ՝ «Հուր և կարկուտ, ձյուն և սառնամանիք, հողմ ու մրրիկ, դուք, որ Նրա խոսքն եք կատարում» (Սաղմ. ՃԽԸ 8), նաև՝ «Ով Իր հրեշտակներին հոգիներ արեց և Իր պաշտոնյաներին՝ կիզիչ հուր» (Սաղմ. ՃԳ 4): «Նրա փառքը ծածկեց երկինքը, Նրա օրհնությամբ լցվեց երկիրը» (Ամբակ. Գ 3):
Փրկագործին սպասավորներ և պաշտոնյա էին սուրբ հրեշտակները: Ովքեր երջանիկ կանանց ավետարանեցին Փրկչի հարությունը, այսօր ավետիս են տալիս բոլոր աշակերտներին՝ ասելով. «Այս Հիսուս, որ ձեր միջից երկինք վերացավ, պիտի գա նույն ձևով, ինչպես տեսաք Նրա երկինք գնալը» (Գործք Ա 11), այսինքն՝ Աստվածությամբ միացած մարմնով:
«Իսկ նրանք երկրպագեցին Հիսուսին և մեծ ուրախությամբ վերադարձան Երուսաղեմ»:
Սուրբ առաքյալները, մեծ ուրախությամբ երկրպագելով, վերադարձան Երուսաղեմ՝ միաբան ու միակրոն, ակնկալելով խոստացված ավետիսը և սպասելով Սուրբ Հոգու գալստյանը:
Հարց. -Եղիսեեն տրտում էր իր վարդապետի վերանալու պատճառով և իր հագուստները պատռելով երկու կես արեց (տե՜ս Դ Թագ. Բ 12), իսկ սրանք ինչո՞ւ ուրախությամբ վերադարձան:
Պատասխան. -Եղիան մարդ էր և վերանալուց հետո այլևս իր աշակերտների հետ լինել չէր կարող, իսկ Հիսուս Աստված է անվայրափակ և ամփոփված չէ միայն մի տեղում. թեպետ վերացավ, սակայն միշտ աշակերտների հետ է՝ համաձայն Իր խոստման. «Ահա Ես ձեզ հետ եմ բոլոր օրերում՝ մինչև աշխարհի վախճանը» (Մատթ. ԻԸ 20), այդ պատճառով էլ նրանք ուրախ էին:
Ուրախացան, քանզի Ում հրեաները նախատելով խաչեցին ու սպանեցին, Նրան տեսան այդպիսի փառքով վերանալիս: Ուրախ էին, քանի որ Տերն ասաց. «Եթե գնամ և ձեզ համար էլ տեղ պատրաստեմ, դարձյալ կգամ և ձեզ կվերցնեմ Ինձ մոտ, որպեսզի ուր Ես լինեմ, դուք ևս այնտեղ լինեք» (Հովհ. ԺԴ 2-3): Ուրախ էին, քանի որ ակնկալում էին Սուրբ Հոգու գալուստը՝ ըստ այս խոսքի. «Եթե Ես չգնամ, Մխիթարիչը ձեզ մոտ չի գա. իսկ եթե գնամ, Նրան կուղարկեմ ձեզ մոտ» (Հովհ. ԺԶ 7):
«Եվ միշտ տաճարում էին, գովաբանում և օրհնաբանում էին Աստծուն» (Ղուկ. ԻԴ 53):
Ասված է. «Եվ երբ քաղաք մտան, բարձրացան վերնատունը, որտեղ և բնակվում էին» (Գործք Ա 13): Առաքյալները սնվելու և քնելու համար էին Վերնատուն գնում, իսկ աղոթքի և վարդապետելու ժամերին տաճարում էին լինում և գովաբանում տնօրինության ամբողջ խորհուրդը՝ սկսած ծնունդից մինչև խաչը, հարությունը և համբարձումը, և օրհնում էին Հայր Աստծուն՝ Որդու Առաքողին, և Ամենասուրբ Հոգուն՝ ակնկալելով Նրա գալուստը:






Բաժին: Եկեղեցական տոներ | Դիտումներ: 1338 | Ավելացրեց: Տեր_Համբարձում | Պիտակներ: Hambardzman ton | Հեղինակություն: 5.0/10
Որոնում կայքում


Armenian Directory
Սույն կայքի նյութերը պաշտպանված են հեղինակային իրավունքով: Մեջբերումներ անելիս հղումը կայքին պարտադիր է:
Օնլայն ընդամենը: 1
Հյուրեր: 1
Օգտվողներ: 0

Հայ Առաքելական Ս. Եկեղեցի © 2011-2013