Գլխավոր էջ | Գրանցում | Մուտք | RSS
Օրացույց
«  մայիս 2011  »
երկերեչորհինուրբշաբկիր
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031
Մուտքի եղանակը
Մուլտիմեդիա
Զորահանդեսի մասնակից հոգևորականների պարգ...
Андраш Салаи. В Поисках реальности. pdf
Կոմիտաս Ասլամազյան. Ալ Այլուղս. mp3
Ձերբակալվել են այլասերված աղանդի պարագլո...
Խաչի օծման արարողություն Ապարանում ( Եկե...
Ովքե՞ր են խոնարհ մարդիկ
Սուրբ Գրիգոր Նարեկացի. Մեկնություն «Երգ ...
Աստվածաշունչ (բոլոր գրքերը) Ս. Էջմիիածին...
Ժամանակակից աղանդները Հայաստանում (Մորմո...
Юрий Валерьевич Зудов. Пятидесятничество...
Ս. Կյուրեղ Երուսաղեմացի. Կոչումն ընծայու...
Տ. Բագրատ Եպս. Գալստանեան, Օծումն հիվանդ...
Введение в сектоведение. В.Ю. Питанов. p...
Սուրբ Եղիշե վարդապետ. Աստվածաբանական երկ...
Կոմիտաս Վարդապետ. Մոկաց Միրզա. mp3
Ալեքսանդր Ամարյան VS Կյանքի Խոսք
Ուխտագնացություն Ակունք գյուղի Սուրբ Կար...
Լուսինե Զաքարյան. Ուր՞ Ես Մայր Իմ mp3
Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ամենայն Հայոց Կաթող...
Մամլո ասուլիս աղանդների կործանարար գործո...
Սբ Կիպրիանոս Կարթագենացի. Գիրք եկեղեցու ...
Եհովայի վկաներ. Նոր աշխարհի թարգմանությո...
Կոմիտաս Ասլամազյան. Չինար ես. mp3
Ռուսաստանի Դաշնության բանկերի ասոցիացիա...
Լուսինե Զաքարյան Տիրամայր mp3
Շոու բիզնեսի ներկայացուցիչները քարոզում...
Հովհաննես Գառնեցու Աղոթքները.pdf
Альберти Р.Е., Эммонс М.Л.. Умейте посто...
Վաչե ծայրագույն վարդապետ Իգնատոսյան. Աստ...
Աղանդագիտարան
ՍԲ. Պատարագ Կոմիտասյան 03 mp3
Սևանի Վազգենյան Դպրանոց Օրհնյալ է Աստված...
Եհովայի վկաների դիտարանի քննադատություն....
Դպրոցական միջին տարիքի աշակերտների քրիստ...
Ս. Գրիգոր Նարեկացի - ՄԱՏԵԱՆ ՈՂԲԵՐՈՒԳԹԵԱՆ...
Սուրբ Անտոն Մեծ. Խրատներ. Ս. Էջմիածին - ...
ՍԲ. Պատարագ Կոմիտասյան 01 mp3
Որք զարդարեցին. Հովեր երգչախումբ. mp3
«Լեզվախոսների» խաբկանքների մասին պատմում...
Զքեզ աղաչեմք. Փառաւորեալ Աստուած. Վարուժ...
Զարմանալի պատմություններ. Հրաչ Բեգլարյան...
Կենարար Մյուռոնի պատմությունը
Սուրբ Գրիգոր Տաթևացի. «Հայր մերի»-ի մեկն...
Մանանա ծրագիր - «Մաքսլիբերթի»-ի անդրադար...
Սևանի Վազգենյան Դպրանոց. Ընտրեալդ. mp3
Սահակ եպս. Մաշալյան Աղոթքի մասին (Մաս 1-...
ՁԻԱՀ-ով հիվանդների հոգեբանական առանձնահա...
Եզնիկ վարդապետ Պետրոսյան դոկտոր աստվածաբ...
Մաշտոց տպագրված է 1988 թ. Անթիլիասում. p...
Վարուժան սրկ. Մարգարյանը. Արի Տէր mp3
Գլխավոր էջ » 2011 » մայիս » 29 » ԳՆՈՍՏԻՑԻԶՄ

17:53
ԳՆՈՍՏԻՑԻԶՄ


Հուն. γνω~σις (գնոսիս) –գիտելիք, իմացություն, ճանաչողություն], կրոն ափիլիսոփայական (թեոսոֆիական) համակարգերի ամբողջություն: Ծագել է Ք. ծ. հ. I–II դդ. հեթանոս. Տարբեր կրոնների ու հույն փիլիսոփաների ուսմունքների խառնուրդից, մուտք գործել քրիստոնեության մեջ, փորձելով քրիստ. Ուսմունքը միացնել Արևելքի դիցաբանության, հեթանոսության, վաղքրիստ. հերետիկոս. վարդապետությունների, հելլենիզմի, պլատոնականության, նորպլատոնականության և նորպյութագորականության գաղափարների հետ: Նախաքրիստ. գնոստիկականության հիմքում ընկած էին տարբեր ժողովուրդների կրոն., տիեզերաբան. և մարդաբան. գաղափարները, նորպլատոնականությունը, մովսիսականությունը: Քրիստ. Գ., որի կենտրոնը Ասորիքն էր, ընդունել է քրիստ. որոշ դրույթներ, բայց՝ հեթանոս. ըմբռնմամբ, մերժել Հին կտակարանը և դրանով՝ քրիստոնեության պատմ. հողը: Գ. բաժանվում է երկու մեծ խմբի՝ անանուն գնոստիկականություն [կոչվում է նաև օֆիտականություն, նախաշականություն (օձապաշտություն), հետևորդների մի մասը՝ պերատներ և այլն], որը չունի հիմնադիրներ, մարգարեներ, փիլիսոփաներ և դպրոցներ: Երկրորդ խումբը գնոստիկյան դպրոցներն են: Հայտնի են Մենանդրոսի, Սատորնիլոսի, Բասիլիդեսի, Վալենտինոսի, Կարպոկրատեսի և այլոց դպրոցները, որոնք ներկայացնում էին Գ-ի առավել զարգացած համակարգերը: Գնոստիկյան տարաբնույթ հոսանքների, ուղղությունների, ուսմունքների, դպրոցների մեջ ընդհանուրն այլաբանության եղանակով (հիմնականում մտահայեցական փիլիսոփայության վերածված քրիստոնեության այլափոխման ճանապարհով) կատարյալ իմաստությունը (գնոսիսը) գտնելու ձգտումն էր, որը ձեռք է բերվում «հայտնության» միջոցով և մարդուն ցույց տալիս «փրկության» ուղին:  Գնոստիկականության հիմն. Գաղափարներն ընդհանուր գծերով հանգում են հետևյալին. գնոստիկյան վարդապետությունն ընդունում էր հոգեկան նախասկզբի անճանաչելիությունը, որը հակադրում էր նյութականին՝ «չարի» աղբյուրին: Առաջ է քաշվում չարի և բարուդուալիստական ուսմունքը: Քրիստ. Փրկության գաղափարը փոխվում է և վերածվում հոգին նյութից ազատվելու վարդապետության: Հոգին և մարմինը բացարձակապես հակադրվում են և դառնում միմյանց դեմ կանգնած տիեզեր. ուժեր: Գլխ. հարցը, որ զբաղեցրել է գնոստիկյաններին, այն է, թե ինչպես է հոգին կամ երկնային կայծն ընկել ու բանտարկվել այս գռեհիկ նյութ. աշխարհի մեջ և ինչպես կարող է կրկին ազատվել: Հոգին սկիզբ է առել միանգամայն այլ տեղում, հավերժական մի աշխարհում, մի ուրիշ աստծո լուսավոր բնակատեղիում, քանզի այս սխալաշատ, նյութ. և անկատար աշխարհը, բարձրագույն աստծո գործը չէ: Աշխարհի ստեղծողն ու օրենսդիրը (կամ տիեզերաստեղծ զորությունը) Դեմիուրգն է՝ հրեաների աստվածը, որը տարբեր է անծանոթ, բարձրագույն աստծուց: Դեմիուրգը Հին կտակարանի ներկայացուցիչն է, իսկ բարձրագույն աստվածը՝ Նոր կտակարանի: Աստվածայինը նյութից ազատելու համար անծանոթ աստվածը երկիր է ուղարկում մի փրկչի, որն իրականացնում է հոգևորի և նյութականի, բարու և չարի վերջն. բաժանումը: Գնոստիկյանները, տարանջատելով բացարձակ բարձրագույն աստծուն և տիեզերքն ու նյութ. աշխարհը ստեղծող հրեաների աստծուն՝ Դեմիուրգին, իրարից բաժանել են նաև գնոսիոսի Քրիստոսին և պատմ. Հիսուսին: Ազատարար կամ փրկիչ էոնը (զորությունը) Քրիստոսն է, իսկ պատմ. Հիսուսը տարբեր է նրանից: Էոնը Հիսուսի (այսինքն աստվածայինը՝ նյութականի) հետ միանում է միայն ժամանակավորապես (մկրտության ժամանակ և նրանից հեռանում է մահից առաջ), այլ կերպ ասած՝ երկրային Հիսուսը երկնային փրկչի երկրային երևույթն է, որ պետք է մարմին ընդուներ՝ տեսանելի դառնալու համար: Այդ պատճառով էոնը Մարիամի միջով անցնում է ինչպես ջուրը խողովակի, առանց նյութի հետ առնչվելու կամ նրանով պղծվելու: Այստեղից բխում էր գնոստիկյանների դոկետիզմը (տես Երևութականություն): Նրանք չեն ընդունել Քրիստոսի մարմնացումը և իրական մարդ լինելը. Նրան հատկացվել է գերմարդկային բնություն և երևութական մարմին, ուստի Քրիստոսի ծնունդը, կյանքը, չարչարանքները, խաչելություն ու մահը համարել են երևութական: Չեն ընդունել զգայական նշանների կամ նյութ. առարկաների հետ կապված խորհուրդները, պայքարել են հատկապես խաչի պաշտամունքի դեմ: Գնոստիկյանները մերժել են նախն. քրիստոնեության գաղափարները, ապագայի կամ հանդերձյալ կյանքի ակնկալությունները, ինչպես Քրիստոսի վերջին գալուստը, մեռելների հարությունը, Քրիստոսի հազարամյա թագավորությունը ևն: Ամեն բանի վերջը հոգու ազատությունն է նյութից և տանջանքներից, նյութը պետք է ոչնչանա և ճգնության միջոցով կամ սանձարձակությամբ արհամարհվի: Դա հանգեցրել է ծայրահեղ դրսևորումների՝ բարոյականության մեջ. կա՜մ անհեթեթության հասնող խանդավառ ճգնական կյանք, կա՜մ սանձարձակություն և կենցաղային բոլոր օրենքների ու կանոնների ժխտում: Գ. ժամանակի ընթացքում մոտեցել է քրիստոնեությանը, այդ գործում կարևոր դեր են խաղացել Մարկիոնը (II դ.), Տատիանոսը (II դ.), Բարդայծան Եդեսացին (II–III դդ.) և ուր.: Գ-ի գլխ. վտանգը քրիստ. եկեղեցու համար այն էր, որ ներխուժելով քրիստոնեություն, փորձել է քայքայել քրիստ. Եկեղեցին ներսից, փոխել նրա բնույթը, մանավանդ նրա փրկագործության գաղափարը, Փրկչի ավետարանական ուսմունքը և այն վերածել մասամբ տիեզերաստեղծ. առասպելների, մասամբ էլ՝ հուն. կրոնաիմաստասիր. աշխարհայացքի: Բացի այդ, գնոստիկյանները, զգալի քանակությամբ գրականություն ստեղծելով, իրենց ուսմունքը լայնորեն տարածել են քրիստ. համայնքներում: Եկեղեցին երկարատև և անզիջում պայքար է սկսել գնոստիկյան աղանդավորների դեմ՝ ստեղծելով իր առաջին աստվածաբան. դպրոցները, հրապարակ հանելով նրանց գաղափարների դեմ ուղղված բազմաժանր ու ծավալուն գրականություն, որտեղից էլ հիմնականում իմանում ենք գնոստիկյանների վարդապետության մասին (նրանց ստեղծած գրականությունը եկեղեցին ոչնչացրել էր): Միայն 1945-ին Վերին Եգիպտոսի Խենոբոսկիոն գյուղում հայտնաբերվել են III դ. գնոստիկյան 44 ձեռագիր երկեր: Գ-ի ծաղկման շրջանում՝ III դ., գնոստիկյան գաղափարները սակավաթիվ հետևորդներ են ունեցել Հայաստանում: Գնոստիկյան աղանդները կամ նրա հիմքի վրա ստեղծվածները Հայաստան են մուտք գործել ավելի ուշ՝ IV–V դդ.: Հիշատակելի են բորբորիտների, մծղնյաների, պավլիկյանների աղանդները, տարածված էին նաև եվստաթիոսականների՝ Սեբաստիայի հայազգի եպիսկոպոս Եվստաթեոսի անվան հետ կապված անապատական շարժումը, որն իր վարդապետության մեջ ներառել էր գնոստիկյան առանձին գաղափարներ: Հավանաբար որոշ տարածում է ունեցել մարկիոնականությունը: Թերևս այդ է պատճառը, որ Մարկիոնի ուսմունքի քննադատությանը Եզնիկ Կողբացին իր «Եղծ աղանդոց»-ում առանձին գլուխ է նվիրել: Ենթադրվում է, որ գնոստիկյան է եղել Ղազար Փարպեցու հիշատակած «Հայոց աշխարհի աղանդը»:






Բաժին: Ընդհանուր եկեղեցու պատմություն | Դիտումներ: 1603 | Ավելացրեց: Տեր_Համբարձում | Պիտակներ: Gnosticizm | Հեղինակություն: 5.0/28
Որոնում կայքում


Armenian Directory
Սույն կայքի նյութերը պաշտպանված են հեղինակային իրավունքով: Մեջբերումներ անելիս հղումը կայքին պարտադիր է:
Օնլայն ընդամենը: 1
Հյուրեր: 1
Օգտվողներ: 0

Հայ Առաքելական Ս. Եկեղեցի © 2011-2013