Գլխավոր էջ | Գրանցում | Մուտք | RSS
Օրացույց
«  մայիս 2011  »
երկերեչորհինուրբշաբկիր
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031
Մուտքի եղանակը
Մուլտիմեդիա
Սահակ եպիսկոպոս Մաշալյան Հրաշքների մասին...
Սևանի Վազգենյան Դպրանոց Քրիստոս ի մեջ մե...
Նոր Կտակարան. pdf
Աբել արքեպիսկոպոս Մխիթարյանց. Երկերի ժո...
ՍԻՐԱՆԿՅՈՒՆ ծրագրի հյուրն է Տեր Վահրամ քա...
Տեսանկյուն Կաթողիկոսի հրաժարականը
Ջրօրհնեք զորամասում (Եկեղեցական կյանք)
Գեղարդավանքի երգչախումբ. Այսօր տօն է. mp...
Սահակ եպս. Մաշալյան Բարի Սամարացին (տեսա...
Սուրբ Մովսես Խորենացի. Աստվածաբանական եր...
Սուրբ Եփրեմ Ասորի. Ճառընտիր. pdf
«Բարև Երկիր» ծրագրի ուղիղ եթերում ՄԱՆԱՆԱ...
А. В. Тонконогов. Пенитенциарная сектало...
Հայկական եկեղեցու օծում Seattle քաղաքում
Ամանորի եւ Սուրբ Ծննդյան տոների նախապատր...
Ս. Գրիգոր Նարեկացի. Մատյան Ողբերգության...
Հովվի տկարություններն ու աստվածային շնոր...
Ամերիկյան մուլտֆիլմերի կործանարար ազդեցո...
Նոր տարվա եւ Սուրբ Ծննդյան ներկայացում մ...
Մայր Աթոռ սբ Էջմիածին. Քրիստոնեական դաստ...
Բողոք հոգեվորսության դեմ
Անկանիմք
ИНКВИЗИЦИЯ.pdf
Քննարկում աղանդների մասին «Բրիֆինգ» հաղո...
Меч Обоюдоострый Конспект по Сектоведен...
Կանայք Հայ Եկեղեցում
Ս. Հովհան Որոտնեցի «Մեկնողական-իմաստասիր...
Парадокс Человека: Новый Взгляд на Стару...
Ձերբակալվել են այլասերված աղանդի պարագլո...
Սահակ եպիսկոպոս Մաշալյան Մահ և անմահութ...
Կոմիտաս Ասլամազյան. Շուշիկի mp3
Սուրբ Ներսես Շնորհալի. Մեկնություն Մատթե...
Երիտասարդական Ինտելեկտուալ խաղեր
Սահակ եպս. Մաշալյան Անառակ որդու վերադար...
В. Г. Тунян. Патриаршество Хримяна Ай...
Տեր Հովհաննես. Ինչ է Սուրբ Պատարագը
Ejmiatsin bells
Տ. Բագրատ Եպս. Գալստանեան, Օծումն հիվանդ...
ՈՍԿԵՀՈՒՌ ՍՐԲՈՒԹՅՈՒՆՆԵՐ( ռեժիսոր` ՎԱՀ...
ՍԲ. Պատարագ Կոմիտասյան 02 mp3
Լուսինե Զաքարյան. Հայաստան երկիր դրախտավ...
Կոմիտաս Ասլամազյան. Չինար ես. mp3
Հայ Առաքելական Սուրբ Եկեղեցու տոները. Ար...
Տէր Կիւրեղ քհն. Տալեան - Եկեղեցի եւ աղան...
Учение Иисуса Христа об отношении к сект...
Աստվածաշունչին պատասխանները ծողովրդի հա...
Խրիմյան Հայրիկ. Պապիկ և թոռնիկ. pdf
Սահակ եպս. Մաշալյան Կանայի հարսանիքը (տե...
ՍՈՒՐԲ ԿՈՒՅՍԻ ԸՆԾԱՅՈՒՄԸ ՏԱՃԱՐԻՆ (տեսանյու...
Հովհաննես Գառնեցու Աղոթքները.pdf
Գլխավոր էջ » 2011 » մայիս » 28

Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնից Հայրապետական Մեր օրհնությունն ենք բերում հավատավոր մեր ժողովրդին և շնորհավորում Հանրապետության օրվա տոնական առիթով:
Հարյուրամյակների ընդմիջումից հետո, կոտորածներ ու ցեղասպանություն կրած հայ ժողովուրդը հերոսական մաքառումով, իր հարուցյալ կյանքի հավատով 1918 թվականին վերստին կերտեց հայոց պետականությունը: Անկախացյալ հայրենի հողի վրա դարերի ոգորումից հետո կրկին ծածանվեց մեր պետականության դրոշը:
Այսօր, գոհություն Աստծո, մեր Հայրենիքի ազատ ու խաղաղ եզերքներում մեր ժողովուրդը ջանքեր է բերում կյանքի կոչելու իր հույսերն ու ձեռքբերումները` կառուցելու շեն ու բարօր երկիր և վերածնված Հայրենիքի շուրջ համախմբված պահպանելու, զորացնելու և պայծառացնելու իր աշխարհասփյուռ ազգային կյանքը: Աղոթում ենք առ Աստված, որ շարունակական հաջողություններով ուղեկցվեն հայրենիքի բարգավաճման համար ներդրվող բարի ջանքերը, և աստվածասեր, ստեղծագործ Մեր ժողովուրդը խաղաղության մեջ կերտի իր լուսավոր ապագան:
Բաժին: Նորություններ | Դիտումներ: 708 | Ավելացրեց: Տեր_Համբարձում | Ամսաթիվ: 28.05.2011


ԳԱՎԱԶԱՆ, եկեղեցական ըմբռնմամբ՝ հոգևոր աստիճանի կամ պաշտոնի հայտարար, իշխանության նշանակ: Արքայական Գ. Կոչվում է նաև մական, հովվականը՝ ասա, սովորականը՝ ցուպ: Գ. վարդապետին կամ ծայրագույն վարդապետին շնորհում է եպիսկոպոսը՝ ձեռնադրությամb, Ձեռնադրության Մաշտոցի համաձայն: Գ-ի մասին, որպես խորհրդավոր ուժակրի, ակնարկվում է դեռևս Ծննդոց գրքում. նահապետներից Հակոbը ջրի գռների մեջ խնկենու, ընկուզենու և սոսու կեղևահան Գ-ներ է դրել, որպեսզի բեղմնավորվող մաքիները, այդ ջրից խմելով, խայտաճամուկ գառներ ծնեն (30.37–42): Ելք գրքում Մովսեսի Գ. օժտվել է աստվածային իշխանությամբ և հրաշագործությամբ (4.2–5): Այն վիշապ դառնալով՝ կուլ է տալիս քրմերի վիշապներին (Ելք 7.8–12), բացում Կարմիր ծովը (Ելք 14.15–22) և կատարում այլ հրաշքներ: Թվոցում Ահարոնի Գ., դրվելով Վկայության խորանում, ծաղկել է (17.2–10). հետագայում այն, ի թիվս այլ սրբությունների, դրվել է Ուխտի տապանակի մեջ: Ավելի ուշ, եկեղեցու պաշտոնյաներին տրված Գ-ներն ունեցել են օձի գլուխ և զարդարվել (ծաղկվել)՝ ի ... Շարունակել ընթերցել »
Բաժին: Քրիստոնեական դասընթացներ | Դիտումներ: 1671 | Ավելացրեց: Տեր_Համբարձում | Ամսաթիվ: 28.05.2011


ԳԱՆՁ, հայ միջնադարյան հոգևոր երգարվեստի ժանր: Որպես երաժշտաբանաստեղծական տեսակ սերում է ժամագրքային հնագույն երգեցիկ քարոզից: Գ-ի ձևավորումը կապված է Գրիգոր Նարեկացու ստեղծագործության հետ, որի անվանական ծայրակապ ունեցող և «գանձ» խոսքով սկսվող ներբողները («Գանձ լուսոյ...», «Գանձ բաղձալի...», «Գանձ անապական...») ստացել են այդ անունը: Հետագայում նմանատիպ ստեղծագործությունների համար Գ. ձեռք է բերել ժանրային որակման իմաստ: Գրիգոր Նարեկացուց հետո այս ժանրին են դիմել հայկ. միջնադարի գրեթե բոլոր խոշոր բանաստեղծ-երաժիշտները՝ Ներսես Շնորհալին, Մխիթար Այրիվանեցին և ուր., ընդհուպ մինչև Գրիգոր Խլաթեցին: Գ-երը ունեն պատմող-նկարագր. բնույթ, ըստ ձևի՝ դրանց մեջ կան թե՜ արձակ բանաստեղծություններ, թե՜ հանգավոր կամ անհանգ տաղաչափված քերթվածքներ: Հնագույն եղանակավոր քարոզից Գ. ժառանգել է բնորոշ կրկնակը և պարտադիր ու անփոփոխ վերջնամասը: Երաժշտ. առումով Գ., որպես կանոն, ունի վանկային կառուցվածք, սաղմոսատիպ, պարզ մեղեդի և ծավալվում է պատմող. ասերգի հունի մեջ ... Շարունակել ընթերցել »
Բաժին: Քրիստոնեական դասընթացներ | Դիտումներ: 1064 | Ավելացրեց: Տեր_Համբարձում | Ամսաթիվ: 28.05.2011


ԱՍՏՎԱԾԱՇՈՒՆՉ, Աստվածաշունչ մատյան, Սուրբ Գիրք, Գիրք գրոց, Աստծո խոսք, Կենաց խոսք, Աստծո հայտնությունը մարդկությանը, նրա խոսքերի, պատվիրանների, օրենքների, իմաստության, կանխասացությունների, երախտիքների, գործերի և փրկչական ծրագրի ամբողջությունը: Քրիստոնյաների նվիրական ու սրբազան գիրքը: Աստվածաշունչ գրքերը շնորհվել են մարդկությանը շուրջ 1500 տարիների ընթացքում՝ Սուրբ Հոգու ներշնչանքով և նրա իսկ կողմից ընտրված շուրջ 40 մատենագիր մարգարեների, ավետարանիչների և առաքյալների ձեռամբ: Հայտնությունը մատենագրվել է Աստծո հրամանով (Բ Օր. 31.24–26, Հեսու 24.26 և այլն)՝ ստուգիվ և անսխալաբար սերնդե-սերունդ փոխանցելու նպատակով, որպեսզի «բոլոր մարդիկ փրկվեն և հասնեն ճշմարտության գիտությանը» (Ա Տիմ. 2.4), և որ «կատարյալ լինի Աստծու մարդը և պատրաստ՝ բոլոր բարի գործերի համար» (Բ Տիմ. 3.17): Ա. Աստծո և մարդկության փոխհարաբերության իսկական վկայարան է. այստեղ Աստված բացահայտում է իրեն (աստվածությունը, մշտնջենավորությունը, զորությունը, սրբությունը, հավատարմությո ... Շարունակել ընթերցել »
Բաժին: Քրիստոնեական դասընթացներ | Դիտումներ: 4908 | Ավելացրեց: Տեր_Համբարձում | Ամսաթիվ: 28.05.2011

Որոնում կայքում


Armenian Directory
Սույն կայքի նյութերը պաշտպանված են հեղինակային իրավունքով: Մեջբերումներ անելիս հղումը կայքին պարտադիր է:
Օնլայն ընդամենը: 1
Հյուրեր: 1
Օգտվողներ: 0

Հայ Առաքելական Ս. Եկեղեցի © 2011-2013