Գլխավոր էջ | Գրանցում | Մուտք | RSS
Օրացույց
«  մայիս 2011  »
երկերեչորհինուրբշաբկիր
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031
Մուտքի եղանակը
Մուլտիմեդիա
ИНКВИЗИЦИЯ.pdf
ՍԻՐԱՆԿՅՈՒՆ ծրագրի հյուրն է Տեր Վահրամ քա...
Ս. Գրիգոր Նարեկացի. Մատյան Ողբերգության...
Ամերիկյան մուլտֆիլմերի կործանարար ազդեցո...
Երիտասարդական Ինտելեկտուալ խաղեր
«Բարև Երկիր» ծրագրի ուղիղ եթերում ՄԱՆԱՆԱ...
Սևանի Վազգենյան Դպրանոց. Հրաշափառ Աստուա...
Տ. Բագրատ Եպս. Գալստանեան, Օծումն հիվանդ...
Սահակ եպս. Մաշալյան Բարի Սամարացին (տեսա...
ՍԲ. Պատարագ Կոմիտասյան 02 mp3
Սուրբ Եփրեմ Ասորի. Ճառընտիր. pdf
Տեսանկյուն Կաթողիկոսի հրաժարականը
Աստվածաշունչին պատասխանները ծողովրդի հա...
Ամանորի եւ Սուրբ Ծննդյան տոների նախապատր...
Учение Иисуса Христа об отношении к сект...
Սահակ եպս. Մաշալյան Անառակ որդու վերադար...
Քննարկում աղանդների մասին «Բրիֆինգ» հաղո...
Հայ Առաքելական Սուրբ Եկեղեցու տոները. Ար...
Հովհաննես Գառնեցու Աղոթքները.pdf
Парадокс Человека: Новый Взгляд на Стару...
Կոմիտաս Ասլամազյան. Չինար ես. mp3
Անկանիմք
Բողոք հոգեվորսության դեմ
Սևանի Վազգենյան Դպրանոց Քրիստոս ի մեջ մե...
А. В. Тонконогов. Пенитенциарная сектало...
Սահակ եպիսկոպոս Մաշալյան Մահ և անմահութ...
Սահակ եպս. Մաշալյան Կանայի հարսանիքը (տե...
Ս. Հովհան Որոտնեցի «Մեկնողական-իմաստասիր...
Սուրբ Ներսես Շնորհալի. Մեկնություն Մատթե...
Նոր Կտակարան. pdf
В. Г. Тунян. Патриаршество Хримяна Ай...
Սահակ եպիսկոպոս Մաշալյան Հրաշքների մասին...
Հովվի տկարություններն ու աստվածային շնոր...
Խրիմյան Հայրիկ. Պապիկ և թոռնիկ. pdf
Կոմիտաս Ասլամազյան. Շուշիկի mp3
Նոր տարվա եւ Սուրբ Ծննդյան ներկայացում մ...
Տէր Կիւրեղ քհն. Տալեան - Եկեղեցի եւ աղան...
Գեղարդավանքի երգչախումբ. Այսօր տօն է. mp...
Աբել արքեպիսկոպոս Մխիթարյանց. Երկերի ժո...
Սուրբ Մովսես Խորենացի. Աստվածաբանական եր...
ՍՈՒՐԲ ԿՈՒՅՍԻ ԸՆԾԱՅՈՒՄԸ ՏԱՃԱՐԻՆ (տեսանյու...
Ejmiatsin bells
Ջրօրհնեք զորամասում (Եկեղեցական կյանք)
Կանայք Հայ Եկեղեցում
Տեր Հովհաննես. Ինչ է Սուրբ Պատարագը
Меч Обоюдоострый Конспект по Сектоведен...
Հայկական եկեղեցու օծում Seattle քաղաքում
Լուսինե Զաքարյան. Հայաստան երկիր դրախտավ...
ՈՍԿԵՀՈՒՌ ՍՐԲՈՒԹՅՈՒՆՆԵՐ( ռեժիսոր` ՎԱՀ...
Ձերբակալվել են այլասերված աղանդի պարագլո...
Գլխավոր էջ » 2011 » մայիս » 26 » ԱՍՏՎԱԾԱԾՆԻ ՏՈՆԵՐ

20:52
ԱՍՏՎԱԾԱԾՆԻ ՏՈՆԵՐ


ԱՍՏՎԱԾԱԾՆԻ ՏՈՆԵՐ, Մարիամ Աստվածածնին նվիրված եկեղեցական տոներ, որոնցից մեկը՝ Վերափոխումն ս. Աստվածածնի, Հայ եկեղեցու Տաղավար տոներից է: Մյուս տոներն են. Հղություն ս. Աստվածածնի (Յղութիւն ս. Աստուածածնի յԱննայէ), Ծնունդ ս. Աստվածածնի, Ընծայումն ս. Աստվածածնի (Երից ամաց Ընծայումն ի տաճարն), Ավետում, Գյուտ տուփի ս. Աստվածածնի, Գյուտ գոտու ս. Աստվածածնի: Հղություն ս . Աստվածածնի, Աստվածածնի մոր՝ Աննայի հղության հիշատակության տոնն է. բոլոր Արևելյան եկեղեցիները նշում են դեկտ. 9-ին, իսկ Կաթոլիկ եկեղեցին՝ դեկտ. 8-ին: 1854-ին Կաթոլիկ եկեղեցին ընդունել է Աստվածածնի անարատ հղության վարդապետությունը, ըստ որի՝ Աստվածամոր ծնունդը, ինչպես Հիսուսինը, զերծ է եղել սկզբնական մեղքից: Մյուս եկեղեցիները մերժել են հավատի այդ նոր վարդապետությունը: Ծնունդս . Աստվածածն ի, անշարժ տոն է: Հայ եկեղեցին նշում է XIII դարից սկսած, սեպտ. 8-ին: Ընծայումն ս .Աստվածածնի, երեքամյա Մարիամին, իբրև ուխտի զավակի, իր Հովակիմ և Աննա ծնողների կողմից Տաճարին ընծայելու հիշատակության տոնն է: Սկզբնապես Հայ եկեղեցին չի ունեցել Ընծայման կամբ Նվիրման տոն, բայց սկսած XVI–XVII դարերից, հետևելով Հույն և Լատին եկեղեցիների սովորությանը, մտցրել է Տոնացույց և նշում է անփոփոխ՝ նոյեմբ. 21-ին: Ավետում, Ավետման տոն, Գաբրիել հրեշտ ակապետի՝ Մարիամ Աստվածածնին Ավետիս բերելու հիշատակի օրն է: Հրեշտակապետը լուր բերեց Տիրամորը, թե Աստծո Որդին իրենից պետք է մարմնանա Սուրբ Հոգու զորությամբ և անարատ հղությամբ: Եվ հրեշտակը նրան ասաց. «Մի վախեցիր, Մարիամ, որովհետև Աստծուց դու շնորհ գտար: Եվ ահա դու կըհղիանաս և կծնես մի որդի ու նրա անունը Հիսուս կդնես» (Ղուկ. 1.30–31): Այդ օրը նաև Քրիստոսի Մարդեղության տոնն է: Ավետման տոնը Հայ եկեղեցին նշում է անփոփոխ՝ ապրիլի 7-ին: Եթե այդ տոնը նույնիսկ Մեծ պահքին զուգադիպի, եկեղեցու սուգի և ապաշխարության ձևերն ընդհատվում են (նախկինում Ավետման տոնը, եթե Մեծ պահքին էր համընկնում, հետաձգվում էր ս. Զատկի չորրորդ օրվան): Հույն և Կաթոլիկ եկեղեցիները, Ս. Ծնունդը դեկտ. 25-ին նշելով, Ավետումը մարտի 25-ին են կատարում: Գյուտտուփի ս . Աստվածածնի, Տիրամոր հիշատակության տոների շարքում ուշ շրջանում ավելացել են նրան պատկանած իրերի հայտնությանը նվիրված տոներ: Դրանցից մեկն է ս. Կույսի տուփի գյուտի տոնը: Ըստ ավանդության, երկու հույն իշխանազուն եղբայրներ, Երուսաղեմ ուխտի գնալով, լսում են, որ Գալիլիա անունով գյուղում մի հրեա կնոջ տանը հրաշքներ են կատարվում: Հետաքրքրվելով, մտնում են տուն և տեսնում մի տուփ, որը պատկանել է Աստվածամորը: Հասնելով Երուսաղեմ՝ պատրաստել են տալիս ճիշտ նույն տուփի մի ուրիշ օրինակ և վերադարձին, կրկին մտնելով հրեա կնոջ տուն, աննկատ փոխում են տուփերը և իսկականը տանում Կ. Պոլիս: Բյուզ. Լևոն կայսրի օրոք (457–474) մեծ թափորով ու պատվով այն զետեղում են Կ. Պոլսի Ս. Աստվածածին եկեղեցում: Հույները հուլիսի 2-ին հատուկ տոն են հաստատում ի հիշատակ տուփի գյուտի: Հայ եկեղեցին այս տոնը նշում է XVIII դարից, երբ այն ընդգրկվել է Սիմեոն Ա Երևանցի կաթողիկոսի 1774-ին հրատարակած և բարեփոխած Տոնացույցի մեջ: Տոնակատարվում է Հոգեգալստյան հինգերորդ կիրակի օրը, հունիսի 14-ից հուլիսի 18-ը: Գյուտգոտու ս . Աստվածածնի, Տիրամորը պատկանած իրերի հայտնությանը նվիրված տոներից: V դ. սկզբին, բյուզ. Արկադիոս կայսրի օրոք (395–409) Երուսաղեմում գտնվել է Աստվածամոր գոտին, որը հանդիսավորությամբ տարվել է Կ. Պոլիս, պահվել Ս. Աստվածածին եկեղեցում ու պաշտամունքի առարկա դարձել: Դրանից հետո հույները օգոստ. 31-ին սկսել են ս. Աստվածածնի գոտու հայտնության տոնը կատարել: Հայ եկեղեցին մինչև XVIII դ. այս տոնը չի նշել: Սիմեոն Ա Երևանցի կաթողիկոսը 1774-ին հրատարակած Տոնացույցում ընդգրկել է այդ տոնը, որը յոթ օրվա շարժականությամբ նշվում է օգոստ. 26-ից սեպտ. 1-ը հանդիպող կիրակի օրը: Պատկերազարդումը տես ներդիր II-ում, 2.2, 2-րդ պատկերը:

Արտաշես Ղազարյան






Բաժին: Եկեղեցական տոներ | Դիտումներ: 2249 | Ավելացրեց: Տեր_Համբարձում | Պիտակներ: Astvacacni toner | Հեղինակություն: 5.0/11
Որոնում կայքում


Armenian Directory
Սույն կայքի նյութերը պաշտպանված են հեղինակային իրավունքով: Մեջբերումներ անելիս հղումը կայքին պարտադիր է:
Օնլայն ընդամենը: 1
Հյուրեր: 1
Օգտվողներ: 0

Հայ Առաքելական Ս. Եկեղեցի © 2011-2013