Գլխավոր էջ | Գրանցում | Մուտք | RSS
Օրացույց
«  մայիս 2011  »
երկերեչորհինուրբշաբկիր
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031
Մուտքի եղանակը
Մուլտիմեդիա
Հովվի տկարություններն ու աստվածային շնոր...
«Բարև Երկիր» ծրագրի ուղիղ եթերում ՄԱՆԱՆԱ...
Սուրբ Մովսես Խորենացի. Աստվածաբանական եր...
Меч Обоюдоострый Конспект по Сектоведен...
Սահակ եպս. Մաշալյան Անառակ որդու վերադար...
Երիտասարդական Ինտելեկտուալ խաղեր
Սուրբ Ներսես Շնորհալի. Մեկնություն Մատթե...
Տ. Բագրատ Եպս. Գալստանեան, Օծումն հիվանդ...
Սուրբ Եփրեմ Ասորի. Ճառընտիր. pdf
Սևանի Վազգենյան Դպրանոց. Հրաշափառ Աստուա...
Ջրօրհնեք զորամասում (Եկեղեցական կյանք)
Սահակ եպիսկոպոս Մաշալյան Հրաշքների մասին...
Աստվածաշունչին պատասխանները ծողովրդի հա...
В. Г. Тунян. Патриаршество Хримяна Ай...
Լուսինե Զաքարյան. Հայաստան երկիր դրախտավ...
Կանայք Հայ Եկեղեցում
Ս. Հովհան Որոտնեցի «Մեկնողական-իմաստասիր...
Учение Иисуса Христа об отношении к сект...
Տեսանկյուն Կաթողիկոսի հրաժարականը
Նոր Կտակարան. pdf
Սևանի Վազգենյան Դպրանոց Քրիստոս ի մեջ մե...
Ejmiatsin bells
Ամանորի եւ Սուրբ Ծննդյան տոների նախապատր...
ՍԻՐԱՆԿՅՈՒՆ ծրագրի հյուրն է Տեր Վահրամ քա...
Անկանիմք
Մայր Աթոռ սբ Էջմիածին. Քրիստոնեական դաստ...
Աբել արքեպիսկոպոս Մխիթարյանց. Երկերի ժո...
Սահակ եպս. Մաշալյան Կանայի հարսանիքը (տե...
Սահակ եպիսկոպոս Մաշալյան Մահ և անմահութ...
ИНКВИЗИЦИЯ.pdf
Հայ Առաքելական Սուրբ Եկեղեցու տոները. Ար...
ՍՈՒՐԲ ԿՈՒՅՍԻ ԸՆԾԱՅՈՒՄԸ ՏԱՃԱՐԻՆ (տեսանյու...
Հովհաննես Գառնեցու Աղոթքները.pdf
Տեր Հովհաննես. Ինչ է Սուրբ Պատարագը
Парадокс Человека: Новый Взгляд на Стару...
Կոմիտաս Ասլամազյան. Շուշիկի mp3
Ս. Գրիգոր Նարեկացի. Մատյան Ողբերգության...
Բողոք հոգեվորսության դեմ
Գեղարդավանքի երգչախումբ. Այսօր տօն է. mp...
ՍԲ. Պատարագ Կոմիտասյան 02 mp3
Նոր տարվա եւ Սուրբ Ծննդյան ներկայացում մ...
Տէր Կիւրեղ քհն. Տալեան - Եկեղեցի եւ աղան...
Խրիմյան Հայրիկ. Պապիկ և թոռնիկ. pdf
Ամերիկյան մուլտֆիլմերի կործանարար ազդեցո...
Ձերբակալվել են այլասերված աղանդի պարագլո...
Քննարկում աղանդների մասին «Բրիֆինգ» հաղո...
А. В. Тонконогов. Пенитенциарная сектало...
Հայկական եկեղեցու օծում Seattle քաղաքում
ՈՍԿԵՀՈՒՌ ՍՐԲՈՒԹՅՈՒՆՆԵՐ( ռեժիսոր` ՎԱՀ...
Կոմիտաս Ասլամազյան. Չինար ես. mp3
Գլխավոր էջ » 2011 » մայիս » 26 » ԱՍՏՎԱԾ

00:14
ԱՍՏՎԱԾ


ԱՍՏՎԱԾ, սուրբ և բարձրագույն անուն՝ տրված երևելի և աներևույթ աշխարհների ու արարածների հավիտենական Արարչին: Անունը փոխառված է փռյուգերենից և պատճենումն է թրակոփռյուգական աստվածություն Σαβαvζιος-ի: Ըստ Հովհաննես առաքյալի՝ «Աստված սեր է» (Ա Հովհ. 4.8): Բառը իր ամենից ընդարձակ և հին իմաստով նշանակում է գերագույն էակ կամ էակներ, որոնք տիեզերքին իշխող անտեսանելի և վերբնութենական զորություններ են: Քրիստոնոական հավատի ըմբռնումով «Աստված» բառի իմաստը բոլորովին տարբեր է: Հայ իրականության մեջ այն ստուգաբանվել է «աստ էած զմեզ» (Խոսրով Անձևացի, Ներսես Լամμրոնացի, Հովհաննես Վանական), այսինքն՝ այստեղ բերող կամ հաստատող իմաստով, ինչն ընդգծում է նրա Արարիչ լինելը: Աստծո մասին հավատը չի ծնվել մարդու՝ իրեն շրջապատող խորհըրդավոր և անանձնական ուժերի հանդեպ վախից: Այն հիմնված է Աստվածաշնչի վրա, ուր Աստված ներկա է որպես բացարձակ իրողություն. իբրև այդպիսին նա անդրանցական (Ա. ինքն իր համար) և անձնական (Ա. մարդու համար) է: Անդրանցականությունը ցույց է տալիս Աստծո լիակատար անմատչելիությունը, տիեզերականությունը, սեռական պատկանելության բացակայությունը և այլն, իսկ անձնականությունը՝ մարդու հետ նրա կենդանի հարաբերությունը: Երբ Աստվածաշունչը խոսում է Աստծո մասին, նա խոսում է կենդանի Աստծո մասին, որի հետ կարող է խոսել մարդը և որը հիմնավորապես տարբեր է անկենդան չաստվածներից, որոնք չեն կարող լինել Բան (Խոսք) և ասել. «Ես»: Կենդանի Աստծո և մարդու հաղորդակցությունից զարգանում է յուրահատուկ հարաբերություն՝ կենդանի Աստծո և հավատացյալի միջև, հարաբերություն, որ անհատական բնույթ ունի՝ անձնական բարեկամության և մտերմության իր արտահայտությամբ: Այդ հարաբերությունն իր ներքին ուժը ստանում է Աստծո բարյացակամ նախաձեռնությունից: Հին կտակարանում Աստված ինքն իրեն կոչել է Յահվե, որը նշանակում է «Ես եմ, որ Էն»: Եբրայերեն անվանվում է նաև Էլոհիմ (Ելոհիմ), որ հոգնակի է և, ըստ ոմանց, այդպես է գործածվել՝ Աստվածության մեջ Երրորդությունը մատնանշելու համար: Նա Արարիչն է երկնի և երկրի, ստեղծիչը մարդու և «երկնի և երկրի Տերը»: Ըստ Ծննդոց գրքի՝ Աստված կատարեց իր արարչագործությունը վեց հանգըրվաններով, որոնցից առաջինը՝ լույսի արարչություն է: Հաջորդ հանգրվաններում Աստված ստեղծեց տիեզերքը, կյանքը և մարդուն (Ծննդ. 1): Նա մարդուն ստեղծեց իր նմանությամբ և ըստ իր պատկերի՝ նրան տալով բանականություն և ազատ կամք, որով և՝ իր արարքների պատասխանատվությունը: Միակ Աստծո պաշտամունքը հայտնվել է հրեա ժողովրդի մեջ: Հին կտակարանում Աստված խոսում է իր ստեղծած առաջին մարդու՝ Ադամի հետ և նրան տալիս առաջին պատվիրանը: Մարդը մեղանչում է: Աստված ընտրում է իր սեփական ժողովրդին, որպեսզի վերականգնի անկյալ մարդուն: Աստված խոսում է իր ժողովրդի հետ նահապետների և մարգարեների միջոցով: Նա ուխտ է կնքում իր ընտրյալ ժողովրդի հետ, որով խոստանում է լինել այդ ժողովրդի Աստվածը: Հրեա ժողովուրդը հավատում է իր Աստծո զորությանը և կոչում է այն «Տէր զորութեանց», հավատում է նրա կենսունակությանը և կոչում այն «Աստված կենդանի», հավատում է նաև նրա սրբությանը և կոչում այն «Սուրբ, Իսրայելի Սուրμը»՝ երիցս անգամ: Իր փրկարար զորությամբ Աստված միջամտում է ընտրյալ ժողովրդի պատմությանը և դառնում նրա փրկարարը՝ նրան ազատելով Եգիպտոսի գերությունից և վերադարձնելով իր Ավետյաց երկիրը, որպեսզի ապրի աստվածային պատվիրանների համաձայն և իր հավատարմությամբ սրբվի: Նա խոստանում է ուղարկել Մեսիային, որը կփրկի ընտրյալ ժողովրդին իր մեղքերից և կարժանացնի հավիտենական կյանքի: Նոր կտակարանը աստվածային փրկարար խոստումի իրականացման պատմությունն է, որը սկսվում է Բեթղեհեմում Հիսուսի հրաշափառ ծննդով: Նա կոչվում է «Օծյալ Տեր»: Հիսուսի մասին եղած մարգարեությունը կոչում է նրան «Որդի Բարձրյալի»: Նրա մկրտության պահին Աստված խոսում է և կոչում նրան «սիրելի Որդի», և Աստծո Հոգին աղավնակերպ իջնում է երկնքից: Միակ Աստված հայտնվում է իր երեք անձերով՝ Հայր, Որդի և Սուրբ Հոգի: Հին ուխտի մեջ Աստված միայն իր ժողովրդի Հայրն է: Նոր ուխտի մեջ նա Հայրն է բոլոր նրանց, ովքեր դավանում են Քրիստոսին՝ «Որդի կենդանի Աստծո»: «Իսկ ովքեր նրան ընդունեցին, նրանց իշխանություն տվեց լինելու Աստծո որդիներ...» (Հովհ. 1.12): Աստված շնորհում է իր Հոգին նրանց, ովքեր կատարում են իր կամքը: Նոր ուխտի օրենքը սերն է. «Սիրել Աստծուն ամբողջ սրտով և սիրել ընկերոջդ քո անձի պես», որովհետև «Նախ Աստուած սիրեց մեզ»: Սիրով Աստծուն կապված հավատացյալի սիրտը «տաճար է Սուրբ Հոգու»: Հունարեն գրված Ավետարանների մեջ Աստված կոչված է «Տեր» կամ «Տեր Աստված», Քրիստոս կոչված է «Բանն Աստված», և Սուրբ Հոգին՝ «Տիրոջ Հոգի»: Հայ եկեղեցու Լուսավորիչը՝ Ս. Գրիգորը, ամփոփել է Սուրբ Երրորդության հավատն իր նշանավոր վկայությամբ. «Իսկ մենք պիտի փառավորենք նրան, որ հավիտյանից առաջ է, երկրպագելով Ս. Երրորդությանը և մեկ Աստվածությանը, Հորը և Որդուն և Սուրբ Հոգուն»: Տես նաև Հիսուս Քրիստոս: Պատկերազարդումը տես ներդիր II-ում, 2.2, 1-ին պատկերը:

Շահե արք. Աճեմյան






Բաժին: Քրիստոնեական դասընթացներ | Դիտումներ: 2107 | Ավելացրեց: Տեր_Համբարձում | Պիտակներ: Kron | Հեղինակություն: 5.0/19
Որոնում կայքում


Armenian Directory
Սույն կայքի նյութերը պաշտպանված են հեղինակային իրավունքով: Մեջբերումներ անելիս հղումը կայքին պարտադիր է:
Օնլայն ընդամենը: 1
Հյուրեր: 1
Օգտվողներ: 0

Հայ Առաքելական Ս. Եկեղեցի © 2011-2013