Գլխավոր էջ | Գրանցում | Մուտք | RSS
Օրացույց
«  մայիս 2011  »
երկերեչորհինուրբշաբկիր
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031
Մուտքի եղանակը
Մուլտիմեդիա
Կոմիտաս Ասլամազյան. Չինար ես. mp3
ՈՍԿԵՀՈՒՌ ՍՐԲՈՒԹՅՈՒՆՆԵՐ( ռեժիսոր` ՎԱՀ...
Ամանորի եւ Սուրբ Ծննդյան տոների նախապատր...
ՍԻՐԱՆԿՅՈՒՆ ծրագրի հյուրն է Տեր Վահրամ քա...
Կոմիտաս Ասլամազյան. Շուշիկի mp3
Աստվածաշունչին պատասխանները ծողովրդի հա...
Տէր Կիւրեղ քհն. Տալեան - Եկեղեցի եւ աղան...
Հովհաննես Գառնեցու Աղոթքները.pdf
Հայ Առաքելական Սուրբ Եկեղեցու տոները. Ար...
Լուսինե Զաքարյան. Հայաստան երկիր դրախտավ...
Ejmiatsin bells
ՍԲ. Պատարագ Կոմիտասյան 02 mp3
Учение Иисуса Христа об отношении к сект...
Սահակ եպիսկոպոս Մաշալյան Հրաշքների մասին...
Նոր տարվա եւ Սուրբ Ծննդյան ներկայացում մ...
Սահակ եպս. Մաշալյան Կանայի հարսանիքը (տե...
Սահակ եպիսկոպոս Մաշալյան Մահ և անմահութ...
Меч Обоюдоострый Конспект по Сектоведен...
А. В. Тонконогов. Пенитенциарная сектало...
Ս. Հովհան Որոտնեցի «Մեկնողական-իմաստասիր...
Բողոք հոգեվորսության դեմ
Աբել արքեպիսկոպոս Մխիթարյանց. Երկերի ժո...
Տ. Բագրատ Եպս. Գալստանեան, Օծումն հիվանդ...
В. Г. Тунян. Патриаршество Хримяна Ай...
Սահակ եպս. Մաշալյան Բարի Սամարացին (տեսա...
Անկանիմք
Նոր Կտակարան. pdf
Ջրօրհնեք զորամասում (Եկեղեցական կյանք)
Տեր Հովհաննես. Ինչ է Սուրբ Պատարագը
Երիտասարդական Ինտելեկտուալ խաղեր
Տեսանկյուն Կաթողիկոսի հրաժարականը
Սահակ եպս. Մաշալյան Անառակ որդու վերադար...
Քննարկում աղանդների մասին «Բրիֆինգ» հաղո...
Парадокс Человека: Новый Взгляд на Стару...
Սևանի Վազգենյան Դպրանոց. Հրաշափառ Աստուա...
Հովվի տկարություններն ու աստվածային շնոր...
Ամերիկյան մուլտֆիլմերի կործանարար ազդեցո...
Ձերբակալվել են այլասերված աղանդի պարագլո...
ИНКВИЗИЦИЯ.pdf
Սուրբ Մովսես Խորենացի. Աստվածաբանական եր...
«Բարև Երկիր» ծրագրի ուղիղ եթերում ՄԱՆԱՆԱ...
Խրիմյան Հայրիկ. Պապիկ և թոռնիկ. pdf
Մայր Աթոռ սբ Էջմիածին. Քրիստոնեական դաստ...
Գեղարդավանքի երգչախումբ. Այսօր տօն է. mp...
Սուրբ Ներսես Շնորհալի. Մեկնություն Մատթե...
Հայկական եկեղեցու օծում Seattle քաղաքում
Սուրբ Եփրեմ Ասորի. Ճառընտիր. pdf
Սևանի Վազգենյան Դպրանոց Քրիստոս ի մեջ մե...
Ս. Գրիգոր Նարեկացի. Մատյան Ողբերգության...
Կանայք Հայ Եկեղեցում
Գլխավոր էջ » 2011 » մայիս » 23 » ԱՌԱՔԻՆՈՒԹՅՈՒՆ

17:21
ԱՌԱՔԻՆՈՒԹՅՈՒՆ


ԱՌԱՔԻՆՈՒԹՅՈՒՆ, աստվածային շնորհ, որի առկայությամբ մարդը մտքով, խոսքով և գործով չի մեղանչում Աստծո պատվիրանների դեմ, այլ գործում է դրանց համապատասխան: Ելնելով Սուրբ Գրքից՝ եկեղեցին առաքինությունը մեկնաբանել է որպես ճշմարիտ և ուղղափառ հավատի արգասիք, այն հավատի, որը խոստովանում է Հիսուս Քրիստոսին Աստծո Որդի և Աստված: Հին կտակարանում կան առաքինության բազմաթիվ վկայակոչումներ, որոնք բացահայտում են նրա տարբեր դրսևորումները, ինչպես, օր., առաքինությունը որպես պատվի և ճանաչման արժանի հատկանիշ («... իմ ժողովրդի բոլոր ցեղերը գիտեն, որ դու առաքինի կին ես», Հռութ 3.11): Որոշ թարգմանություններում նշված տեղում «առաքինի» բառի փոխարեն գործածվել է «զորավոր»: Հետևաբար, ըստ սուրբգրային մտածողության՝ առաքինին նաև զորավոր է, քանի որ զորություն ունի իշխելու առհասարակ մեղքի վրա: Նաև՝ առաքինությունը որպես աստվածահաճո զարդ («Ժրաջան կինն իր ամուսնու պսակն է», Առակ. 12.4: Երբեմն «առաքինին» թարգմանվում է «ժրաջան»), որպես հազվագյուտ արժեք («Թե առաքինի կին գտնվի, այդպիսին թանկ է բոլոր գոհարներից», Առակ. 31.10) և այլն:
Նորկտակարանային գրվածքներում ևս ջատագովվում է առաքինությունը, որպ ես Սուրբ Հոգով վերածնված մարդու՝ կենդանի եկեղեցու՝ այսինքն՝ Հիսուս Քրիստոսի հարսի սուրբ հատկանիշներից (զարդերից) մեկը: Պողոս առաքյալը փիլիպեցիներին հորդորում է խորհել միայն այն, «... ինչ որ ճշմարտությամբ է, ինչ որ՝ պարկեշտությամբ, ինչ որ՝ արդարությամբ, ինչ որ՝ սրբությամբ, ինչ որ՝ սիրով, ինչ որ՝ բարի համբավով, ինչ որ՝ առաքինությամբ, ինչ որ՝ գովությամբ...» (Փիլիպ. 4.8): Իսկ Պետրոս առաքյալը պատգամում է. «...որպեսզի հաղորդակից լինեք աստվածային բնությանը..., այս բանի համար իսկ ամեն ջանք գործադրելով՝ ձեր հավատով առաքինություն ձեռք բերեք, առաքինությամբ՝ գիտություն, գիտությամբ՝ ժուժկալություն, ժուժկալությամբ՝ համբերատարություն, համբերատարությամբ՝ աստվածապաշտություն, աստվածապաշտությամբ՝ եղբայրասիրություն, եղբայրասիրությամբ էլ՝ սեր» (Բ Պետր. 1.4–7): Եկեղեցու հայրերը առաքինությունը բաժանել են խմբերի.
1. Աստվածային առաքինություններ՝ հավատ, հույս, սեր, որոնք կապվում են Հիսուս Քրիստոսի տնօրինական և փրկչական առաքելության հետ:
2. Ստացական առաքինություններ՝ աղոթք (իբրև հաղորդակցություն Աստծո հետ), պահք (իբրև սեփական անձի սրբացման պայմաններից մեկը), ողորմություն (իբրև մերձավորի հանդեպ սիրո դրսևորում) ևն:
3. Այլ առաքինություններ՝ հեզություն, աշխատասիրություն, պարկեշտություն ևն, որոնք չեզոքացնում են մեղքը: Գրիգոր Նարեկացին (ըստ այլոց՝ Գրիգոր Սկևռացին) իր «Խօսք ճշմարիտ հաւատքի եւ առաքինասէր վարքի մասին» (1992) երկում, օգտվելով չորս կարգի՝ աստվածաշնչական, դավան., վարքագր. և մարդաբանական աղբյուրներից, Նիկիո Հավատո հանգանակով հաստատագրված Սուրբ Երրորդության պատկերը հայտածում է նաև մարդու վրա, նշելով, որ բանական հոգին եռամասնյա է՝ ունի խոսք (միտք), ցասում (սիրտ), ցանկություն (ստորին որովայն, երիկամներ), և սրանցից յուրաքանչյուրն ունի իրեն հատուկ առաքինությունը՝ «Բանականի առաքինութիւնը խոհականութիւնն է, ցասմնականինը՝ արիութիւնը, իսկ ցանկականինը՝ ողջախոհութիւնը» (ն ո ւ յն տ ե ղ ո ւ մ, էջ 22): Առաքինությունը ծագում է անձի մեջ այն ժամանակ, երբ արարչական կարգավորության համաձայն, իբր վեհ և նախադաս, իրենից ցածր եղողների՝ ցասմնականի կամ ցանկականի վրա իշխում է բանականը՝ գլուխը, և ընդհակառակը՝ առաքինությունը կորչում է, երբ խառնակվում է այս կարգավորությունը: Վերլուծելով Պողոս առաքյալի՝ «Որպես իմ աստուն ճարտարապետ, հիմքը դրեցի ըստ Աստծու... Եթե մեկը այս հիմքի վրա կառուցի ոսկով, արծաթով, թանկարժեք քարերով, փայտով, խոտով, եղեգով, յուրաքանչյուրի գործը հայտնի կլինի...» (Ա Կորնթ. 3.10–12) խոսքերը, Գրիգոր Նարեկացին դրանք համարում է այլաբանություններ. «... ոսկին խոհական իմաստութիւնն է, արծաթը՝ բանական առաքինութիւնը, թանկարժեք քարերը՝ պէս-պէս ու զանազան բարեգործութիւնները: Իսկ փայտը, խոտն ու եղէգը չարագործութիւնն են ցույց տալիս» («Խօսք ճշմարիտ հաւատքի...», էջ 21): Գրիգոր Տաթևացին, խոսելով առաքինությունների մասին, ասում է. «... երեք լույսերով, այսինքն՝ բանականից, գրավոր օրենքներից և Ավետարանի շնորհներից հեղված լույսերով մեր մեջ հաստատվում են աստվածային երեք առաքինությունները՝ Հավատքը, Հույսը և Սերը» («Ոսկեփորիկ», 1995, գլ. ԽԹ, էջ 247): Ընդորում, Գրիգոր Տաթևացին նույնպես, հետևելով մարդու (անձի) եռամասնյա կառուցվածքի (բանական-ցասմնական-ցանկական) երրորդաբանական տեսությանը, երեք առաքինություններից՝ հավատը վերագրում է բանականին, հույսը՝ ցասմնականին և սերը՝ ցանկականին:

Լևոն Սարգսյան






Բաժին: Քրիստոնեական դասընթացներ | Դիտումներ: 1307 | Ավելացրեց: Տեր_Համբարձում | Պիտակներ: Araqinutyu | Հեղինակություն: 5.0/26
Որոնում կայքում


Armenian Directory
Սույն կայքի նյութերը պաշտպանված են հեղինակային իրավունքով: Մեջբերումներ անելիս հղումը կայքին պարտադիր է:
Օնլայն ընդամենը: 1
Հյուրեր: 1
Օգտվողներ: 0

Հայ Առաքելական Ս. Եկեղեցի © 2011-2013