Գլխավոր էջ | Գրանցում | Մուտք | RSS
Օրացույց
«  մայիս 2011  »
երկերեչորհինուրբշաբկիր
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031
Մուտքի եղանակը
Մուլտիմեդիա
Տ. Բագրատ Եպս. Գալստանեան, Օծումն հիվանդ...
Խրիմյան Հայրիկ. Պապիկ և թոռնիկ. pdf
Ամանորի եւ Սուրբ Ծննդյան տոների նախապատր...
ՍԲ. Պատարագ Կոմիտասյան 02 mp3
Կանայք Հայ Եկեղեցում
ИНКВИЗИЦИЯ.pdf
Կոմիտաս Ասլամազյան. Շուշիկի mp3
Կոմիտաս Ասլամազյան. Չինար ես. mp3
Սահակ եպիսկոպոս Մաշալյան Մահ և անմահութ...
Սուրբ Եփրեմ Ասորի. Ճառընտիր. pdf
Ձերբակալվել են այլասերված աղանդի պարագլո...
Հայ Առաքելական Սուրբ Եկեղեցու տոները. Ար...
Меч Обоюдоострый Конспект по Сектоведен...
Տեր Հովհաննես. Ինչ է Սուրբ Պատարագը
ՍԻՐԱՆԿՅՈՒՆ ծրագրի հյուրն է Տեր Վահրամ քա...
ՈՍԿԵՀՈՒՌ ՍՐԲՈՒԹՅՈՒՆՆԵՐ( ռեժիսոր` ՎԱՀ...
Քննարկում աղանդների մասին «Բրիֆինգ» հաղո...
Սահակ եպս. Մաշալյան Անառակ որդու վերադար...
Մայր Աթոռ սբ Էջմիածին. Քրիստոնեական դաստ...
А. В. Тонконогов. Пенитенциарная сектало...
Սևանի Վազգենյան Դպրանոց Քրիստոս ի մեջ մե...
Տէր Կիւրեղ քհն. Տալեան - Եկեղեցի եւ աղան...
Աբել արքեպիսկոպոս Մխիթարյանց. Երկերի ժո...
В. Г. Тунян. Патриаршество Хримяна Ай...
Учение Иисуса Христа об отношении к сект...
Նոր Կտակարան. pdf
Ս. Հովհան Որոտնեցի «Մեկնողական-իմաստասիր...
Սուրբ Մովսես Խորենացի. Աստվածաբանական եր...
Նոր տարվա եւ Սուրբ Ծննդյան ներկայացում մ...
Ejmiatsin bells
Երիտասարդական Ինտելեկտուալ խաղեր
Բողոք հոգեվորսության դեմ
Ամերիկյան մուլտֆիլմերի կործանարար ազդեցո...
Հովվի տկարություններն ու աստվածային շնոր...
Աստվածաշունչին պատասխանները ծողովրդի հա...
Ս. Գրիգոր Նարեկացի. Մատյան Ողբերգության...
Սահակ եպս. Մաշալյան Կանայի հարսանիքը (տե...
Լուսինե Զաքարյան. Հայաստան երկիր դրախտավ...
Սուրբ Ներսես Շնորհալի. Մեկնություն Մատթե...
Սահակ եպս. Մաշալյան Բարի Սամարացին (տեսա...
Սահակ եպիսկոպոս Մաշալյան Հրաշքների մասին...
Հովհաննես Գառնեցու Աղոթքները.pdf
Հայկական եկեղեցու օծում Seattle քաղաքում
Տեսանկյուն Կաթողիկոսի հրաժարականը
Գեղարդավանքի երգչախումբ. Այսօր տօն է. mp...
Սևանի Վազգենյան Դպրանոց. Հրաշափառ Աստուա...
Парадокс Человека: Новый Взгляд на Стару...
ՍՈՒՐԲ ԿՈՒՅՍԻ ԸՆԾԱՅՈՒՄԸ ՏԱՃԱՐԻՆ (տեսանյու...
Անկանիմք
«Բարև Երկիր» ծրագրի ուղիղ եթերում ՄԱՆԱՆԱ...
Գլխավոր էջ » 2011 » մայիս » 23 » Առաքելականության կարևորությունը

00:53
Առաքելականության կարևորությունը


ԱՌԱՔԵԼԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ, շնորհ, հատկանիշ, որն առաքելական որակ է հաղորդում Քրիստոսի եկեղեցուն, օժտում շնորհաբաշխությամբ և իշխանությամμբ «Առաքելական» բառը եկեղեցու որակումներից մեկն է. նշանակում է Հիսուս Քրիստոսի առաքյալների վկայության հիմքի վրա բարձրացած եկեղեցիև, առհասարակ, առաքելական գործի շարունակությունը եկեղեցական կյանքում: «Առաքյալ»-ը հուն. αποστολος բառի հայերեն թարգմանությունն է և նշանակում է Ավետարանը քարոզելու համար ուղարկված անձ, ամենայն իշխանությամբ օժտված դեսպան: Չորս Ավետարաններում խոսվում է տասն երկու առաքյալների մասին, որոնց Հիսուսը կոչեց աշակերտներ և «... նրանց իշխանություն տվեց պիղծ դևերի վրա՝ հանելու դրանք և բժշկելու ամեն ցավ և ամեն հիվանդություն» (Մատթ. 10.1): Նրանք իրենց հրահանգներն ստացան ուղղակի Քրիստոսից, վկաները եղան նրա կատարած հրաշքներին, նրա հարությանը և համբարձմանը (Մարկ. 16.1–20): Հովհաննես ավետարանիչն ավելացնում է, թե Հիսուսն իր առաքյալներին տվեց Սուրբ Հոգին և իշխանություն՝ մեղքերը կապելու և արձակելու համար (Հովհ. 20.22–23): Ղուկաս ավետարանիչը հիշատակում է Հիսուսի խոսքը առաքյալներին, երբ Վերջին ընթրիքի ժամանակ նա օրհնեց և բաժանեց հացը իբրև իր մարմինը և ավելացրեց. «... այս արե՜ք իմ հիշատակի համար» (Ղուկ. 22.19): Այսպիսով Քրիստոսը տվեց իր աշակերտներին նախ՝ քարոզելու առաքելությունը և ապա՝ բուժելու զորությունը: Նա վստահեց նրանց քահանայագործելու պարտականությունը՝ տալով երկուհիմնական իշխանություն. 

Ա. մեղքերի արձակման,
Բ. հացն ու գինին սրբացնելու, և դրանք, իբրև Տիրոջ մարմին ու արյուն, իրենց մեղքերի արձակումը ստացած Քրիստոսի արժանավոր հետևորդներին μաշխելու համար: Գործք առաքելոց գրքում արձանագրված են Քրիստոսի խոսքերն իր համբարձումից առաջ. «... երբ Սուրբ Հոգին իջնի ձեր վրա, զորություն պիտի առնեք և ինձ վկաներ պիտի լինեք Երուսաղեմում, ամբողջ Հրեաստանում ու Սամարիայում և մինչև երկրի ծայրերը» (Գործք 1.8): Առաքելականության էությունը վկայությունն է: Երբ Քրիստոսը խոսում է իր աշակերտների հետ իր համբարձումից հետո կատարվելիք բաների մասին, նա շեշտում է վկայության առաքելությունը. «Զգուշացե՜ք մարդկանցից, որովհետև պիտի մատնեն ձեզ ատյանների և պիտի տանջեն ձեզ իրենց ժողովարաններում. ձեզ պիտի տանեն կուսակալների ու թագավորների առաջ իմ պատճառով, որ իմ մասին վկայություն տաք նրանց և հեթանոսներին: Բայց երբ ձեզ մատնեն, հոգ մի՜ արեք, թե ինչպես կամ ինչ պիտի խոսեք, որովհետև այդ ժամին ձեզ կտրվի այն, ինչ պիտի խոսեք. քանի որ ոչ թե դուք եք, որ պիտի խոսեք, այլ ձեր Հոր Հոգին, որ պիտի խոսի ձեր միջոցով» (Մատթ. 10.17–20): Առաքյալներին տրված հիմնական իշխանությունն էր նաև իրենց գործակից կամ հաջորդ լինելու կոչվածների ձեռնադրությունը: Պենտեկոստեից հետո, երբ առաքյալներն ընդունեցին Սուրբ Հոգին, նրանք զորացան Աստծո շնորհներով և իրենց առաքելությունը սկսեցին Երուսաղեմից, կազմակերպեցին նորաստեղծ քրիստոնյա համայնքները՝ նախնական եկեղեցիները. «Հավատացյալներն ամենքը միասին էին, և ինչ որ ունեին, հասարակաց էր» (Գործք 2.44): Սուրբ Հոգու տվչությամբ ու ձեռնադրությամբ գերբնական զորությունն առաքյալից փոխանցվել է նրանց, ովքեր շարունակել են առաքելությունը, այսինքն՝ քրիստոնյա համայնքի՝ եկեղեցու ղեկավարությունը: Առաքյալների՝ Ավետարանը քարոզելու հիմնական պարտականությունը, ձեռնադրության շնորհների հետ փոխանցվել է նրանց հաջորդներին, որոնք կոչվում են սարկավագ, երեց և եպիսկոպոս: Բանտից գրած իր նամակում Պողոս առաքյալն ամփոփում է Տիմոթեոսին հղված պատգամը. «Ուստի հիշեցնում եմ քեզ, որ վերարծարծես Աստծու շնորհը, որ տվի քեզ՝ իմ ձեռքերը դնելով քեզ վրա...» (Բ Տիմոթ. 1.6): Այս է առաքելականությունը, որ շարունակվում է Քրիստոսի հիմնած եկեղեցում, Քրիստոսի Համբարձումից և Հոգեգալուստից սկսած՝ մինչև այսօր: Թադեոս և Բարդուղիմեոս առաքյալները Հայաստան աշխարհում Ավետարանի քարոզիչներն են: Թադեոսի հետևորդներից Զաքարիան ընդունել է առաքելական շնորհները և Թադեոսի նահատակությունից հետո շարունակել Ավետարանի քարոզչությունը: Նույն առաքելությունը, առաքելականությամբ տրված շնորհներով, հետագա ժամանակներում շարունակել են Հայոց հայրապետները: Հայ եկեղեցին կոչվում է առաքելական, որովհետև.
ա. Հայաստանի առաջին եկեղեցիները հիմնող առաքյալները ձեռնադրել են առաջին եպիսկոպոսներին: Նրանցով ապահովվել է առաքելականության հաջորդականությունը Հայ եկեղեցում:
բ. առաքյալները քարոզել են Ավետարանը, և նրանց ուսուցումը մնացել է անաղարտ, այնպես, ինչպես ընդունվել է քրիստոնյա բոլոր եկեղեցիների և երեք տիեզերական ժողովների կողմից,
գ. Թադեոս և Բարդուղիմեոս առաքյալներին տրված շնորհները, զորությունը և իշխանությունը Աստծո տված շնորհներն են տասներկուսին՝ Քրիստոսի ձեռքով: «Հիմա իմացան, որ այն ամենը, ինչ ինձ տվիր, ես նրանց տվեցի. և նրանք ընդունեցին ու ճշմարտությամբ ճանաչեցին, որ ես քո մոտից ելա. և նրանք հավատացին, որ դո՜ւ ուղարկեցիր ինձ» (Հովհ. 17.7–8):
Հայ եկեղեցին կառուցված է, ինչպես գրված է եփեսացիներին ուղղված Պողոս առաքյալի թղթում՝
«... առաքյալների և մարգարեների հիմքի վրա, որի անկյունաքարը Քրիստոս Հիսուսն է: Նրա վրա ներդաշնակությամμ հաստատված ամբողջ կառույցը Տիրոջով վերաճում է մի սուրբ Տաճարի, որի մեջ դուք էլ նրա հետ կառուցվում եք որպես բնակարան Աստծու՝ Սուրբ Հոգու միջոցով» (Եփես. 2.20–22): Առաքելական է կամ առաքելականությամբ օժտված է այն եկեղեցին.
1. որ հիմնված է մի որևէ առաքյալի ձեռքով,
2. որի իշխանությունը առաքելական ձեռնադրության շարունակությունն է,
3. որ պահել է առաքելական աստվածաշունչ ուսուցումը և դավանությունը՝ համաձայն Նիկիո հանգանակի,
4. որ շարունակում է վկայել, թե Հիսուսն է Քրիստոսը՝ Որդին կենդանի Աստծո,
5. որ շարունակում է քարոզել և մկրտել հանուն Սուրբ Երրորդության՝ Հոր և Որդու և Սուրբ Հոգու:
Շահե արք. Աճեմյան







Բաժին: Քրիստոնեական դասընթացներ | Դիտումներ: 855 | Ավելացրեց: Տեր_Համբարձում | Պիտակներ: Araqelakanutyun | Հեղինակություն: 5.0/32
Որոնում կայքում


Armenian Directory
Սույն կայքի նյութերը պաշտպանված են հեղինակային իրավունքով: Մեջբերումներ անելիս հղումը կայքին պարտադիր է:
Օնլայն ընդամենը: 1
Հյուրեր: 1
Օգտվողներ: 0

Հայ Առաքելական Ս. Եկեղեցի © 2011-2013