Գլխավոր էջ | Գրանցում | Մուտք | RSS
Օրացույց
«  մայիս 2011  »
երկերեչորհինուրբշաբկիր
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031
Մուտքի եղանակը
Մուլտիմեդիա
Անկանիմք
Սևանի Վազգենյան Դպրանոց. Հրաշափառ Աստուա...
Ejmiatsin bells
ՍԻՐԱՆԿՅՈՒՆ ծրագրի հյուրն է Տեր Վահրամ քա...
Ամանորի եւ Սուրբ Ծննդյան տոների նախապատր...
Տեսանկյուն Կաթողիկոսի հրաժարականը
Հովհաննես Գառնեցու Աղոթքները.pdf
Աստվածաշունչին պատասխանները ծողովրդի հա...
Տեր Հովհաննես. Ինչ է Սուրբ Պատարագը
ՈՍԿԵՀՈՒՌ ՍՐԲՈՒԹՅՈՒՆՆԵՐ( ռեժիսոր` ՎԱՀ...
Ս. Գրիգոր Նարեկացի. Մատյան Ողբերգության...
Նոր Կտակարան. pdf
ИНКВИЗИЦИЯ.pdf
Տ. Բագրատ Եպս. Գալստանեան, Օծումն հիվանդ...
Սևանի Վազգենյան Դպրանոց Քրիստոս ի մեջ մե...
Սահակ եպիսկոպոս Մաշալյան Մահ և անմահութ...
Հայ Առաքելական Սուրբ Եկեղեցու տոները. Ար...
Կոմիտաս Ասլամազյան. Շուշիկի mp3
Հովվի տկարություններն ու աստվածային շնոր...
Парадокс Человека: Новый Взгляд на Стару...
В. Г. Тунян. Патриаршество Хримяна Ай...
ՍԲ. Պատարագ Կոմիտասյան 02 mp3
Ջրօրհնեք զորամասում (Եկեղեցական կյանք)
Հայկական եկեղեցու օծում Seattle քաղաքում
Սահակ եպս. Մաշալյան Բարի Սամարացին (տեսա...
Նոր տարվա եւ Սուրբ Ծննդյան ներկայացում մ...
Ձերբակալվել են այլասերված աղանդի պարագլո...
Բողոք հոգեվորսության դեմ
Տէր Կիւրեղ քհն. Տալեան - Եկեղեցի եւ աղան...
Սահակ եպս. Մաշալյան Կանայի հարսանիքը (տե...
Սահակ եպս. Մաշալյան Անառակ որդու վերադար...
Սուրբ Ներսես Շնորհալի. Մեկնություն Մատթե...
А. В. Тонконогов. Пенитенциарная сектало...
Մայր Աթոռ սբ Էջմիածին. Քրիստոնեական դաստ...
Меч Обоюдоострый Конспект по Сектоведен...
Կանայք Հայ Եկեղեցում
Սուրբ Մովսես Խորենացի. Աստվածաբանական եր...
Խրիմյան Հայրիկ. Պապիկ և թոռնիկ. pdf
ՍՈՒՐԲ ԿՈՒՅՍԻ ԸՆԾԱՅՈՒՄԸ ՏԱՃԱՐԻՆ (տեսանյու...
«Բարև Երկիր» ծրագրի ուղիղ եթերում ՄԱՆԱՆԱ...
Կոմիտաս Ասլամազյան. Չինար ես. mp3
Ս. Հովհան Որոտնեցի «Մեկնողական-իմաստասիր...
Ամերիկյան մուլտֆիլմերի կործանարար ազդեցո...
Երիտասարդական Ինտելեկտուալ խաղեր
Սահակ եպիսկոպոս Մաշալյան Հրաշքների մասին...
Սուրբ Եփրեմ Ասորի. Ճառընտիր. pdf
Учение Иисуса Христа об отношении к сект...
Գեղարդավանքի երգչախումբ. Այսօր տօն է. mp...
Քննարկում աղանդների մասին «Բրիֆինգ» հաղո...
Աբել արքեպիսկոպոս Մխիթարյանց. Երկերի ժո...
Գլխավոր էջ » 2011 » մայիս » 22 » ԱՋ, աստվածաշնչյան և կրոնածիսական նշանակությամբ

23:25
ԱՋ, աստվածաշնչյան և կրոնածիսական նշանակությամբ


1. Արարչական Ձեռքի օրհնության, աստվածային հաճության նշանակությամբ բարու խորհրդանիշ. աստվածային զորության, իշխանության ցուցիչ: Աստծո մասին Դավիթն ասում է. «... Իր Աջն ու իր սուրբ բազուկը փրկեցին նրան» (Սաղմ. 97.1): Աջ հասկացությունն Աստվածաշնչում հանդես է գալիս նաև այլ նրբիմաստներով, սակայն հիմնականում ըմբռնվում է որպես Աստծո Աջ: Ընդ որում եբրայերենում Աջ նշանակում էր նաև հարավ, իսկ ձախը՝ հյուսիս: Կարմիր ծովով անցնելուց հետո Մովսեսն ու իսրայելացիները փառաբանում են Աստծուն՝ ասելով. «Քո աջը, Տե՜ր, զորությամբ փառավորվեց, քո աջը, Տե՜ր, խորտակեց թշնամուն» (Ելք 15.6): Աստծո Աջը խորհրդանշում է Հիսուսին: Հիսուսի համբարձման վերաբերյալ Մարկոս ավետարանիչը գրում է. «Եվ ինքը Տեր Հիսուս, նրանց հետ խոսելուց հետո, դեպի երկինք վերացավ և նստեց Հոր աջ կողմը» (Մարկ. 16. 19): Աստվածաշնչում բազմաթիվ են Աստծո Աջի հիշատակումները՝ որպես խորհրդանիշ զանազան իրողությունների. Աստծո արարչագործության (Եսայի 48. 13), Աստծո զորության (Ելք 15. 6, Սաղմ. 21.8), պատվի, մեծարման (Սաղմ. 44.10, Մատթ. 25.34, Գործք 7.55), մասնավոր օրհնության (Ծննդ. 48. 14), եղբայրական սիրո (Գաղատ. 2.9), թշնամության (Սաղմ. 108.6, Զաքարիա 3.1), երդման [Հայտն. 10.5–6, Ծննդ. 14. 22 և այլն (իսկ երդմնազանց մարդու ձեռքը համարվում է «մեղսագործ աջ», Սաղմ. 143. 8)]: Աստծո Աջը սրբապատկերներում առկա է իբրև օրհնության խորհրդանիշ՝ ձեռք, որը երևում է բացված երկնքից:

2. Աջը, որպես օրհնության և զորության փոխանցման միջոց, Աստծո կամեցողությամբ տրված է նաև Աստծո սիրելիներին (նահապետներ, մարգարեներ, առաքյալներ): Այսպես, Աստվածաշնչում Հակոբն օրհնում է իր որդու՝ Հովսեփի որդիներին՝ իր աջ ձեռքը դնելով Եփրեմի, իսկ ձախը՝ Մանասեի գլխին (Ծննդ. 48.12–16): Իսկ սրանից էլ առաջ Աբրահամն իր որդու՝ Իսահակի համար կին բերելու մեկնող ծառային երդվեցնում է՝ վերջինիս ձեռքը դնել տալով իր ազդրի տակ. խորհրդանշական արարողություն, որն, անշուշտ, ունի հատուկ իմաստ (Ծննդ. 24.3–5, 9): Ձեռքն օրհնվելու ենթակա անձի գլխին դնելու, Աջով օրհնելու բազում դեպքեր է վկայում Սուրբ Գիրքը. «Նավեի որդի Հեսուն լցվեց իմաստության հոգով, որովհետև Մովսեսն իր ձեռքը դրել էր նրա վրա...» (Երկրորդ օրենք 34.9), «Եվ ձեռքը դրեց նրա վրա, ու նույն ժամին հիվանդը ուղղվեց և Աստծուն փառք էր տալիս» (Ղուկ. 13.13), «Այն ժամանակ ձեռքները դրեցին նրանց վրա, և նրանք Սուրբ Հոգին ստացան» (Գործք 8.17) և այլն:
3. Եկեղեցիներում որպես սրբություններ պահպանվում են սուրբ առաքյալների և հայրապետների մետաղե Աջերը: Հայ եկեղեցու սրբություններից են Լուսավորչի Աջը, Թադեոս և Բարդուղիմեոս առաքյալների, Հակոբ Մծբնացու և մյուս սուրբերի Աջերը՝ նրանց մասունքներով հանդերձ, որոնք պահպանվում են Ս. Էջմիածնի վանքի թանգարանում: Սուրբերի Աջերը նշանակ են տվյալ եկեղեցու շնորհաբաշխության:
Լևոն Սարգսյան







Բաժին: Քրիստոնեական դասընթացներ | Դիտումներ: 797 | Ավելացրեց: Տեր_Համբարձում | Պիտակներ: Aji masin | Հեղինակություն: 5.0/23
Որոնում կայքում


Armenian Directory
Սույն կայքի նյութերը պաշտպանված են հեղինակային իրավունքով: Մեջբերումներ անելիս հղումը կայքին պարտադիր է:
Օնլայն ընդամենը: 1
Հյուրեր: 1
Օգտվողներ: 0

Հայ Առաքելական Ս. Եկեղեցի © 2011-2013