Գլխավոր էջ | Գրանցում | Մուտք | RSS
Օրացույց
«  մայիս 2011  »
երկերեչորհինուրբշաբկիր
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031
Մուտքի եղանակը
Մուլտիմեդիա
ИНКВИЗИЦИЯ.pdf
Քննարկում աղանդների մասին «Բրիֆինգ» հաղո...
Բողոք հոգեվորսության դեմ
Ամերիկյան մուլտֆիլմերի կործանարար ազդեցո...
Երիտասարդական Ինտելեկտուալ խաղեր
Սահակ եպս. Մաշալյան Կանայի հարսանիքը (տե...
Սևանի Վազգենյան Դպրանոց. Հրաշափառ Աստուա...
Парадокс Человека: Новый Взгляд на Стару...
Ejmiatsin bells
Սուրբ Եփրեմ Ասորի. Ճառընտիր. pdf
Անկանիմք
Հովվի տկարություններն ու աստվածային շնոր...
«Բարև Երկիր» ծրագրի ուղիղ եթերում ՄԱՆԱՆԱ...
Ձերբակալվել են այլասերված աղանդի պարագլո...
Սևանի Վազգենյան Դպրանոց Քրիստոս ի մեջ մե...
Կանայք Հայ Եկեղեցում
Աստվածաշունչին պատասխանները ծողովրդի հա...
Սահակ եպս. Մաշալյան Բարի Սամարացին (տեսա...
ՍԲ. Պատարագ Կոմիտասյան 02 mp3
Խրիմյան Հայրիկ. Պապիկ և թոռնիկ. pdf
Մայր Աթոռ սբ Էջմիածին. Քրիստոնեական դաստ...
Տ. Բագրատ Եպս. Գալստանեան, Օծումն հիվանդ...
Հայկական եկեղեցու օծում Seattle քաղաքում
Տէր Կիւրեղ քհն. Տալեան - Եկեղեցի եւ աղան...
Գեղարդավանքի երգչախումբ. Այսօր տօն է. mp...
Հովհաննես Գառնեցու Աղոթքները.pdf
Աբել արքեպիսկոպոս Մխիթարյանց. Երկերի ժո...
Սուրբ Ներսես Շնորհալի. Մեկնություն Մատթե...
Տեսանկյուն Կաթողիկոսի հրաժարականը
Ջրօրհնեք զորամասում (Եկեղեցական կյանք)
ՈՍԿԵՀՈՒՌ ՍՐԲՈՒԹՅՈՒՆՆԵՐ( ռեժիսոր` ՎԱՀ...
Սուրբ Մովսես Խորենացի. Աստվածաբանական եր...
Учение Иисуса Христа об отношении к сект...
ՍԻՐԱՆԿՅՈՒՆ ծրագրի հյուրն է Տեր Վահրամ քա...
Ամանորի եւ Սուրբ Ծննդյան տոների նախապատր...
Ս. Հովհան Որոտնեցի «Մեկնողական-իմաստասիր...
Ս. Գրիգոր Նարեկացի. Մատյան Ողբերգության...
Նոր Կտակարան. pdf
Կոմիտաս Ասլամազյան. Չինար ես. mp3
Սահակ եպիսկոպոս Մաշալյան Մահ և անմահութ...
ՍՈՒՐԲ ԿՈՒՅՍԻ ԸՆԾԱՅՈՒՄԸ ՏԱՃԱՐԻՆ (տեսանյու...
Կոմիտաս Ասլամազյան. Շուշիկի mp3
Նոր տարվա եւ Սուրբ Ծննդյան ներկայացում մ...
Տեր Հովհաննես. Ինչ է Սուրբ Պատարագը
Հայ Առաքելական Սուրբ Եկեղեցու տոները. Ար...
А. В. Тонконогов. Пенитенциарная сектало...
Սահակ եպիսկոպոս Մաշալյան Հրաշքների մասին...
Լուսինե Զաքարյան. Հայաստան երկիր դրախտավ...
В. Г. Тунян. Патриаршество Хримяна Ай...
Меч Обоюдоострый Конспект по Сектоведен...
Գլխավոր էջ » 2011 » մայիս » 22 » ԱՊՈՂԻՆԱՐԻԶՄ

21:44
ԱՊՈՂԻՆԱՐԻԶՄ


ԱՊՈՂԻՆԱՐԻԶՄ, հերետիկոսական ուսմունք, ըստ որի՝ Քրիստոսի մեջ մարդկությունը չունի բանական հոգի, և Բանն Աստված ընդամենը միավորվել է շնչավոր մարմնի հետ: Աստվածաբան. մտքի պատմության մեջ քրիստոսաբանական հարցն իր ողջ սրությամբ առաջ է քաշվել այս ուսմունքով: Հիմնադիրն է Ապողինար Լաոդիկեացին (մահ. մոտ 392-ին), որը նախապես եղել է Նիկիական հավատի պաշտպաններից մեկը և բարձր գնահատվել մասնավորապես Աթանաս Ալեքսանդրացու և Բարսեղ Կեսարացու կողմից: Ապողինարը փորձում էր պարզել այն հանգամանքները, որոնց դեպքում Բանի մարմնացումն իսկապես կլիներ Աստվածության և մարդկության կատարյալ միություն՝ Քրիստոսի անձի կատարյալ միակության դեպքում: Նա ընդունում էր մեկ դեմք, մեկ անձ և մեկ բնություն հետևյալ կերպ. «Աստված և մարդ կազմեցին մեկ բնություն՝ բարդ և բաղադրյալ», և «երկու կատարյալներից» չի կարող կազմվել «կատարյալ միություն»: Եթե Աստված կատարելապես միանար մարդու հետ՝ միտք, հոգի և մարմին ունեցող, ապա կմնար չլուծված երկվություն: Ավելի ստույգ, եթե Բանը վերցներ մարդկային միտքը՝ ազատության և ինքնիշխանության սկիզբը, ապա Ապողինարին թվում էր, որ իսկական միացում չէր լինի, այլ կստացվեր երկու կենտրոն և երկու սկիզբ: Ուստի մարմնավորման հիմնական նպատակը տեղի չէր ունենա. Աստված չէր մեռնի ինչպես մարդ, այլ ոմն մարդ կմեռներ: Բացի այդ, մարդկային միտքը, պահպանելով իր ազատությունը և «ինքնաշարժությունը», չէր կարող հոգու մեջ հաղթահարել մեղքի թթխմորը: Դա հնարավոր էր միայն աստվածային մտքի համար: Ըստ այդմ՝ Ապողինարը բացառում էր մարդկային էության ամբողջականությունը մարմնացյալ Բանի մեջ և պնդում, որ «միտքը» միացման ժամանակ չէր վերցվել, և նրա տեղը զբաղեցրել էր Բանը՝ միանալով շնչավորված մարմնի հետ: Կատարվել է մարմնավորում և ոչ թե մարդացում: Ապողինարը համարում էր, որ Քրիստոսի շնչավորված մարմինն անբաժանելիորեն «էակցվեց» և «սերտաճեց» Բանի հետ, որը նրա մեջ դարձավ գործունեության սկիզբ և վերափոխվեց գոյության մի նոր կերպարի՝ «բաղադրյալ, մարմնավորված և աստվածային բնության միավորությամբ»: Ապողինարիզմը դատապարտվել է Ալեքսանդրիայի 362-ի և մի շարք եկեղեցական ժողովների, ինչպես նաև 381-ի Կոստանդնուպոլսի Բ տիեզերական ժողովի կողմից: Ապողինարիզմը սուր քննադատության են ենթարկել եկեղեցու հայրերը: IV դ. 70-ական թթ. է վերաբերում անանուն հեղինակի «Ընդդէմ Ապողինարի» երկհատոր գրվածքը, որը զետեղվել է Աթանաս Ալեքսանդրացու երկերում: Նշանավոր է Բարսեղ Կեսարացու «Ընդդէմ Ապողինարի» հակաճառությունը: Բան Աստծո մարդացումը, ըստ Բարսեղ Կեսարացու, «երկու կատարյալ գոյացությունների միավորում» է, որը նա բնորոշել է «տնօրէնութեան միաւորութիւն» կարևոր եզրով:
Աստված քաղցեց, ծարավեց, հոգնեց, արտասվեց, խաչվեց, չարչարվեց տնօրենության միավորությամբ և ոչ թե՝ աստվածային բնությամբ: Նույնպես և մարդկային մարմինը, հոգին, միտքը բնությամբ մարդկային են, սակայն տնօրենության միավորությամբ՝ աստվածային, ուստի անապական են և անմեղ: Մարդկության կատարելությունը Քրիստոսի մեջ կարևոր է փրկաբանական տեսանկյունից: Աստված կատարելապես մարդացավ, այսինքն՝ վերցրեց մարդկային բնության ամբողջականությունը, որպեսզի մեր փրկությունը լինի կատարյալ և ամբողջական: Եթե Քրիստոսի մարդեղությունը թերի է կամ ոչ իրական, ապա իրական չէ մարդու փրկությունը:
Աստծո մարմնավորման ողջ խորհուրդը չի կարելի սահմանափակել մարմին հագնելով, և Աստծո մարդասիրությունը՝ մարմնասիրությամբ: Եթե մարմինն անձնավոր չէ, ապա այլևս մարդկային չէ, քանզի առանց բանական անձով անձնավորվելու՝ մարդկային մարմին գոյություն ունենալ չի կարող: Մարմինը մարմին է և անձը՝ անձ. միայն բանական անձի մարմնացումով և մարմնի անձնավորումով է կայանում մարդկային բնությունը: Ապողինարիզմը, որպես քրիստոսաբանական ծայրահեղություն, իրենից ներկայացնում է, այսպես կոչված՝ մարդաբանական առնվազություն (մինիմալիզմ): Ապողինարիզմի քննադատությանը զուգահեռ առաջ է քաշվել (հատկապես Բարսեղ Կեսարացու, Գրիգոր Նազիանզացու, Գրիգոր Նյուսացու կողմից) նաև եզրերի սահմանման հարցը. հարկ էր զանազանել և սահմանել «բնություն», «դեմք», «անձ» եզրերը և հստակ լուսաբանել Աստծո և մարդու միության խորհուրդը: Ապողինարիզմ պատմությունը շարունակություն չի ունեցել: Ապողինար Լաոդիկեացու աշակերտների և հետևորդների զգալի մասը վերադարձել է եկեղեցի:


Մեսրոպ քհն. Արամյան






Բաժին: Ընդհանուր եկեղեցու պատմություն | Դիտումներ: 799 | Ավելացրեց: Տեր_Համբարձում | Պիտակներ: Apoxinarizm | Հեղինակություն: 5.0/28
Որոնում կայքում


Armenian Directory
Սույն կայքի նյութերը պաշտպանված են հեղինակային իրավունքով: Մեջբերումներ անելիս հղումը կայքին պարտադիր է:
Օնլայն ընդամենը: 1
Հյուրեր: 1
Օգտվողներ: 0

Հայ Առաքելական Ս. Եկեղեցի © 2011-2013