Ա. Բարեհաջող է ամուսնությունը, եթե ամուսինները միմյանց հանդեպ հավատարիմ են և միմյանց սիրում են ինչպես սեփական անձը, մինչև որ այր ու կին չեն երևում իբրև երկու տարբեր անձ, այլ մի հոգի՝ բնակված երկու մարմնի մեջ. նաև ողջամիտ են ու աշխատասեր, ուրախ, հանդարտ, ընտանիքի փոխնիփոխ հոգածուներ, տղամարդը՝ դրսի գործերով զբաղված, կինը՝ տան կարգավորությամբ, միմյանց մխիթարող ու օգնող, այնպե՜ս, որ ապրում են ոչ այլ բանի, եթե ոչ միմյանց օգտակարության ու հաճելի լինելու համար:
|
Ա. Ինչպես որ առաջնորդներն ու իշխաններն են սիրում հասարակությունը և պես--պես աշխատանքներ ու նեղություններ միշտ կրում նրա օգտի ու խաղաղության համար, այդպես էլ հասարակությունն ու բոլոր ստորադրյալները պիտի սիրով հնազանդվեն առաջնորդի ու իշխանի հրամաններին և ճանաչեն իրենցից յուրաքանչյուրի օգտի համար նրանց արած բարերարությունները: Իսկ եթե չեն ճանաչում իրենց բարերարների երախտիքներն ու հարգը և համառելով արհամարհում են նրանց հրամանները, այնժամ Աստված, ժողովրդի ապերախտության վրա բարկանալով, խնամակալ ու բարեջան առաջնորդներին ու իշխաններին վերցնում է և նրանց փոխարեն տալիս զրկողների ու չարահույզների: Ուստի աստվածային բարկության ու պատիժների նշան է բարեբարո իշխանների պակասումն ու չարաբարոների հաջորդումը: Բ. Պետք ու պատշաճ է, որ ժողովրդի բոլոր ներկայացուցիչները նախ՝ բարի համալրում ունենան օգտաշահ ամեն խոսք ուսուցանող առաջնորդի մասին և ասողի միտք
...
Շարունակել ընթերցել »
|
|