Գլխավոր էջ | Գրանցում | Մուտք | RSS
Օրացույց
«  մայիս 2011  »
երկերեչորհինուրբշաբկիր
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031
Մուտքի եղանակը
Մուլտիմեդիա
Վարուժան սրկ. Մարգարյանը. Արի Տէր mp3
Альберти Р.Е., Эммонс М.Л.. Умейте посто...
Սուրբ Գրիգոր Տաթևացի. «Հայր մերի»-ի մեկն...
Սուրբ Եղիշե վարդապետ. Աստվածաբանական երկ...
Խաչի օծման արարողություն Ապարանում ( Եկե...
ՁԻԱՀ-ով հիվանդների հոգեբանական առանձնահա...
Ս. Կյուրեղ Երուսաղեմացի. Կոչումն ընծայու...
Եհովայի վկաների դիտարանի քննադատություն....
Ալեքսանդր Ամարյան VS Կյանքի Խոսք
Տ. Բագրատ Եպս. Գալստանեան, Օծումն հիվանդ...
Եզնիկ վարդապետ Պետրոսյան դոկտոր աստվածաբ...
Կոմիտաս Վարդապետ. Մոկաց Միրզա. mp3
Զքեզ աղաչեմք. Փառաւորեալ Աստուած. Վարուժ...
Մամլո ասուլիս աղանդների կործանարար գործո...
Սևանի Վազգենյան Դպրանոց. Ընտրեալդ. mp3
Կոմիտաս Ասլամազյան. Չինար ես. mp3
«Լեզվախոսների» խաբկանքների մասին պատմում...
Юрий Валерьевич Зудов. Пятидесятничество...
Ուխտագնացություն Ակունք գյուղի Սուրբ Կար...
Կոմիտաս Ասլամազյան. Ալ Այլուղս. mp3
Դպրոցական միջին տարիքի աշակերտների քրիստ...
Սևանի Վազգենյան Դպրանոց Օրհնյալ է Աստված...
Կենարար Մյուռոնի պատմությունը
Որք զարդարեցին. Հովեր երգչախումբ. mp3
ՍԲ. Պատարագ Կոմիտասյան 01 mp3
Ս. Գրիգոր Նարեկացի - ՄԱՏԵԱՆ ՈՂԲԵՐՈՒԳԹԵԱՆ...
Զորահանդեսի մասնակից հոգևորականների պարգ...
Սբ Կիպրիանոս Կարթագենացի. Գիրք եկեղեցու ...
Վաչե ծայրագույն վարդապետ Իգնատոսյան. Աստ...
Սուրբ Գրիգոր Նարեկացի. Մեկնություն «Երգ ...
Հովհաննես Գառնեցու Աղոթքները.pdf
Սահակ եպս. Մաշալյան Աղոթքի մասին (Մաս 1-...
ՍԲ. Պատարագ Կոմիտասյան 03 mp3
Андраш Салаи. В Поисках реальности. pdf
Աղանդագիտարան
Ժամանակակից աղանդները Հայաստանում (Մորմո...
Ձերբակալվել են այլասերված աղանդի պարագլո...
Մանանա ծրագիր - «Մաքսլիբերթի»-ի անդրադար...
В. Маунткасл . Организующий принцип функ...
Աստվածաշունչ (բոլոր գրքերը) Ս. Էջմիիածին...
Լուսինե Զաքարյան. Ուր՞ Ես Մայր Իմ mp3
Մաշտոց տպագրված է 1988 թ. Անթիլիասում. p...
Սուրբ Անտոն Մեծ. Խրատներ. Ս. Էջմիածին - ...
Շոու բիզնեսի ներկայացուցիչները քարոզում...
Ովքե՞ր են խոնարհ մարդիկ
Введение в сектоведение. В.Ю. Питанов. p...
Լուսինե Զաքարյան Տիրամայր mp3
Եհովայի վկաներ. Նոր աշխարհի թարգմանությո...
Ռուսաստանի Դաշնության բանկերի ասոցիացիա...
Զարմանալի պատմություններ. Հրաչ Բեգլարյան...
Գլխավոր էջ » 2011 » մայիս » 20 » ԱՂՈԹՔ

18:42
ԱՂՈԹՔ


ԱՂՈԹՔ, աղաչանք առ Աստված, օրհնություն, գոհություն, փառաբանություն, «խոսք ընդ Աստված», Աստծո հետ հաղորդակցվելու գլխավոր միջոց: Իր քարոզներից մեկում Հովհաննես Երզնկացին (Պլուզ) հետևյալ կերպ է ստուգաբանում բառը. «Աղոթք բառը երկվանկանի է. առաջին վանկը աղոթքն է, որն ունի աղաչական, աղերսական, սրտի խորքից բխած աղաղակի իմաստ: Իսկ ոթք-ը պատշաճ հարակցում է, որով հորջորջվում է աղոթք բառը» (Մատենադարան, ձեռ. դ 2173, թ. 391ա): Աղոթել նշանակում է Աստծո հետ միատեղվել, Աստծո շնորհը հագնել, աստվածայինով զգեստավորվել: Աղոթքն, որպես Աստծո հետ հաղորդակցության ձև, ունի իր միջոցը, որ է Սուրբ Հոգին: Քրիստոնեության հավատի համաձայն, Ս. Հոգին նաև աղոթողի ուսուցիչն ու օգնականն է աղոթքի ժամանակ, նրա ներշնչման աղբյուրը. «Նույնպես և Հոգին օգնության է հասնում մեր տկարություններին. որովհետև մենք աղոթում ենք...» (Հռոմ. 8.26):
Ս. Գրքում տրված են Հիսուս Քրիստոսի երկու լրիվ աղոթքները և Գեթսեմանիում նրա աղոթքի (Մատթ. 26.36–46, Մարկ. 14.32–42, Ղուկ. 22.39–46) որոշ մասերը: Առաջինը Տերունական աղոթքն է, մյուսը Հիսուսն արտասանել է այն ժամանակ, երբ, կանխավետելով իր հաղթանակը աշխարհի ու մահվան նկատմամբ, պատրաստվում էր վերադառնալ իր Հոր մոտ (Հովհ. 17.1–26): Հիսուսը հավատացյալ քրիստոնյային պատվիրում է հաճախակի աղոթել (Կողոս. 2.2), աղոթել ամենայն ժամ (Ղուկ. 18.1, 21.36, Եփես. 6.16) և անդադար (Ա Թեսաղ. 5.17): Նա հանդիմանում է կեղծավոր, ի ցույց մարդկանց կատարվող աղոթքները (Մատթ. 6.5), պատվիրում է ծածուկ աղոթել (Մատթ. 6.6) և աղոթելիս հեթանոսների պես շատախոս չլինել (Մատթ. 6.7): Ըստ եկեղեցու ս. հայրերի ուսուցումների, աղոթքը մուտք է հոգևոր ոլորտ և հաղորդակցություն երկնային իրականության հետ, «մըտքի համբարձում երկրային իրողություններից» և «առաջընթաց առ աննյութականը և աստվածային բազմախորհուրդ ճանաչողությունը» (Նեղոս Սինայեցի, IV–V դդ.): Առանց հավատի աղոթքն անուժ է, և միայն հավատից բխող աղոթքն է, որ կարող է ներգործություն ունենալ, լսելի լինել Աստծուն: Գրիգոր Տաթևացին տվել է աղոթքի տասը հիմնական խորհուրդներ՝ վերցված Ս. Գրքից և ս. հայրերից, որտեղ նա աղոթքի միջոցով շեշտել է մարդու կապը Բարձրյալի հետ՝ ներշնչված Ս. Հոգով, և կարևորել աղոթքն՝ որպես կատարելության հասնելու միջոց: Ըստ Գրիգոր Տաթևացու, աղոթքի սրբությունները երեքն են՝ սրտի, լեզվի և ձեռքերի, քանզի աղոթքը դրանց միջոցով է կատարվում: Ձեռքերի սրբությունն այն է, որ ասել է առաքյալը. «Ուզում եմ, որ տղամարդիկ աղոթեն ամեն տեղ, սուրբ ձեռքեր բարձրացնեն դեպի վեր» (Ա Տիմ. 2.8), այսինքն՝ ձեռքերը մաքուր պահեն ագահությունից, զրկանք պատճառելուց, արյունից: Լեզվի սրբությունն այն է, որ պետք է Աստծուն աղոթել՝ զերծ մնալով խոսքի բարկությունից, հայհոյանքներից, աղաղակներից: Իսկ սրտի սրբությունն իր, ընկերների և Աստծո հանդեպ է: աղոթքը պետք է լինի սրտաբուխ, սիրտը մաքրելով բոլոր մեղքերից և չար խորհուրդներից, քանզի, ըստ քրիստ. մարդաբանության, սիրտը մարդու ներաշխարհի հոգևոր կենտրոն և Ս. Հոգու շնորհի ընդունարան է (Սաղմ. 51.10, Առակ. 4.23), խորհուրդների շտեմարան, Սուրբ Հոգու տաճար (Գրիգոր Լուսավորիչ): Կան անհատական և հրապարակային կամ հասարարական աղոթքներ: Անհատի աղոթքը հաճախ իրականացվում է ներքին խոսքի միջոցով, առանց բառեր արտասանելու: Իսկ «հրապարակային կամ հասարակական աղոթքը նման է հասարակական պարտքի վճարմանը,... երբ ամենքս կարգված ժամին գնալով եկեղեցի, միաբան աղոթում ենք» (Սիմեոն Ա Երևանցի, XVIII դ.): Ըստ բնույթի աղոթքները լինում են հավատի և փառաբանության, զղջման և ապաշխարության, դավան., բարեխոսական և այլն: Իրենց նշանակությամբ էլ կոչվում են «խընդրվածքներ», «օրհնություններ» և «գոհություններ»: IV դ. եկեղեցական հայրերից Հակոբ Մծբնացին հակիրճ տվել է դրանց բնութագրերը. «խնդրվածքները» այն աղոթքներն են, Երբ գործած մեղքերի համար գթություն և ողորմությունեն խնդրում Աստծուց, իսկ «օրհնություներն» ու «գոհությունները» նրանք են, երբ խնդությամբ գոհանում են երկնային Հորից և օրհնում նրան իր բոլոր գործերի համար: Գրիգոր Տաթևացին, խոսելով աղոթքի տասը խորհուրդների մասին, որպես դրանցից մեկը նշում է գոհությունն ու օրհնությունը Աստծո երախտիքներին, որ արել է մարդկանց համար թե՜ անցյալում, թե՜ ներկայում: Աղոթքը մեծ տեղ և խորհրդապաշտական նշանակություն ունի ճգնակեցական կյանքում (տես Ճգնավորություն): Համաձայն արևելաքրիստոնեկան և Հայ եկեղեցու ավանդության, աղոթելու ժամանակ դեպի արևելք են դառնում: Արևելքն իր հոգևոր և կրոնական հասկացությամբ խորհրդապաշտական բովանդակություն է ստացել, և ավանդաբար ու սովորությունների կիրառումով օրենքի ու կանոնի ուժ է ստացել (բացի բողոքական եկեղեցիներից) նաև աղոթելիս մարդկանց հայացքը դեպի արևելք դարձնելը:


Արտաշես Ղազարյան







Բաժին: Քրիստոնեական դասընթացներ | Դիտումներ: 2001 | Ավելացրեց: Տեր_Համբարձում | Պիտակներ: Axotq | Հեղինակություն: 5.0/27
Որոնում կայքում


Armenian Directory
Սույն կայքի նյութերը պաշտպանված են հեղինակային իրավունքով: Մեջբերումներ անելիս հղումը կայքին պարտադիր է:
Օնլայն ընդամենը: 1
Հյուրեր: 1
Օգտվողներ: 0

Հայ Առաքելական Ս. Եկեղեցի © 2011-2013