Մայիսի 17-ին Ջամայկայի Կինգսթոն քաղաքում իր աշխատանքներն սկսեց Եկեղեցիների Համաշխարհային Խորհրդի կազմակերպած Միջազգային Էկումենիկ խաղաղասիրական համաժողովը` ՙԱստծո փառքը և խաղաղությունն երկրի վրա՚ խորագրով:
Համաժողովի ընթացքում արծարծվելու են հետևյալ նյութերը` խաղաղությունը համայնքերի միջև, երկրի վրա, շուկայական հարաբերություններում և մարդկանց մեջ:
Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ամենայն Հայոց Կաթողիկոսի օրհնությամբ այս ժողովին Մայր Աթոռ Սուրբ Էջմիածինը ներկայացնում են ԱՄՆ Հայոց Արևելյան թեմի Միջեկեղեցական հարաբերությունների պատասխանատու Տ. Վիգեն արքեպիսկոպոս Այքազյանը, Իրաքի Քրիստոնեական էկումենիկ խորհրդի նախագահ Տ. Ավագ արքեպիսկոպոս Ասատուրյանը և ԵՀԽ Հայաստանյան Կլոր Սեղանի գրասենյակի գործադիր տնօրեն դոկտոր Կարեն Նազարյանը: