Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսի օրհնությամբ` մայիսի 22-ին, Մայր Աթոռ Սուրբ էջմիածնում, հընթացս Ս. Պատարագի, տեղի կունենա քահանայական ձեռնադրության արարողություն: Տ. Նաթան եպիսկոպոս Հովհաննիսյանի ձեռամբ քահանայության աստիճան կստանան Մայր Աթոռի հինգ միաբան սարկավագներ: