ԱՂՈԹՔ, աղաչանք առ Աստված, օրհնություն, գոհություն, փառաբանություն, «խոսք ընդ Աստված», Աստծո հետ հաղորդակցվելու գլխավոր միջոց: Իր քարոզներից մեկում Հովհաննես Երզնկացին (Պլուզ) հետևյալ կերպ է ստուգաբանում բառը. «Աղոթք բառը երկվանկանի է. առաջին վանկը աղոթքն է, որն ունի աղաչական, աղերսական, սրտի խորքից բխած աղաղակի իմաստ: Իսկ ոթք-ը պատշաճ հարակցում է, որով հորջորջվում է աղոթք բառը» (Մատենադարան, ձեռ. դ 2173, թ. 391ա): Աղոթել նշանակում է Աստծո հետ միատեղվել, Աստծո շնորհը հագնել, աստվածայինով զգեստավորվել: Աղոթքն, որպես Աստծո հետ հաղորդակցության ձև, ունի իր միջոցը, որ է Սուրբ Հոգին: Քրիստոնեության հավատի համաձայն, Ս. Հոգին նաև աղոթողի ուսուցիչն ու օգնականն է աղոթքի ժամանակ, նրա ներշնչման աղբյուրը. «Նույնպես և Հոգին օգնության է հասնում մեր տկարություններին. որովհետև մենք աղոթում ենք...» (Հռոմ. 8.26):
|
Մայիսի 17-ին Ջամայկայի Կինգսթոն քաղաքում իր աշխատանքներն սկսեց Եկեղեցիների Համաշխարհային Խորհրդի կազմակերպած Միջազգային Էկումենիկ խաղաղասիրական համաժողովը` ՙԱստծո փառքը և խաղաղությունն երկրի վրա՚ խորագրով: Համաժողովի ընթացքում արծարծվելու են հետևյալ նյութերը` խաղաղությունը համայնքերի միջև, երկրի վրա, շուկայական հարաբերություններում և մարդկանց մեջ: Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ամենայն Հայոց Կաթողիկոսի օրհնությամբ այս ժողովին Մայր Աթոռ Սուրբ Էջմիածինը ներկայացնում են ԱՄՆ Հայոց Արևելյան թեմի Միջեկեղեցական հարաբերությունների պատասխանատու Տ. Վիգեն արքեպիսկոպոս Այքազյանը, Իրաքի Քրիստոնեական էկումենիկ խորհրդի նախագահ Տ. Ավագ արքեպիսկոպոս Ասատուրյանը և ԵՀԽ Հայաստա
...
Շարունակել ընթերցել »
|
Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսի օրհնությամբ` մայիսի 22-ին, Մայր Աթոռ Սուրբ էջմիածնում, հընթացս Ս. Պատարագի, տեղի կունենա քահանայական ձեռնադրության արարողություն: Տ. Նաթան եպիսկոպոս Հովհաննիսյանի ձեռամբ քահանայության աստիճան կստանան Մայր Աթոռի հինգ միաբան սարկավագներ:
|
"Յուրաքանչյուր խելացի մարդ գիտի, թե ինչ է ինտելեկտը… Դա այն է, ինչ չունեն մյուսները”: Այս հումորային արտահայտությունից պարզ է դառնում, որ ինտելեկտի սահմանումները, երևի, ոչ քիչ որքան մարդկանց, որոնք փորձում են կազմել այդ սահմանումները: Բիգնեի կարծիքով, մարդը, որն ունի ինտելեկտ, դա այն մարդն է ով ճիշտ դատում է, հասկանում է և մտածում և այն մարդը, ով իր գիտակից խելքի միջոցով և նախաձեռնությամբ կարող է հարմարվել կյանքի պայմաններին: Այս տեսանկյունը կիսել է նաև Վեկսլերը` գիտնական, որը 1939 թ. ստեղծել է մեծերի համար առաջին ինտելեկտուալ դպրոցը: Նա կարծում էր, որ ի
...
Շարունակել ընթերցել »
|
|